Կարմիր գծեր կմնան միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում․ պատգամավորը ներկայացրեց նախագիծը

Այս պահին նախատեսում ենք, որ կարմիր գծեր կմնան միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Ներկայացնելով իր եւ նույն խմբացկության պատգամավոր Սիփան Փաշինյանի օրենսդրական նախագիծը՝ Գաբրիելյանը շեշտեց, որ նախատեսվում է նաեւ որոշակի փոփոխություն վարչարարության հետ կապված։ Նրա խոսքով՝ երբ նախկինում վարչական ակտը կազմվում էր շրջիկ մեքենաների եւ լուսանկարի միջոցով, քաղաքացիներն ինչ-որ տեղ արդարացի դժգոհում էին։ Հիմա, ըստ այս օրինագծի, վարչարարություն կարող է իրականացվել բացառապես տեսանյութի առկայության դեպքում. առնվազն 15 րոպե տեւողությամբ։ «Մենք հիմա օրենքով նախատեսում ենք, որ առանց պետհամարանիշների կամ փակ համարներով մեքենաների կայանումը կարմիր գծերի վրա արգելվելի, նաեւ ավագանուն տալիս ենք լիազորություն, որն իր հայեցողությամբ լուծում գտնի այս խնդրի կարգավորման հարցում»,- ասաց Գաբրիելյանը։

Ինչ վերաբերում է սակագների սահմանմանը, պատգամավորը շեշտեց, որ դա բացառապես Երեւանի ավագանու հարցն է, նրանց տրված է նվազագույն եւ առավելագույն շեմը, եւ նրանք են որոշում սակագինը։

Նա նկատեց նաեւ, որ քաղաքացիներից շատերը արդարացիորեն դժգոհում են նաեւ, որ երբ մեքենայից գողություն է լինում, վթար կամ այլ իրավախախտում, ոստիկանությունը չի կարողանում ստանալ տեսանյութը։ Գաբրիելյանը շեշտեց, որ այս նախագծով որտեղ կլինեն կարմիր գծեր, այդտեղ պարտադիր նաև տեսախցիկներ են լինելու, ինչն էլ ենթադրում է, որ միանշանակ պրտադիր է լինելու տեսանյութի առկայությունը։

Մյուս դիտարկումը, որ շատ կարմիր գծերի վրա որոշ օբյեկտների աշխատակիցներ դնում են արգելափակոցներ, մետաղներ, Գաբրիելյանի կարծիքով, նույնպես արդարացի է։ Նա ասաց, որ տեսախցիկներով կնայեն, թե ով է այդ արգելափակոցը տեղադրել, եւ այդ գործով իրականացվելու է վարչարարություն։

Ինչ վերաբերում է օրենքի կիրառմանը, պատգամավորն ասաց, որ տվյալ օրենսդրական նախագիծը շրջանառության մեջ կդրվի այս շաբաթվա մեջ, խորհրդարան առաջին ընթերցման կհասնի մոտ 1,5 ամիս հետո, իսկ երկրորդ ընթերցումը ամենայն հավանականությամբ կլինի աշնանը։

Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու այն քաղաքացիների հարցը, որոնք մինչ այս վճարել են մեկ տարվա կայանման համար, Գաբրիելյանը պատասխանեց, որ նախագծի ընդունմանը դեռ 5-6 ամիս կա, եւ նրանք փաստացի կորցնելու բան չունեն, քանի որ անկախ վճարման ժամանակից, այդ վճարը հաշվարկվում է մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը։

Տպել
1016 դիտում

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Շիրակի մարզում ինքնամեկուսացված 312 քաղաքացուց 24-ն ունի դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով