Այս պահին ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի․ Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում

Վերջին տվյալները հետեւյալն են՝ հաստատված 50 նոր դեպք, 26 նոր բուժված քաղաքացի։ Գումարային դեպքերի թիվը ստացվում է 1523։ Այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվող դեպքերի թիվը՝ 840, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի ընդհանուր թիվը՝ 24։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին խնդրել էր ներկայացնել, թե այս պահին ինչ իրավիճակ է կորոնավիրուսի առումով, ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ընդհանուր պացիենտների վիճակը կարող եմ ասել, որ ունենք այս պահին ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության սարքով շնչող՝ 5 հոգի, նրանցից մեկը բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի բնածին խրոնիկ հիվանդություններ՝ ծանր։ Բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն. կարծես թե հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել։ Մնացած մասով կարող եմ ասել, որ, ըստ էության, մոտավորապես նույնն է աճի տեմպը։ Հաշվի առնելով նոր տնտեսական տեսակների աշխատանքի թույլատվությունը՝ պետք է մեր զգոնությունը չկորցնենք։ Պետք է բոլոր գործողությունները շարունակենք, այսինքն՝ թուլանալու կամ զգոնությունը կորցնելու անհրաժեշտություն չունենք այս առումով»։

Վարչապետը հետաքրքրվեց նաեւ, թե ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչին ի պատասխան՝ Թորոսյանն ասաց. «Տարբեր երկրներում տարբեր իրավիճակներ ունենք, քանի որ տարբեր երկրներում տարբեր ժամանակ են սկսել պրոցեսները, սակայն մեր հարեւանների մասով կարող եմ հետաքրքիր բան ասել, հատկապես՝ Իրանի վերաբերյալ։ Երբ որ մենք հարեւան Իրանի վիճակն ենք նայում, կարծես այնպիսի վիճակ է, որ ամեն օր նոր դեպքերի թիվն ավելի քիչ է, մահերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը։ Այնտեղ էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում, եւ կարծես թե երկիրն աստիճանաբար մոտենում է բնականոն հունին»։

Նախարարի խոսքով՝ կա մեծ դեբատ, որովհետեւ խոսվում է երկրորդ ալիքի մասին։

«Նույն եվրոպայում բոլորս տեսնում ենք, որ գնում են աստիճանաբար թուլացումների, սակայն վստահ չեմ, որ այդ թուլացումները չեն բերելու նորից բռնկումների։ Ընդհանուր կարող եմ ասել, որ անորոշություններ էլի շատ են մնում։ Հաճախ օրական հիմքով որոշումներ են կայացնում՝ ինչպես շարժվել առաջ»,- ասաց Թորոսյանը։

Տպել
2123 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն