Լուսինե Քոչարյանը նշանակվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ 469 – Ա որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանը նշանակվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նշենք, որ ավելի վաղ Լուսինե Քոչարյանը գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն էր:

Նա ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին, Երևանում:

1994-2000 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկականխարգելման ֆակուլտետում, 2000-2001-ին՝ Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնում անցել է ինտերնատուրա:

2011-2013 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել Հանրային առողջության մագիստրոսի կոչում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշի տարածքային կենտրոնում՝ որպես համաճարակաբան:

2009-ից աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

2013-2014 թվականներին շարունակել է աշխատանքային գործունեությունը Առողջապահության նախարարությունում՝ զբաղեցնելով Հանրային առողջության բաժնի պետի պաշտոնը:

2014–2018-ին եղել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարը:

2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը:

2019թ․ հուլիսից եղել է ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար՝ դեկտեմբերից համատեղելով նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը:

Լուսինե Քոչարյանն իրականացնում է նաև դասախոսական աշխատանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և հետազոտական աշխատանք Հայաստանի ամերիկյան համալսարնում:

Տպել
769 դիտում

Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է սահմանել

Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ

Գոգյանի նման մարդկանց պետք է համարենք հարստություն, արժեքավոր ռեսուրս․ Արծրունի Սահակյան

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Դիմակով նստած ենք եղել, կարծում եմ խնդիր պետք է առաջացած չլինի. Մակունցը՝ Փաշինյանի հետ շփման եւ թեստ հանձնելու մասին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գեւորգյան

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Քաջարանի բնակչին առևանգելու եւ ծեծի ենթարկելու գործով 3 անձ կալանավորվել է

«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ կա. 9 մահ է գրանցվել մինչ այսօր

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 3 անձի մոտ. ժամանել էին արտերկրից

Կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 13 մահ, 5-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց կա. ահրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և սանիտարներ՝ խնամքի համար

Ավստրալական «Ձայնը» նախագծում Մաշա Մնջոյանի ելույթի ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները (տեսանյութ)