Նիկոլ Փաշինյանը հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։

Քննարկման թեման եղել է գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն ու ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում ենք մեր հակաճգնաժամային միջոցառումները, և քանի որ հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը, որոշեցինք հանդիպել նաև ոլորտի հետ անմիջական առնչություն ունեցող գործընկերների հետ և հասկանալ, թե ինչ անելիքներ և օպերատիվ լուծման խնդիրներ ունենք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով։ Փորձենք այսօր պայմանավորվածություններ ձեռք բերել և որոշումներ կայացնել մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»:

Վարչապետը խոսքը փոխանցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ով անդրադարձել է գյուղատնտեսության խթանման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակին և ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելին: Ապա նախարարը ներկայացրել է որոշակի ճյուղերի զարգացման նպատակով մշակված առաջարկները, որոնք ներառում էին անասնապահության, այգեգործության, տնկարանային տնտեսության, տոհմային անասնաբուծության և այլ ուղղություններով ծրագրերի, կիրառվող գործիքակազմի շրջանակի ընդլայնման, օժանդակության ծավալի, վարկային ռեսուրսների ավելացման գաղափարներ և այլն։

Ապա ներկայացվել է կառավարության հաստատած 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով և հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչև 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։ Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, և կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են մշակված առաջարկները և ընդհանրապես ստեղծված իրավիճակում գյուղոլորտի զարգացման ուղղությամբ քայլերը: Արծարծվել են գյուղվարկերի արդյունավետությանը, գյուղատնտեսական կարիքների համար դրանց նպատակային օգտագործմանը, վարկային ռեսուրսների ծավալի ավելացմանը, ինչպես նաև դրանց շղթայական ազդեցությանը՝ արտադրողականության աճին, ֆերմերային տնտեսությունների խթանմանը վերաբերող և այլ հարցեր։ Գյուղատնտեսության ոլորտի երկարաժամկետ զարգացման և արդյունավետության բարձրացման համատեքստում անդրադարձ է եղել նաև գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը։ Վերոնշյալ թեմաների առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտարկումներ:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսական տարվա կանխատեսման աշխատանքներին։ Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, ջրի, դիզվառելիքի պահանջարկի, առկա ծավալների, գնագոյացման գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն, նշվել է, որ ներմուծվող պարարտանյութի դեֆիցիտ չկա, անհրաժեշտ պահանջարկը բավարարելու համար առկա է բավարար խմբաքանակ։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա նախապատրաստման հետ կապված աշխատանքները և հետևել դրանց պատշաճ իրականացմանը:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար և նշել, որ կառավարությունը կուսումնասիրի և կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը գտնվում է կառավարության՝ ոլորտի զարգացման օրակարգի առաջնահերթությունների շարքում, և առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ այս ուղղությամբ անելիքները քննարկելու համար։

Տպել
1645 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան