Սուբվենցիոն ծրագրով կհիմնանորոգվի Լոռու մարզի Արջուտ գյուղ տանող ճանապարհը

Լոռու մարզի Արջուտ համայնք տանող ճանապարհը 2020 թ. սուբվենցիոն ծրագրով կբարեկարգվի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Արջուտի գյուղապետ Վարդան Մկրտչյանը:

«1700 մետր ճանապարհ է նորոգվելու, ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն դրամը կտրամադրի կառավարությունը, 19 մլն դրամը՝ Արջուտ համայնքը, 4 մլն դրամ՝ Վանաձորի քաղաքապետարանը (Վանաձորի քաղաքային աղբավայրը գտնվում է Արջուտ գյուղում,-հեղ)»,- ասաց Վարդան Մկրտչյանը՝ նշելով, որ սա թեպետ մեծ օգնություն կլինի համայնքի համար, սակայն այսքանով հարցը չի լուծվի. «13 կմ ներհամայնքային ճանապարհ ունենք, տարիների ընթացքում մյուսն էլ կարվի»:

Ճանապարհը բարեկարգվելու է քարե շարվածքով: Գյուղապետի խոսքով՝ այդ համոզմանն են եկել քննարկումների արդյունքում. «Ճանապարհի տակով բազմաթիվ խողովակներ են անցնում, որոնք չի բացառվում, որ ասֆալտապատման ժամանակ կարող են նաեւ վնասվել, ինչի նորոգման համար շատ հաճախ անհրաժեշտ կլինի նաեւ քանդել կառուցված ասֆալտը: Նպատակահարմար գտանք քարով կառուցել, որ անհրաժեշտության դեպքում քարը հանեն, խողովակը, նորոգեն, հետո նույն տեղը դնեն»:

Վարդան Մկրտչյանը հավելեց՝ վերակառուցվող ճանապարհը ոչ միայն կթեթեւացնի գյուղի բնակիչների երթեւեկը, այլ նաեւ համայնքի բյուջեի հոգսերը՝ ճանապարհների սպասարկման համար քիչ գումարներ կծախսվեն, մեքենաներն էլ քիչ կվնասվեն:

Գյուղ տանող ճանապարհը երբեւէ կապիտալ վերանորոգում չի տեսել: Տարիներ շարունակ համայնքային բյուջեով իրականացվել են հողային հարթեցման աշխատանքներ, որը անձրեւներից հետո մաքրվում էր՝ վերադառնալով հին տեսքին: Ճանապարհի նորոգման նախագիծն արդեն պատրաստ է, ՏԿԵ նախարարությունում հաստատման ուղարկելուց հետո կսկսվեն աշխատանքները:

Տպել
515 դիտում

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 3 անձի մոտ. ժամանել էին արտերկրից

Կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 13 մահ, 5-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց կա. ահրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և սանիտարներ՝ խնամքի համար

Ավստրալական «Ձայնը» նախագծում Մաշա Մնջոյանի ելույթի ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի օրոք 15 միլիարդ է տրամադրվել բանակին՝ զենք գնելու համար, այդ զենքը մինչ օրս չկա. Հ. Հակոբյան (տեսանյութ)

Մենք հաջողությամբ կկարողանանք իրականացնել համազգային ծրագրեր. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը․ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է

ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (տեսանյութ)

Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ

Ոստիկանության տարբեր ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ, ոստիկանության ծառայողներ հանդիպել են (տեսանյութ)

Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արշավիր Ղարամյանի հետ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ՝ կոմերցիոն հիմունքներով. դեսպանություն