Եթե որոշվի, որ պետությունն է կառավարելու այս հիմնարկը, մենք պատրաստ ենք ստանձնել այդ լիազորությունները․ Թորոսյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի 2020-ի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացնել 74․97 մլն դրամ:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ որոշման նախագծի ընդունումը կնպաստի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ բնականոն գործունեության իրականացմանը և գործարկման նախապատրաստմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Ֆիզիկայի ինստիտուտում՝ ռադիոիզոտոպերի կենտրոնում, ի վերջո կայացել է փաստը. իզոտոպների առաջին արտադրությունն է տեղի ունեցել, որը օգտագործվում է քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման համար. «Հիմա առողջապահության նախարարը կասի, որ այդ իզոտոպները առողջապահության համակարգում օգտագործելու ենք ախտորոշման նպատակներով, եւ պարոն Ավինյանը կասի, որ գտել ենք այս կենտրոնի կառավարման մոդելը, սա կնշանակի, որ ե՛ւ առողջապահության, ե՛ւ գիտության ուղղությամբ եւս մեկ քայլ ենք անում մեր երկրի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չլիներ, կենտրոնն արդեն կկարողանար ընդունել իրական պացիենտներ, կատարել իրական հետազոտություններ. «Այս տարի այս կենտրոնը պետությունից ոչ մի օժանդակություն չի ստացել: Մենք հարցը լուծել ենք՝ մեր այլ ՓԲԸ-ից փոխառություն տալով: Մնացել է երկու փուլ գործարկման համար. մի քանի կարեւոր նյութի տեղափոխում Բելգիայից, այդ նյութերով լաբորատորիայի վերջնական գնահատում, որը պայմանավորվել ենք հեռակապով անել, քանի որ մասնագետներն էլ չեն կարողանում գալ: Քանի որ սա չունեինք, մեր քաղաքացիները գնում այլ երկրներում էին հետազոտվում: Հիմա մի վիճակ է ստեղծվել, որ չեն էլ կարողանում գնալ այլ երկրներ, այդ թվում՝ հարեւան Վրաստան կամ Ռուսաստան: Դրա համար սա օրախնդիր հարց է»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ եթե որոշվի, որ պետությունն է կառավարելու այս հիմնարկը, իրենք պատրաստ են ստանձնել այդ լիազորությունները:

Տպել
780 դիտում

Ընտրողի կատարած քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելիս, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել

Պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը. Արարատ Միրզոյան

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում

Որոշ երկրներում կորոնավիրուսը գլուխ է բարձրացնում

Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Անտոնիո Գուտերեշը վերընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Դաշինքի թեկնածուն, ՃՈ ծառայողն ու ևս 1 անձ ձերբակալվել է կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով

Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության վրա. նախագահի հեռախոսազրույցը Հարությունյանի հետ

Հայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել

Կանայք ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից ծեծի չեն ենթարկվել. ծառայությունը հերքում է տարածված տեղեկությունը

Իրանում վթարվել է քվեատուփերով ուղղաթիռը. մեկ մարդ զոհվել է

Եվս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի որոնողական աշխատանքների արդյունքում

Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան

Իբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահի ընտրություններում

Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը. այս և այլ հիշեցումներ ՀՀ դատախազությունից

Նիգերիայի իսլամիստ զինյալների թիրախում դարձյալ դպրոցականներն են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ

Պենտագոնը դուրս է բերում իր զինուժի մեծ մասը Մերձավոր Արևելքից

Միրզոյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն է ներկայացրել ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդիրը

ՀՀ գլխավոր դատախազությունը վաղն ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ

Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ձեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք. Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը

Պացիենտներին հարկադրաբար հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ. ՔԿ

Ավիավթար Ռուսաստանի Կեմերովոյի մարզում

ՀՀ դատախազությունը ընտրությունների օրը հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ոչ պաշտոնապես հայտնի է Իրանի նախագահի ընտրություններում հաղթած թեկնածուն

Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 2.578 պացիենտ

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է. Քննչական կոմիտե

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահ (տեսանյութ)