Կորոնավիրուսի հետևանքների մեղմացման նպատակով տրամադրված օժանդակության ընթացիկ ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը:

Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ 1-ին միջոցառում՝ 264 բավարարված հայտ, տրամադրված աջակցության ծավալ՝ 19.5 մլրդ դրամ, 2-րդ միջոցառում՝ 3887 բավարարված հայտ, 5.2 մլրդ դրամ, 3-րդ միջոցառում՝ 430 բավարարված հայտ, 4.8 մլրդ դրամ, 5-րդ միջոցառում՝ 11 296 շահառու, 1.8 մլրդ դրամ, 8-րդ միջոցառում՝ 86 522 շահառու,  6 մլրդ դրամ, 9-րդ միջոցառում՝ 72 403 շահառու, 1.9 մլրդ դրամ, 10-րդ միջոցառում՝ 2365 շահառու, 141.7 մլն դրամ։

Նշվել է, որ այս ծրագրերով շահառուների նույնականացման և օժանդակության տրամադրման գործընթացը շարունակվում է։ 13-րդ և 14-րդ միջոցառումները կատարման փուլում են, նախատեսված ֆինանսական աջակցությունը կտրամադրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Ավարտված են 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ  և 12-րդ ծրագրերը, ցուցանիշները հետևյալն են. 4-րդ միջոցառում՝ 2093 շահառու, աջակցության ծավալ՝ 209.3 մլն դրամ, 6-րդ միջոցառում՝ 6723 շահառու, 457 մլն դրամ, 7-րդ միջոցառում՝ 8751 շահառու, 875 մլն դրամ, 11-րդ միջոցառում՝ 450 827 շահառու, 786 մլն դրամ, 12-րդ միջոցառում՝ 486 434 շահառու, 1.8 մլրդ դրամ։

Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական թիրախային աջակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող գաղափարներ։ Քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ շահառուների խոցելի խմբերի նույնականացման չափանիշների և կատեգորիաների առնչությամբ։ Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով նախագծային տեսքի բերել գաղափարները և ներկայացնել հաստատման։ 

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև երկարաժամկետ կտրվածքով անելիքները։ Անդրադարձ է եղել աշխարհում տեղի ունեցող գործընթացների տրամաբանության ներքո Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին, հնարավորություններին և ոլորտային առաջնահերթություններին։ Այս համատեքստում արծարծվել են սոցիալական և տնտեսական օժանդակության շրջանակին և գործիքակազմին առնչվող հարցեր։  

Տպել
1524 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում