Շրջապատի աղմուկը խլացնող հայկական տեխնոլոգիան կորոնավիրուսի տարածման այս շրջանում աշխարհում ավելի պահանջված է դարձել

Չաղմկե´ք, դուռը չբացե´ք, շանը սենյակ չթողնե´ք, ես դաս եմ անում, ես աշխատում եմ։

Տարածված վիրուսը ստիպեց, որ աշխարհի տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ փակվեն տներում ու գործը կազմակերպեն հեռավար։ Նույնը տեղի ունեցավ կրթական համակարգում:

Պետք է համաձայնենք, որ տանն աշխատելն ու սովորելն իր գրավիչ կողմերից բացի նաեւ «վտանգներ» ունի, մանավանդ, երբ տեսախցիկով լուրջ աշխատելիս լսվում է երեխայի լացը, կողքի սենյակից՝ երաժշտության ձայնը, երբեմն էլ դրան գումարվում է շան հաչոցը։ Հիմա պատկերացրեք՝ հնարավոր է խոսել, իսկ էկրանից այն կողմում չեն իմանա տանը տիրող խառնաշփոթի մասին։

Երեխայի լացն այլեւս չեն լսի կոնֆերանսի ժամանակ

Լուծումն առաջարկում է հայկական «Krisp» ընկերությունը, որի պարագայում արտակարգ դրությունն իր դրական ազդեցությունը թողեց․ ծրագիրը մեծ թափով տարածվեց։

«Krisp» ընկերությունը ստեղծել է աղմուկի հեռացման տեխնոլոգիան։ Օգտվելու համար՝ պետք է ներբեռնել ծրագիրը, միացնել այն, եւ էկրանից այն կողմում կլսվի միայն ձեր ձայնը։

Ծրագրի համահիմնադիր Արտավազդ Մինասյանի խոսքով՝ տեխնոլոգիան մաքրում է շրջակա ամբողջ աղմուկը՝ թողնելով միայն մարդկային ձայնը, բացառությամբ երեխայի լացի։ Ստացվում է՝ եթե խոսեն 2-3 հոգի, բոլորինը կպահպանի։ Ընկերությունը հիմա աշխատում է նաեւ այն տարբերակի վրա, որ մաքրվեն բոլոր տեսակի մարդկային ձայները, եւ մնա հիմնական խոսողինը։

Ինչպես պատմեց Արտավազդ Մինասյանը, Windows, MAC համակարգիչների դեպքում այն կարելի է օգտագործել բոլոր վիդեոզանգեր կատարող ծրագրերով՝ Zoom, Viber, WhatsAp եւ այլն։

Որպես շրջակա աղմուկն ամբողջովին հանող ծրագիր՝ համահիմնադրի խոսքով՝ այն առաջինն է եղել շուկայում։

Գաղափարն էլ սուրճի սեղանի շուրջ է առաջացել՝ 3 տարի առաջ։ Նման տեխնոլոգիաներ աշխարհում կային, սակայն դրանցից ոչ մեկը կատարյալ չէր եւ շարունակում էր աղմուկը պահել։ Համահիմնադիրներից Դավիթ Բաղդասարյանն այն ժամանակ առաջարկել է ստեղծել այնպիսի տեխնոլոգիա, որ բոլոր տեսակի աղմուկները հանի եւ թողնի միայն մարդկային ձայները։

Արտավազդ Մինասյանն էլ, որը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, դիմել է գործընկերոջը՝ նույն մասնագիտությամբ Ստեփան Սարգսյանին`միասին աշխատելու համար։ Արդեն 6 ամիս անց տեխնոլոգիայի առաջին տարբերակը պատրաստ էր։ 2017 թվականի հոկտեմբերին էլ ստեղծվեց «Krisp» ընկերությունը։

Աշխարհը սիրել է ծրագիրը

«Այժմ խոշոր ընկերությունները, օրինակ՝ Microsoft-ը, Google-ը աշխատում են նման տեխնոլոգիայի վրա, բայց կարելի է ասել՝ մենք մեկ ու կես, երկու տարի առաջ ենք իրենցից՝ որակի առումով»,- նշեց Արտավազդը՝ ավելացնելով, որ տարբերությունը կզգացվի օգտագործելու ժամանակ։ Այլ ծրագրերի դեպքում մնացորդային աղմուկ է մնում, հաճախ մարդկանց ձայնն է փչանում։

«Մերը, կարելի է ասել, կատարյալ է աշխատում»։

Այն, որ աղմուկի հեռացման լավագույն ծրագիրն աշխարհում այս ընկերությանն է պատկանում ոչ միայն համահիմնադրի կարծիքով է:Աշխարհը սիրել է այս գործիքը, հատկապես, երբ աշխատանքն ու դասապրոցեսը սկսել է կազմակերպվել տնից։

«Krisp-ը հավելված է, որը խլացնում է ետին պլանում լսելի աղմուկը, ինչպես օրինակ կոնֆետի թղթի ձայնը կամ շինարարական աշխատանքների աղմուկը»։ Այս հավելվածը տեղ է գտնել «The Washington Post»-ի տեսակապերի մասին հոդվածում, որտեղ հեղինակը, խոսելով տանն աշխատելու մասին, առաձնացնում է հայկական արտադրության ծրագիրը։

Այդ ընթացքում Forbes-ն էլ տնից աշխատելու համար հինգ խորհուրդ է տալիս, որոնցից մեկը դարձյալ այս ծրագրի մասին է։

«Ձեռք բերեք աղմուկը չեղարկող ականջակալներ՝ կոնֆերանսները լսելու համար, նույնիսկ երբ ձեր երեխան վազվզում է։ Կա´մ կարդացեք Krisp-ի մասին ստորեւ, կա´մ շատ արագ սեղմեք mute կոճակը»,- գրում է պարբերականը։

Ծրագիրը թեեւ արդեն տարիուկես է շուկայում հասանելի է՝ 100․000-ավոր օգտվողներով, սակայն վերջին 2 ամսվա ընթացքում ներբեռնումների քանակը 20 անգամ շատացել է։

Այս պահին շուրջ 100 երկրից ներբեռնողներ կան։ Առաջատարը ԱՄՆ-ն է․ վճարումների մոտ 30 %-ը գալիս է այնտեղից։ Հաջորդում են Ճապոնիան, Գերմանիան, Իտալիան եւ այլն։ Հայստանն առաջին տասնյակում է, այստեղ օգտագործողների քանակը արտակարգ դրության օրերին 10-ը անգամ շատացել է։

Հայաստանի համար արտակարգ դրության ժամանակ հատուկ պայմաններ ստեղծվեցին։ Քանի որ ընկերությունը հայկական է, հիմնադիրներն էլ՝ հայեր, որոշ ժամանակով ծրագիրն այստեղից ներբեռնողների համար անվճար է։ Այդպես օգտագործողների թիվը Հայաստանում մոտ 30․000 է։

Արդյո՞ք այն անվճար կլինի արտակարգ դրության ավարտից հետո, դեռեւս չկա այդ մասին որոշում։

«Մեզ համար շատ կարեւոր է մեր երկրում մարդկանց արդյունավետ աշխատանքը։ Կարծում եմ, որ Հայաստանի համար միշտ հատուկ պայմաններ կլինեն»,- նշեց Արտավազդը։

Ստեղծված իրավիճակը նաեւ նոր համագործակցությունների առիթ է հանդիսացել։

Ամերիկյան Discord ընկերության հետ hամագործակցությունը թեեւ սկսել էին նոյեմբերին, սակայն իրավիճակն արագացրել է գործընթացը։ Krisp-ը հասանելի է դարձեր միլիոնավոր օգտագործողների համար։

Ընկերությունը համագործակցել է նաեւ ամերիկյան Intel, Nvidia եւ ԱՄՆ 2-րդ ամենամեծ օպերատորի Verizon-ի հետ։

Ծրագիրը մարդիկ հավանել ու շտապում են այդ մասին հայտնել համահիմնադրին։

«Ես օրական հարյուրավոր նամակներ եմ ստանում LinkedIn-ից եւ Facebook-ից։ Մարդիկ շնորհակալություն են հայտնում, որ այս ժամանակներում՝ կարեւոր գործիք ենք ստեղծել իրենց համար»,- պատմեց Արտավազդն ու հավելեց՝ ուրախալի է, որ այսօր այդքան մարդու կարողանում են օգուտ տալ։

Տպել
2083 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ