Հայաստան վերադարձած 1886 քաղաքացիներից 1321-ը վերադարձել են իրենց համար անվճար

Մարտի 14-ից ի վեր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար հայ: Մենք որքան հնարավոր է, Հայաստան ենք վերադարձնում մեր հայրենակիցներին՝ փորձելով սահուն կազմակերպել նրանց գալը եւ այստեղ կարանտինային պայմաններում մնալը: Այս մասին այսօր ասուլիսում նշեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծեց, որ այդ ամենը ռեսուրսներ է պահանջում. «Դա նշանակում է՝ 14 օր կարանտին, բժիշկներ, տեղ եւ մնացած ամեն ինչը»:

Նախարարի խոսքով՝ մարտի 14-ից առաջ Հայաստան վերադարձողներն ավելի շատ էին, սակայն երբ սկսեցին դադարել կանոնավոր չվրթները, առաջացան խնդիրներ: «Մեզ համար էական է իրավիճակները ճիշտ գնահատել եւ գտնել հնարավոր լուծումներ: Սա գործընթաց է, որ բազմաթիվ դերակատարներ ունի՝ տեղափոխող միջոցը, ծախսն անողը, Հայաստանում նրանց ընդունելու, կարանտինը կազմակերպելու հարցերը: Այդ ամենը ռեսուրս է»:

Մնացականյանը նշեց այն երկրները, որտեղից այս ընթացքում հնարավոր է եղել կազմակերպել հայերի վերադարձը. մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից՝ 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից՝ 4 հոգի, մարտի 31-ին Հնդկաստանից՝ 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից՝ 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից՝ 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից՝ 10 հոգի, նույն օրը Վաշինգտոնից՝ 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից՝ 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից՝ 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից՝ 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից՝ 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից՝ 100 հոգի, այսօր ԱՄԷ-ից սպասվում է 18 հոգու վերադարձ: «Առաջիկա օրերի ընթացքում սպասվում է եւս երեք չվերթ, որի արդյունքում կունենանք մոտ 700 հոգու վերադարձ: Այս ամենը կազմակերպվում է բոլոր հնարավոր ձեւաչափերով: Մի դեպքում Հայաստանն իր վրա է վերցրել, ուղարկել է օդանավ: Մյուս դեպքում օգտվել ենք ԱՄՆ-ի, Իրանի, Ղազախստանի մեր տարբեր գործընկերերի հետ համագործակցությունից»,- ասաց նա:

Կազմակերպվել են չարտերային տարբերակները, որոնցում եւս, նախարարի խոսքով, սփյուռքի մեր հայրենակիցները շատ կարեւոր դերակատարություն են ունեցել եւ ապահովել մեր այլ հայրենակիցների վերադարձը: «Այս շրջանում նման ճանապարհով վերադարձած 1886 քաղաքացիներից 1321-ը վերադարձել են իրենց համար անվճար»,- ասաց նա:

Տպել
362 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան