Դպրոցի տնօրենը չի կարող ինձ դատի տալ. Տիգրան Վիրաբյան

Ի՞նչ եք զեկուցել քաղաքապետին, որ նա որոշեց պայմանագիր չկնքել Նիկոլ Աղբալյանի դպրոցի տնօրենի մրցույթում հաղթած թեկնածուի հետ. այսօր ասուլիսում հարց ուղղեցին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին:

«Դպրոցներում տնօրենների մրցույթները բաց եւ թափանցիկ են: Այս դպրոցում եւս մրցույթն ընթացել է մի քանի լրատվականների ուղիղ եթերում, եւ իմ ու քաղաքապետի զրույցն ընտրության պրոցեսի խնդիրների մասին չի եղել: Խոսքը մրցույթի հայտարարման կարգի մեջ որոշակի խնդիրների մասին է, որ ենթադրում է՝ մրցույթի կարգը հայտարարվել է ոչ պատշաճ, մրցույթի հայտարարությունում եղել են թերություններ: Քննարկելով իրավաբանների հետ՝ եկել ենք եզրակացության, որ տվյալ կարգով հայտարարությունն այլոց իրավունքները սահմափակել է»,- ասաց Վիրաբյանը:

Նա հաղորդեց, որ պիտի լինի նոր մրցույթ, եւ այն պիտի անցկացվի այնպես, որ բոլորը կարողանան մասնակցություն ունենալ: «Եթե տնօրենի թեկնածուն կամ կոլեկտիվը կարծում են, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, կարող են դատական կարգով վիճարկել քաղաքապետի որոշումը. դա իրենց իրավունքն է, բայց մենք որդեգրել ենք սկզբունք. հավասարությունն ամենակարեւորն է մեզ համար, եւ այն, որ հայտարարված ցանկացած մրցույթ պիտի լինի հավասար հասանելի բոլորին, քննարկման ենթակա չէ»,- ասաց նա:

Վիրաբյանը եթերում հնչած հարցից տեղեկացավ, որ դպրոցի տնօրենն իրեն դատի է տվել եւ անմիջապես հակադարձեց. «Տնօրենը չի կարող ինձ դատի տալ, նա կարող է վիճարկել քաղաքապետի որոշումը, եւ եթե դպրոցի տնօրենն ընտրել է այդ ճանապարհը, դա իր իրավունքն է, բնականաբար, տնօրենի ներկայացուցիչները եւ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչները կհանդիպեն դատարանում»:

Հիշեցնենք, որ Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել մարտի 6-ին։ Մասնակիցները եղել են 5-ը, փակ քվեարկությամբ 5 կողմ ձայնով հաղթող է ճանաչվել նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել։

Մրցույթի արդյունքները բողոքարկել էր «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանը: Նա ներկայացրել էր դպրոցի կառավարման խորհրդի կառավարմանը, դասասենյակներին, ֆիզկուլտուրայի մարզասարքերին, կրթության մակարդակին առնչվող խնդիրներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին նա բողոք է ներկայացրել՝ հայտնելով, որ կատարվել են խախտումներ մրցութային կարգում։

Տպել
1399 դիտում

Սերխիո Ռամոսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկողներինը. Ալեն Սիմոնյան

Եռակողմ հանդիպմանը ձեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. մանրամասներ

Օդանավակայանի նոր ավտոբուսը գուցե դառնա 24-ժամյա, երթուղին ընդլայնվի. մասամբ կլուծվի Փարաքարի բնակիչների տեղաշարժի հարցը

Միացյալ Նահանգները հայտարարել է հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ Կիև տեղափոխելու մասին

Գառնեցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին ու հայտնվել ներսում

Հայտնի է՝ քանի պետության ղեկավար ու նախարար է մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Նման ամոթալի միջադեպերը և հենց այս մեկը բարոյական կոդեքսի կիրառության բացակայության վառ օրինակ են. Քոչարյան

Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին

Առաջարկել եմ՝ վարչապետը գաղտնի քննարկում ունենա քաղաքական ակտիվ ուժերի հետ, տեղեկացնի՝ ինչ է քննարկվում. Թարվերդյան

Արյան պարզ անալիզով հնարավոր կլինի ախտորոշել քաղցկեղի 50 տեսակ. ինչ է հայտնի նորագույն մեթոդի փորձարկումների մասին

Աբովյանում 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

«Յանդեքս»-ը պնդում է, որ նոր ներդրողները չեն վերահսկելու ընկերության աշխատանքը

Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տեղեկատվությունը

Խաղաղապահները Շուշիի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտում

Հունիսմեկյան նվեր վարչապետից և Աննա Հակոբյանից. 850 երեխա այցելել է «Երևան պարկ» զբոսայգի (լուսանկարներ)

Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը ձերբակալվել է. կալանքի միջնորդություն կներկայացվի

Պապիկյանը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մասին հարցեր

Ադրբեջանում Իրանի մշակութային գրասենյակը փակվել է. Բաքվում Ադրբեջանի հայտարարությունները սուտ են որակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Պարզաբանումներ են պահանջվել ոստիկանությունից և դատախազությունից. ՄԻՊ-ը՝ 16-ամյա տղայի ծեծի դեպքի մասին

5 հայ աշակերտ կմասնակցի Բրատիսլավայում կայանալիք Միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

Դանակահարված պատանու հայրը հետապնդել էր դանակահարողին և մարմնական վնասվածքներ հասցրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է (լուսանկարներ)

Սոչիում հայտարարել են ամառային սեզոնի մեկնարկի և քաղաքային լողափերի բացման մասին

Մենք հարազատներ ենք. Վաչեն խոսել է «32 ատամ»-ի փակվելու իր հայտարարության մասին ու տեսանյութ հրապարակել

Հայաստանը և Չինաստանը պայմանագիր են ստորագրել Հանրայինի նոր հեռուստաստուդիայի կառուցման մասին

ՄԻՊ-ը պարզաբանել է՝ ինչու հաղորդագրություն չի տարածել 16-ամյա տղային ծեծելու դեպքի հետ կապված

Թռչնամսի 4 նմուշներից 3-ում արձանագրվել են անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ

Երևանում կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը

««Ստամբուլյան կոնվենցիա»-ի հետ կապված մեր հասարակությունում անհրաժեշտ է բովանդակային քննարկում. ՄԻՊ

ՊՍԺ–ի գլխավոր մարզիչը հաստատել է՝ Լիոնել Մեսսին կհեռանա ակումբից

Երևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան սահել է ձորն ու բախվել ծառին. կա տուժած

«Զանգեզուրի միջանցք» եզրույթը Ադրբեջանի նախագահը մոռացել է, հիմա էլ նրա դեսպաններն են դրա մասին ակնարկում

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Արսեն Թորոսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան

Վարչապետը որպես վկա հարցաքննվել է պետական դավաճանության վերաբերյալ քրգործի շրջանակներում․ Քյարամյան

Արայիկ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական զարգացումները

Երևանի փաբերից մեկում ՌԴ հարբած քաղաքացին շշով հարվածներ է հասցրել. ձերբակալվել է 3 երիտասարդ

Խոշոր հրդեհ Եղեգնաձորում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից