Եղեռնից 105 տարի անց հայ-թուրքական սահմանին՝ Նորշենում, 21 մետր բարձրությամբ եռագույն է տեղադրվել, բացվել է խաչքար

Եղեռնից 105 տարի անց՝ ի նշան հիշատակի ու պահանջատիրության հայ-թուրքական սահմանին՝ նախկին Խարկով զգյուղում 21 մետր բարձրության վրա հսկա եռագույն է տեղադրվել: Դրոշը 10 մետր երկարություն և 5 մետր լայնություն ունի: Հայկական կողմում կծածանվի և պարզ կերևա մի քանի քայլ հեռավորությամբ գտնվող Անիում:

Նորշենում նաև խաչքար է բացվել: Արարողություններին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։ Շիրակի մարզպետը միջոցառումը հուզիչ ու ոգևորող համարեց:

«Այսօր բոլորիս համար շատ խորհրդանշական ու կարևոր օր է: Ցեղասպանության տարելիցի օրը սահմանին վեր է խոյանում հայոց վեհաշուք եռագույնը, որն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ այս սահմաններն ու այս բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն։ Մենք շնորհակալություն ենք հայտնում հեղինակներին այսպիսի կարևոր նախաձեռնության համար»,-ասաց մարզպետը։

ՀԺ-ի հետ զրույցում Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանն ասաց, արտակարգ դրության պայմանները չեն խախտել, հավաք չեն կազմակերպել: «Չենք նստել, հաց չենք կտրել: Բոլորս եղել ենք բաց տարածքում: Մի հարկի տակ չենք հավաքվել, փակ սենյակում չենք եղել: Դրոշն ենք դրել բարձունքում, խաչքարն ենք բացել: Ու վերջ»,-ասաց Միրոյանը:

Նախաձեռնությունն, ըստ Շիրակի մարզպետարանի, կյանքի է կոչվել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան, Գրիգորյան ընտանիքների աջակցությամբ։

Այս գյուղում միայն Վահանդուխտ տատիկն է ապրում, մյուսները տասնամյակների ընթացքում լքել են գյուղը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայրենի հողին անմնացորդ նվիրումի եւ երկարամյա անխոնջ աշխատանքի համար ՀՀ Շիրակի մարզի Նորշենում (Խարկով) ապրող միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանը 2019 թվականի դեկտեմբերին շնորհակալագիր եւ դրամական պարգև էր ստացել: 

Հիշեցնենք, որ դրոշ տեղադրելու մի ձեռնարկ էլ իրականացվել էր ավելի վաղ՝ 2019 թվականի մարտի 13-ին: Նախաձեռնությունը եղել է Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինը: Նախորդ դրոշը տեղադրվել էր գյուղի խոնարհված եկեղեցու մոտ:

Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պարտադիր պետք է ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատեւ, երբեմն  շուրջ մեկ ամիս տեւող գործընթաց է: Այս հարցը դեռ նախորդ տարի էր քննարկվել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության եւ Շիրակի մարզպետի համատեղ աշխատանքի արդյունքում որոշվել էր հասնել սահմանային ռեժիմի փոփոխության: Այսինքն հասնել մի փուլի, որի ժամանակ Նորշեն մտնելու համար այլեւս անցաթութղ պետք չի լինի: Սա զբոսաշրջության զարգացման առումով եւս մեկ կարեւոր եւ հզոր քայլ կլինի Շիրակի մարզի համար:

Տպել
1971 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան