Հայերն աշխարհի ամենատարածված հոբբիներից մեկի միջոցով աշխարհին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության մասին

Ավելի քան 3 տասնամյակ ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիան աշխարհի հետ իր կապերն օգտագործում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները մոլորակի տարբեր ծայրեր հասցնելու համար: Ամեն տարի ապրիլին 20-ից մինչեւ ամսվա վերջ հայ ռադիոսիրողները տարբեր երկրների իրենց կոլեգաների հետ կապ հաստատելիս խոսում են միայն այս թեմայով: Նույնն անում են նաեւ այս տարի, իսկ կոնկրետ այսօր՝ ապրիլի 24-ին, հատուկ աշխատել է ՀՀ ռադիոսիրողների կենտրոնական ռադիոկայանը: Ռադիոսպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր Սամվել Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց՝ ինչպես է ընթանում աշխատանքը:     

«Այս (խմբ. կենտրոնական) ռադիոկայանն իրավունք ունի ցանկացած պահի Հայաստանի անունից կապ հաստատելու աշխարհի բոլոր պետությունների հետ: Մեր ֆեդերացիան այսօրվա դրությամբ ունի մոտ 150 անդամ, այս պահին աշխատում են 50-60 ռադիոսիրողներ (խմբ. նաեւ Արցախից): Ամեն մեկն իր տանից կապ է հաստատում բոլոր պետությունների հետ, մեկնաբանում այսօրվա օրը: Փորձում ենք ողջ աշխարհին տեղեկացնել, չնայած շատերն արդեն գիտեն, եւ երբ մենք կապ ենք տալիս, ցավակցում են: Սակայն կան նաեւ ռադիոսիրողներ, որոնք տեղյակ չեն: Մենք այս կապի միջոցով կարողանում ենք աշխարհի տարբեր երկրների հետ խոսել, տալ տեղեկություն, որ 1915թ. Օսմանյան կայսրության կողմից կազմակերպվել է մեծ ոճրագործություն: Սրանով փորձում ենք հասնել նրան, որ բոլորը սատար կանգնեն, որպեսզի մյուս ազգերի նկատմամբ նման ոճրագործություն այլեւս տեղի չունենա»,- ասաց նա:

Կապը հաստատվում է հատուկ ռադիոսարքերի միջոցով, որոնք ունեն տարբեր ալիքներ որսալու համար նախատեսված ալեհավաքներ: Ընդհանրապես եթե օպերատորը կարողանա անդադար աշխատել, 1 օրում տեխնիկապես հնարավոր է 800-1000 կապ հաստատել, եթե մի ռադիոկայանի վրա 1-ից ավելի օպերատորներ աշխատեն, ապա հնարավոր է նաեւ ավելի շատ: Ամեն տարի ապրիլ ամսին հատուկ փոխվում է Հայաստանի ազդականչը, որով հայաստանցի ռադիոսիրողները կապ են հաստատում այլազգիների հետ: Սովորական EK8A-ի փոխարեն օգտագործում են EK1915A: Ոմանք գիտեն՝ որ դա հատուկ տարեթիվ է: Ոմանց զարմացնում է թիվը, քանի որ ընդունված է, որ երկիրը մատնանշող տառերից (տվյալ դեպքում EK) հետո պետք է լինի 1-9 որեւէ թիվ եւ տառեր: Նրանք բնականաբար հարցնում են՝ ինչու 1915:

«Աշխատում ենք EK1915A ազդականչով: Ով գիտի, գիտի, որովհետեւ տարբեր տարիներին կապ են ունեցել, ով էլ չգիտի, հարցնում է, բացատրում ենք անգլերենով, ռուսերենով, ֆրանսերենով, իտալերենով»,- ասաց Խաչատրյանը:

Հայ ռադիոսիրողներն այսպիսի ակցիա են իրականացնում 1988-89 թվականներից: Մինչեւ այդ ԽՍՀՄ-ում նման հաղոդագրությամբ կապ հաստատելն արգելված է եղել, ռադիոսիրողները սովորաբար խոսել են այլ թեմաներից կամ տարբեր առիթներով շնորհավորել են իրար: 80-ականների վերջերին էլ խորհրդային իշխանությունները փորձել են խանգարել հայերին, սակայն չի ստացվել: Այս տարիների ընթացքում թուրքերը նույնպես ջանքեր չեն խնայել ու չեն խնայում այս օրերին հայ ռադիոսիրողներին խանգարելու համար, սակայն նույնպես հաջողության չեն հասնում: Այսպես տասնամյակների ընթացքում հայերն աշխարհի տարբեր ծայրերում ապրող իրենց կոլեգաներին տեղեկացրել են պատմության մանրամասների մասին:

«Եվրոպայում գրեթե բոլորը գիտեն, աֆրիկյան երկրներում գիտեն, ճապոնացիները շատ լավ գիտեն, Ամերիկայի երկրները… թուրքերը մտնում խանգարում են, ասում են՝ չի եղել նման բան, հայերը ստում են: Մենք էլ, բնականաբար, հերքում ենք, եւ շատերն էլ կողքից ասում են, որ պատմությունը գիտեն, լսել են, ֆիլմը տեսել են, ու թուրքերն այլեւս չեն կարողանում ոչինչ անել»,- նշեց Խատատրյանը՝ ավելացնելով, որ այս տարիներին չեն հանդիպել թուրքերի, որոնք ընդունում են տեղի ունեցածը, գուցե չհերքեն, բայց չեն էլ հաստատում:

Ըստ Խաչատրյանի՝ սա եւս մեկ միջոց է, որով հնարավոր է ցեղասպանության մասին տեղեկատվությունը տարածել աշխարհի տարբեր մասերում, քանի որ ռադիոսիրողները միլիոնավոր են: Ընդհանրապես ռադիոսպորտը ԽՍՀՄ-ում սկսել է զարգանալ 1920-ականների վերջին: ԴՕՍԱԱՖ-ը (Добровольная общество содействия армии, авиации и флоту) բանակի համար պատրաստել է տարբեր մասնագետներ ու դրանում ընդգրկված են եղել ռազմական տարբեր մարզաձեւեր: Ժամանակի ընթացքում ռազմատեխնիկական մարզաձեւի տեսակը դարձել է հոբբի: Հիմա մարդիկ իրար հետ խոսելուց հետո բացիկներ են ուղարկում՝ որպես ապացույց, որ կապ են ունեցել տվյալ երկրի հետ:      

Այս հոբբիով միայն սովորական մարդիկ չէ, որ տարված են: Մասնակիցները սովորաբար հանդես են գալիս իրենց ազդականչերով, ու ռադիոսիրողը չի կարող գուշակել, որ իր հետ կապ հաստատած անձը, օրինակ, որեւէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա է, սակայն եղել են դեպքեր, որ հայերի հետ շփվելիս, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխը եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հայտնել են իրենց ով լինելու մասին:

«4-5 տարի առաջ Մեծ Բրիտանիայի թագուհին եթեր է մտել, ու մեր ռադիոսիրողներից մեկը նրա հետ խոսել է: Նա ողջունել է Հայաստանը»,- պատմեց Խաչատրյանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում սա այնքան տարածված չէ, որքան դրանից առաջ: Միջազգային մրցումների չեն մասնակցում ֆինանսական միջոցների սղության պատճառով: Ռադիոսպորտի ֆեդերացիային աջակցում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, որը ԴՕՍԱԱՖ-ի նախագահն է, ֆինանսական միջոցներ է ներդնում Ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյանը, նաեւ հավաքվում են անդամավճարներ, սակայն դա բավարար չէ: Ամեն դեպքում հայ ռադիոսրողներն ամեն տարի հանդես են գալիս աշխարհի առաջնությունում, որին մարզիկները մասնակցում են իրենց երկրներից: Տարբեր տարիների Հայաստանը ե՛ւ աշխարհի չեմպիոն է դարձել, ե՛ւ մրցանակակիր: Բացի այդ՝ Հայաստանը շատ հարմար աշխարհագրական դիրք ունի, որպեսզի այստեղից հնարավոր լինի կապ հաստատել աշխարհի տարբեր ծայրերի հետ: Որոշ երկրներում դա հնարավոր չէ, եւ լինում են դեպքեր, որ ռադիոսիրողները մի քանի օրով գալիս են Հայաստան՝ այստեղ իրենց հոբբիով զբաղվելու:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3098 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում