Կառավարությունը կփոխհատուցի Շիրակի պետական համալսարանի 150 ուսանողի վարձավճարը

Շիրակի պետական համալսարանի դասախոսները շարունակում են հեռավար դասերն ու պատրաստվում ավարտական քննություններին: Առկա, հեռակա ուսուցման համակարգերի եւ մագիստրատուրայի 600 ուսանող է ավարտելու այս տարի համալսարանը: Քննություններն ու մագիստրոսական թեզերի նախապաշտպանություններն ու պաշտպանությունները ևս կանցկացվեն հեռավար՝ արդեն ընդունված կարգի համաձայն: Ուսանողներն ու դասախոսները, որոնք ունեցել են համակարգիչների կարիք, համալսարանը ժամանակավորապես ապահովել է տեխնիկայով:

«Նախապաշտպանությունները կսկսենք, բայց մի փոքր ժամանակացույցի տեղաշարժ ունենք: Մինչև հունիսի 15-ը կարող ենք հասցնել քննությունները, և այդ իմաստով նախապաշտպանությունների ժամկետը 10 օրով երկարացվում է: Այդ ընթացքում, ինչպես նաև նախապաշտպանության ժամանակ, կհասկանանք թերի ու բաց կողմերը, կվերացվեն դրանք, որպեսզի պաշտպանությունների ժամանակ արդեն խնդիրներ չլինեն»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:

Ուսանողներից շատերն այս կիսամյակում ուսման վարձի վճարման խնդիրներ չեն ունենա: Կառավարությունը կփոխհատուցի 150 ուսանողի վարձավճար: Ընտրվել են 90 և ավելի ՄՈԳ ունեցողները: «Մենք նրանց ցուցակն ունենք, մոտ 150 ուսանողի մասին է խոսքը: Ավարտական կուրսում կստանան 100 տոկոս, իսկ ոչ ավարտական կուրսում, խոսքը մագիստրատուրա 1-ին և բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերի մասին է, 75 տոկոս փոխհատուցում: Բոլոր տարիների ՄՈԳ-ն է հաշվի առնվել: Ասենք՝ 4-րդ կուրսում սովորողի համար 7 կիսամյակով է հաշվվել: 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերի երկուական կիսամյակներն ու 4-րդ կուրսի առաջին կիսամյակի միջին ՄՈԳ-ն է հաշվվել»,- բացատրեց Սերոբյանը:

Փոխհատուցման գումարը մոտ 20 մլն դրամ կկազմի, ինչը, ըստ ռեկտորի պաշտոնակատարի, ՇՊՀ-ի համար փոքր թիվ չէ:

Այն ուսանողները, որոնք ունեն 90 և ավելի ՄՈԳ, բայց արդեն վճարել են երկրորդ կիսամյակի համար, առձեռն վճարման դեպքում հետ կստանան իրենց գումարը, իսկ եթե վճարումն արվել է վարկային գծով, տվյալ ուսանողին հասանելիք գումարը կուղղվի վարկի մարմանը: «Նման ուսանողներ կան ՇՊՀ-ում»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների 2020 թվականին վերցրած ուսանողական վարկերի տոկոսները զրոյացվում են, իսկ ուսանողական նոր վարկերն առաջարկվում են 9 տոկոս տոկոսադրույքով: 5 տոկոսը պետությունն է վճարելու, 4-ը՝ ուսանողը: Այնպես որ, ըստ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի, ուսանողի համար սա շատ հարմար տարբերակ է:

Ինչ կլինի այն ուսանողի հետ, որն ունի 90 ՄՈԳ-ից պակաս, չի ցանկանա օգտվել ուսանողական վարկից և չունի վճարելու հնարավորություն: Երվանդ Սերոբյանն ասաց՝ այդ հարցն այս պահին քննարկում են: Ամենայն հավանականությամբ տվյալ ուսանողին թույլ չեն տա մասնակցել քննություններին: «Հույս ունեմ, որ չենք ունենա նման ուսանողներ: Հակառակ պարագայում կարող եմ ասել, որ կա պայմանագրային պարտավորվածություն: Այս պահին դասախոսը պարապել է, իր աշխատանքը կատարել է, հիմա եթե մենք վարձերի հավաքում չունենանք, ինչպե՞ս է վճարվելու մասնագետը»,- ասաց Սերոբյանը:

Տպել
1998 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ