Ցեղասպանության թանգարանի տարածքները չեն տրվում առեւտրային գործունեության համար․ Արայիկ Հարությունյան

Կարծում եմ, որ այդ թեմային կանդրադառնանք առաջիկայում. որեւէ նման բան չկա, որ տարածքները տրվում են առեւտրային որեւէ գործունեության նպատակով: Այս մասին այսօր Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ցեղասպանության թանգարանի տարածքը, որը տալիս են Երևան համայնքին, ծառայելու է առևտրային կամ այլ նպատակով, և ո՞րն է պատճառը, որ այն հանձնվում է Երևան համայնքին:

Նախարարի խոսքով՝ այդ ամբողջ տարածքը Ծիծեռնակաբերդով եւ հուշահամալիրով շատ խորհրդանշական է, եւ որեւէ նպատակային փոփոխություն այնտեղ չի կարող լինել։ «Մնացածն արդեն տեխնիկական հարցեր են: Մեր նպատակն է, որ տարածքն ապրի, զարգանա, անտառը նույնպես զարգանա։ Այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու»,- եզրափակեց նախարարը։

Մյուս հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է Ցեղասպանության թանգարանի ցուցասրահների առցանց ցուցադրություն, նախարարը պատասխանեց․ «Մենք նման մի ծրագիր ունենք, որ առցանց ուղեկցողը ցույց կտա բոլոր այն մութ անկյունները կամ այն հատվածները, որոնք չեն տեսնում մեր քաղաքացիները»։ Նա նաեւ հավելեց, որ միանշանակ կա նման նպատակ, եւ դա այն ընդհանուր ծրագրի շրջանակում է, որ իրականացրել են անցած մեկ ամսվա ընթացքում։ Դա սկսվել է, երբ հաստատվել է արտակարգ դրություն, եւ մեր մշակութային օջախները՝ թանգարանները, ցուցասրահները, տեղափոխել են վիրտուալ դաշտ, որքանով դա հնարավոր է, եւ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը բացառություն չէ։

Տպել
353 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)