Լիբանանի հեռուստատեսությունն ուղիղ եթերում հեռարձակել է Անթիլիասի մայրավանքի հրապարակի մոմավառությունն ու պատարագը

24/04/2020 schedule22:40

Լիբանանում Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 23-ին հատուկ հայտարարությամբ հանդես է եկել նախագահ Միշել Աունը, որը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություւնը որակել է իբրեւ համամարդկային գիտակցության վրա խարանված դրոշմ, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատեւի այնքան ժամանակ, քանի դեռ այն կմնա անպատիժ:
Տեղի է ունեցել նաեւ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ հայ երեք հարանվանությունների եւ քաղաքական-հասարակական կազմակերպությունների միասնական համակարգմամբ: Այս մասին տեղեկացնում է Լիբանանուն ՀՀ դեսպանությունը:
Մասնավորապես Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվել է համընդհանուր մոմավառություն, որի մեկնարկը տրվել է ապրիլի 23-ի երեկոյան՝ հայաշատ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հրապարակից: Այնուհետ հատուկ տեսանկարահանող ավտոշարասյունն անցել է հայաշատ թաղամասերով, այցելել ՀՀ դեսպանություն, որից հետո՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։
Ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքի հրապարակում տեղի է ունեցել հիշատակի պատարագ՝ համայնքային միայն 105 ներկայացուցիչների մասնակցությամբ, որին հետեւել է ծաղկեպսակների խոնարհման արարողություն։
Ինչպես ողջ մոմավառության տեսանկարահանումը, այնպես էլ՝ հիշատակի պատարագը հեռարձակվել են ուղիղ եթերով՝ Լիբանանի տեղական հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ինտերնետային հեռուստաալիքով։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանյան L’Orient-le-jour հեղինակավոր օրաթերթում տպագրվել է ՀՀ նախագահի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։
Ցեղասպանության զոհերի հանդեպ հարգանքի եւ հիշատակի խոսքով հանդես են եկել նաեւ Լիբանանի մի շարք պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ

Տպել
1745 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)