Այս ձեւաչափը կպահպանի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խորհրդի հզորությունը. Զոհրաբ Մնացականյան

21/04/2020 schedule16:49

Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը մի քանի սերունդների եւ ամբողջ հայության միասնական գործն է. արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի դիտարկմամբ՝ այս առումով կատարվել է հսկայական գործ:

«Քաղաքական պատգամն այսօրվա առավել քան ընդգծվում է այն իմաստով, որ մենք իրապես գտնվում ենք այս համավարակից բխող բավական անսովոր ու դժվար պայմաններում»,- ասաց նա: Մնացականյանի խոսքով՝ ինչպես բոլոր նախորդ տարիներին, երբ մենք եղել ենք տարբեր պայմաններում եւ ունեցել ենք դժվարություններ, բայց երբեւէ չի նվազել մեր հարգանքը մեր նահատակների նկատմամբ, չենք դանդաղել դրսեւորել մեր միասնական համայնական ձայնն ընդդեմ բոլոր ցեղասպանությունների, այժմ էլ Ապրիլի 24-ին դրսեւորելու ենք հանուն արդարության մեր միասնականությունն աշխարհի բոլոր անկյուններից:

«Այդ առումով կարծում եմ, որ այս տարի ձեւաչափը, որ ընտրված է, պարունակում է այդ կարեւոր խորհուրդը, որ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր այլ վայրերում հնարավորություն կունենա միասնականորեն բերել իր մասնակցությունը եւ այդ միասնական ձայնը հնչելի դարձնել եւս մեկ անգամ: Հնչելի դարձնել, որ 105 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է պայքարել արդարության վերականգնման համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն ու միայն հայ ժողովրդին վերաբերող հարց չէ, այն նաեւ կարեւոր գործիք ու կարեւոր քայլ է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ ոճրագործությունների կանխարգելման առումով»,- ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի դիտարկմամբ՝ այս ձեւաչափը կպահպանի նահատակների հիշատակի ոգեկոչման թե՛ խորհուրդը, թե՛ այդ խորհրդի հզորությունը:

Հիշեցնենք, որ այս տարի Ցեղասպանության հուշահամալիրը փակ է լինելու քաղաքացիների համար: 

Տպել
280 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան