Ապրիլի 20-ի դրությամբ 10.269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 20-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10.269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ։

Հայտնաբերվել են նաև ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոները խախտելու 82 դեպք։ Բացի այդ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։

Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։ Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Բոլոր օրինախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Տպել
321 դիտում

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնաք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

9 ամսական Գոռը, որը ծնված օրվանից հիվանդանոցում է և պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Գյումրին զբոսաշրջիկին կներկայանա աշխարհի 6 լեզվով. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձիթողցյանների թանգարանին աուդիոգիդեր նվիրեց

Կորոնավիրուսային համավարակի ամենամեծ օջախը Երևանն է. բրիֆինգ պարետատան նիստից հետո (ուղիղ)

24 ժամով կասեցվել է հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը

Ֆուտբոլում ամեն ինչ ավելի համեստ կդառնա. Պաչաջյանը՝ մարզաձեւի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Նայում, փսփսում, անցնում են. 2-րդ օրը հացադուլի մեջ գտնվող 72-ամյա քաղաքացին գիշերել է դատախազության շենքի դիմաց

Լարսում մնացած ՀՀ 70 քաղաքացի վերադարձել է Հայաստան

Կապանի գործով Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

«Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել». դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ

Կրիր դիմակ, փրկիր կյանքեր. վարչապետը լուսանկար է հրապարակել

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա