Մեր ուշադրությունն ավելի շատ ուղղորդել ենք բանկերի եւ այն վայրերի վրա, որտեղ կուտակումները կարող են մեծ լինել. Մհրյան

Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանության ծառայողներն արդեն ստացել են հավելավճար։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ոստիկանները հավելավճար ստանալո՞ւ են այս պայմաններում։

Մհրյանն անդրադարձավ նաեւ բանկերի մոտ խստացված հսկողությանը՝ նշելով, որ բանկերում շարժը որոշակիորեն մեծացել է՝ կապված Կառավարության որոշումների հետ. «Քաղաքացիները ֆինանսական օգնություն ստանալու իրավունք են ստացել: Դա հաշվի առնելով՝ ոստիկանության պետի հանձնարարությամբ մենք մեր ուշադրությունն ավելի շատ ուղղորդել ենք բանկերի եւ ընդհանրապես այն վայրերի նկատմամբ, որտեղ քաղաքացիների կուտակումները կարող են մեծ լինել»։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը տնտեսական գործունեություն ծավալող 2195 սուբյեկտների բաժանել է իրազեկումներ, 2065 օբյեկտի տնտեսական գործունեությունը դադարեցվել է, 82 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Մհրյանը հայտնեց նաեւ, որ ՀՀ մարզերի ու Երեւանի եւ Երեւանի վարչական շրջանների միջեւ բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով ապրիլի 1-ից նշանակված են անցակետեր. գործում են 67 հատուկ անցակետեր, որոնցում յուրաքանչյուր օր ծառայություն են իրականացնում տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության, ԱԱԾ-ի եւ ռազմական ոստիկանության ծառայողները:

«Շիրակի մարզի Մարալիկ եւ Ձորակապ համայքներում ապրիլի 19-ից մինչեւ ապրիլի 25-ը նշանակվել են 4 հատուկ անցակետեր, որոնք պետք է սահմանափակեն քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ պարետի որոշմամբ պայմանավորված»,- ասաց փոխոստիկանապետը։

Տպել
309 դիտում

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

9 ամսական Գոռը, որը ծնված օրվանից հիվանդանոցում է և պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Գյումրին զբոսաշրջիկին կներկայանա աշխարհի 6 լեզվով. «Արմսվիսբանկ»-ը Ձիթողցյանների թանգարանին աուդիոգիդեր նվիրեց

Կորոնավիրուսային համավարակի ամենամեծ օջախը Երևանն է. բրիֆինգ պարետատան նիստից հետո (ուղիղ)

24 ժամով կասեցվել է հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը

Ֆուտբոլում ամեն ինչ ավելի համեստ կդառնա. Պաչաջյանը՝ մարզաձեւի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Նայում, փսփսում, անցնում են. 2-րդ օրը հացադուլի մեջ գտնվող 72-ամյա քաղաքացին գիշերել է դատախազության շենքի դիմաց

Լարսում մնացած ՀՀ 70 քաղաքացի վերադարձել է Հայաստան

Կապանի գործով Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

«Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել». դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ

Կրիր դիմակ, փրկիր կյանքեր. վարչապետը լուսանկար է հրապարակել

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն