Երևան
13 °C
Երջանկությունը օրերի, շաբաթների, ամիսների և տարիների հաճելի պահերի հավաքածու է: Մարդը չի կարող հավերժ երջանիկ կամ հավերժ տխուր լինել: Կյանք է՝ երջանկություն էլ է լինում, տխրություն էլ:
Նկարիչ, գրող Սերխաչ
Անձնական երջանկություն.
Երբ աշխատում էի իմ պատմվածքների ժողովածուի վրա, մտածում էի՝ «21-րդ դար է, հիմա ո՞վ է կարդում»: Բայց ես արվեստագետ եմ, ասելիք ունեմ, որ այս անգամ ոչ թե նկարի, այլ գրի տեսքով է եկել, ինձ այդ ասելիքն է ստիպում գրել՝ հաշվի չառնելով՝ կկարդա՞ն, թե՞ ոչ: Շատ երկար աշխատեցի պատմվածքներիս ժողովածուի վրա՝ սյուժեներ էի մշակում, անսպասելի եկած մտքերն անձեռոցիկների վրա էի արագ գրի առնում: Վերջապես, գիրքս լույս ընծայվեց: Եվ հանկարծ փետրվարի 19-ն էր՝ Գիրք նվիրելու օրը, իմ ծննդավայր Մարտունու Զոլաքար գյուղի իմ հայրենակիցներն ինձ հրավիրում են աշակերտների հետ հանդիպելու: Ես վերցրի իմ գրքերն ու ճամփա ընկա: Ճանապարհին մտածում էի՝ «Ի՞նչ պիտի խոսեմ այդ երեխաների հետ, ինչպե՞ս պիտի խոսեմ, որ հասկանանք միմյանց. սերնդային մեծ տարբերություն կա մեր միջև»: Բայց հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդ երեխաները իմ գրածները կարդացել են, գտել են իմ գիրքը և կարդացել: Ինչպիսի՜ երջանկություն ապրեցի, ի՜նչ պահ էր դա:
Իմ մանկությունը դժվար է անցել: Սարում, դաշտում գառ ու հորթ եմ պահել: Տնից դուրս էի գալիս՝ մինչև իրիկուն տուն չէի գալիս՝ սոված-ծարավ... Ոչ թե ուտելիք չկար, այլ դաշտից չէի ուզում տուն գնալ, այնտեղ հաճելի էր: Սինձ, կակաչ, թթվարաշ ուտելով՝ յոլա էի գնում: Թթվարաշի անունն արդեն հուշում է, որ այս բույսը թթվաշ համ ունի, սովի տարիներին գյուղում այս բույսից «քրչիկ» էին եփում ուտում: Ինչքան էլ դժվար լինի մարդու մանկությունը, միևնույն է, մարդու ամենաերջանիկ շրջանն է: Իսկական երջանկությունը հենց մանկությունն է, որտեղ խտացած են քո հետագա կյանքի օրերի, շաբաթների, ամիսների, տարիների հաճելի պահերը: Մարդը երբեք չի մոռանում իր մանկությունը՝ ով էլ այդ մարդը հետո դառնա: Եվ արվեստագետը հիմնականում իր մանկությունն է նկարում, իր մանկությունն է պատմում, եթե անգամ նկարածն ու պատմածը մանկության օրերի մասին չեն: Երեխա էի, բայց մեկ ժամ առաջ գիտեի, որ անձրև է գալու: Մարդը չի մոռացել քարանձավի բնակիչ նախամարդու փորձառությունը, պարզապես օգտագործելու առիթը չունի: Եթե մոտ լինի բնությանը՝ մարդկության մանկության օրրանին, դարերի հետևում թողած մանկության հիշողությունն էլ կկենդանանա:
Մասնագիտական երջանկություն.
Ես հասկացել եմ՝ որքան միտքս խառնվում է այդ նկարին, այնքան վատն է ստացվում: Իմ աչքն ու ձեռքն արդեն ներդաշնակ են, էլ ինչո՞ւ եմ ինձ խանգարում: Հաճախ արդեն պատկերացնում ես նկարը, գալիս ես տուն, սկսում ես նկարել ու մտածում ես՝ «Հիմա գլուխգործոց եմ նկարելու»: Առաջին գույնը դնում ես՝ երկրորդն արդեն ինտելեկտդ է հուշում, թե ինչ դնել: Քիչ հետո նայում ես նկարին՝ պարզվում է՝ բոլորովին ուրիշ բան է ստացվել: Ստեղծագործելիս մեծ երջանկություն է, երբ կարողանում ես տրվել ենթագիտակցական հոսքերին, բաց լինել դրանց առջև:
Մի պատմվածք ունեմ՝ «Վերնիսաժի գիժ Վարոն»: Ես նկարիչն եմ, «Վերնիսաժում» նկար եմ վաճառում, մեկ էլ բարձր-բարձր խոսելով՝ գալիս է գիժ Վարոն, բոլորը փախչում են նրանից: Բայց Վարոն խելոք մտքեր է ասում. իրականում, Վարոն ասում էր իմ բոլոր այն մտքերը, որ անսպասելի եկել էին, և ես նրանց գրի է առել թղթի կտորների կամ անձեռոցիկի վրա: Վարոն շատ լավ է հասկանում նկարչությունից և կարող է նկար վաճառել: Երբ գալիս են իմ նկարը գնելու, ես Վարոյին եմ ուղարկում, թե՝ «Նկարիչը դու ես, գնա վաճառի»: Վարոն գնում է, նկարը վաճառում է, փողը բերում է, ես այդ փողից նրան էլ եմ տալիս, և Վարոն ուրախ-ուրախ գնում է: Բայց այն մասը, երբ գրեցի, թե ինչպես եմ Վարոյի բերած փողից նրան էլ բաժին հանում, այնպիսի վիրավորանք զգացի: Մտածում եմ՝ «Ինչո՞ւ եմ վիրավորվում, ինչո՞ւ պատմվածքն առաջ չի գնում»: Գլխի ընկա, որ հա՛մ նկարիչն եմ ես, հա՛մ՝ Գիժ Վարոն: Եվ պատմվածքն այսպես ավարտեցի՝ Վարոն փողը չի վերցնում, շպրտում է ու գնում:
Հանրային երջանկություն.
Ինձ համար շատ հաճելի է մեր արվեստագետների՝ դերասանների, նկարիչների հետ զրուցելը: Հաճախ իմ դերասան ընկերներն ինձ ու ընտանիքիս հրավիրում են նոր ներկայացում դիտելու: Ներկայացման ավարտից հետո էլ չենք կարողանում բաժանվել, երկար զրուցում ենք: Իմ կարծիքով՝ նրանց հետ ժամանակ անցկացնելը, նրանց հետ զրուցելն արդեն իսկ հետաքրքիր հանրային կյանք է:
Ես շատ տպավորված եմ իմ հայրենի գյուղում աշակերտների հետ հանդիպումից: Ցավոք, ես չգիտեի, թե ինչ հեղինակների են նրանք անցնում գրականությունից, ծանոթ չէի նրանց դասագրքերին: Ես չգիտեի՝ արդյո՞ք իմ սերնդի հեղինակները, որոնցից շատերն իմ ընկերներն են, ընդգրկվել են գրականության դասագրքում: Հետո մտածեցի՝ «Բայց այդ երեխաներն իրենց գիտելիքներն ու ինֆորմացիան հո միայն դասագրքերի՞ց չեն ստանում, սա նոր սերունդ է, որ ազատ տիրապետում է տեղեկատվական տեխնոլոգիաներին: Այդ դո՛ւ ես քո ողջ գիտելիքները ձեռք բերել գրքերից, դե, իհարկե, նաև կենսափորձից»: Ես, ցավոք, ժամանակ չեմ ունենում, որ սովորեմ օգտվել համակարգչից. ինձ արվեստանոցն է ձգում, ուզում եմ նկարել: Կան մարդիկ, որ առավելություն են համարում համակարգչից չօգտվելու որոշումը կամ ուղղակի չիմացությունը: Ես՝ ոչ: Հակառակը: Եվ գիտե՞ք՝ որն է իմ ու նոր սերնդի տարբերությունը՝ մենք կարդում էինք ինչ պատահի, իսկ նրանք ընտրում են և վերցնում են այն, ինչ նրանց պետք է: Բայց ես նրանց ասացի, որ գրագետ մարդ լինելու համար միայն լավ մասնագետ լինելը քիչ է: Գրագետ մարդը նա է, ով գիտի արվեստ, գրականություն, փիլիսոփայություն: Ես այդ երեխաների մեջ տեսա անտանելի խելացիների և չափազանց դմբոների: Ամեն դեպքում, լա՛վ սերունդ է մեծանում: Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ «հին ու բարի ժամանակներում...»: Չէ՛: Նոր սերունդն ավելի լավն է, նրանք ավելի առաջադեմ են, և այդպես էլ պիտի լինի, հակառակ դեպքում մարդկային զարգացումը չէր լինի: Կրտսեր սերունդը միշտ ճիշտ է, որքան էլ նրա ապրելակերպը, արժեհամակարգը, նիստուկացը քեզ նյարդայնացնեն: Նա քո ժամանակի համար է սխալ: Իր ժամանակի համար նոր սերունդը ճիշտ է: Դո՛ւ ես դուրս մնացել ժամանակից՝ պետք է դա հասկանաս:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Օրենքն ու ուժը պիտի միասին գործեն: Եթե ուժն առանձին գործեց, ողբերգություն է: Եթե օրենքը եղավ ու չգործեց, սա էլ մի առանձին դժբախտություն է: Իսկ օրենքները հիմնականում դժվարությամբ են գործում, մանավանդ՝ օրենքով գործելուն անսովոր պետություններում և հասարակության մեջ: Այլ հարց, որ հանցանք գործողը հնարը կգտնի վատ բան անելու համար: Բայց աշխարհը բարիների ու չարերի բաժանելը, չարերին քշելն ու փակելն էլ աշխարհն ավելի երջանիկ դարձնելու միջոց չէ: Ես չեմ վստահում այն ժողովրդական խոսքին, թե՝ «Կարմիր կովը կաշին չի փոխում»: Միջավայրը, ընտանիքն այնքան լավ կարող են փոխել «կաշիները»: Եվ երջանիկ երկիր կառուցելու բանալին դպրոցում է, նույնիսկ՝ մանկապարտեզում, ես կասեի ավելին՝ մարդու դեռևս սաղմնային վիճակում: Լավ երաժշտություն, լավ պատկերներ, բարի գործեր, հետաքրքիր քննարկումներ, ինֆորմացիայից օգտվելու գրագիտություն, գիտելիքը ճիշտ բանեցնելու հմտություն: Սա արվեստագետի բարի կամքով չի կարող իրագործվել, որովհետև մշակույթը քաղաքականություն է: Հարցն այն է, թե տվյալ երկրի իշխանությունն ինչ քաղաքականություն է որդեգրել: Իսկ ամեն քաղաքականություն ունի իր մշակույթը և ամեն մշակույթ՝ իր քաղաքականությունը:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ