Վարչապետը ներկայացրեց կառավարության կողմից մշակված և իրականացվող հակաճգնաժամային ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում խոսեց նաև կառավարության մշակած և ընդունած հակաճգնաժամային 13 միջոցառումների մասին, որոնք նպատակ ունեն աջակցել տնտեսությանն ու քաղաքացիներին:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

Հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում կառավարությունը խթանել է անտոկոս և արտոնյալ վարկերի տրամադրումը կազմակերպություններին: Ընդ որում, աշխատավարձերի վճարման և հարկային պարտավորությունների կատարման համար կառավարության համաֆինանսավորմամբ վարկերը տրամադրվում են 0 տոկոսով: Հումքի և սարքավորումների ձեռք բերման, կոմունալ վճարումների, սննդի ներկրման համար առաջարկվում են արտոնյալ վարկեր: Այս պահի դրությամբ, ծրագրից օգտվել է 229 տնտեսվարող, վարկավորման գումարը կազմել է 10 մլրդ 900 մլն դրամ: Ծրագրի իրականացումը շարունակվում է:

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն ամբողջությամբ վերաբերում է գյուղատնտեսությանը: Կառավարությունը զրոյացրել է պետական ծրագրերով, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ծրագրերով տրվող վարկերի տոկոսադրույքները՝ գյուղատնտեսական գործունեությունը խթանելու համար: Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 1307 սուբյեկտ, վարկավորման գումարը կազմում է 2 մլրդ 960 մլն դրամ: Փաշինյանն ասաց՝ միջոցներ ենք ձեռնարկում ծրագրի ընթացքն ավելի ինտենսիվ դարձնելու համար:

Հակաճգնաժամային երրորդ միջոցառման ընթացքում աջակցում ենք պարտաճանաչ հարկ վճարող ՓՄՁ-ներին: Իրենց շրջանառությունից կախված, առանց որևէ գրավի տրամադրում ենք 2-ից 50 մլն դրամի վարկ՝ 3 տարի ժամկետով: Ընդ որում, առաջին 6 ամիսը նրանք վարկի սպասարկման որևէ վճարում չպետք է կատարեն: Առաջին 2 տարիների համար վարկը տրվում է 0 տոկոսով: Ծրագիրը շարունակական է: Այս պահին հակաճգնաժամային երրրոդ միջոցառումից օգտվել է 230 տնտեսվարող, վարկավորման գումարը կազմում է  2 մլրդ 470 մլն դրամ:

Հակաճգնաժամային 4-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն ծնողներին, որոնք մարտի 13-ից 25-ը կորցրել են աշխատանքը: Յուրաքանչյուր երեխայի հաշվով, կառավարությունը նման ծնողներին հատկացնում է 100.000 դրամ աջակցություն: Այս պահին ծրագրից օգտվել է 964 ծնող, վճարվել է մոտ 100 մլն դրամ:

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շրջանակներում կառավարությունը դրամաշնորհ է տալիս 2-ից 50 աշխատատեղ ունեցող այն ընկերություններին, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի ընբթացքում  պահպանել են դրանից առաջ ունեցած իրենց աշխատատեղերըւ և աշխատավարձի հիմնադրամը: Այս ընկերությունների յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը վճարում է կառավարությունը: Ծրագրից արդեն օգտվել է 8340 տնետսվարող, կառավարության կողմից նրանց նվիրաբերված գումարը կազմում է 1 մլրդ 300 մլն դրամ:

Հակաճգնաժամային 6-րդ միջոցառման շրջանակներում կառավարությունը միանվագ աջակցում է այն քաղաքացիներին, որոնք գրանցված են եղել որպես աշխատող, և մարտի 13-ից 30-նն ընկած ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը և հունվար-փետրվար ամիսներին նրանց աշխատավարձը չի գերազանցել 500.000 դրամը: Նման քաղաքացիներին վճարում ենք աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով: Ծրագրից օգտվել է 6723 նման կարգավիճակում գտնվող քաղաքացի: Որպես աջակցություն է վճարվել 457 մլն դրամ: 

Հակաճգնաժամային 7-րդ ծրագրից միանվագ աջակցություն են ստանում այն հղի կանայք, որոնք չունեն աշխատանք, և որոնց ամուսիններն աշխատանքից ազատվել են մարտի 13-ից 30-նն ընկած ժամանակահատվածում: Այս խմբի կանանց հատկացվում է 100.000 դրամ: Այսօրվա դրությամբ ծրագրից օգտվել է 7026 հղի կին: Վճարվել է 702 մլն դրամի ֆինանսական աջակցություն:

Հակաճգնաժամային 8-րդ ծրագրով կառավարությունը միանվագ աջակցություն է ցուցաբերում կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների աշխատողներին եւ Ա/Ձ-ներին: Յուրաքանչյուրի աջակցության չափը կախված է իրենց գրանցված աշխատավարձերի կամ արձանագրված շրջանառությունների չափերից: Այս պահին 8-րդ ծրագրից օգտվել է 63 014 անձի, վճարվել է 4 մլրդ 615 մլն դրամ:

Հակաճգնաժամային աջակցության 9-րդ միջոցառման շրջանակներում կառավարությունը միանվագ աջակցություն է ցուցաբերում այն ծնողներին, որոնք գրանցված աշխատող չեն եղել, և աշխատանք չունեն: Նման ծնողներին յուրաքանչյուր երեխայի հաշվով վճարվում է 26 500 դրամ: Այս պահի դրությամբ արդեն աջակցություն է տրամադրվել 19457 երեխայի: Վճարվել է 515 մլն դրամ: Ծրագրի իրականացումը շարունակվում է:

Հակաճգնաժամային աջակցության 10-րդ միջոցառման շրջանակներում կառավարությունը միանվագ  աջակցություն է ցուցաբերում խոցելի ոլորտում աշխատող միկրոբիզնեսի ընկերություններին՝ 2020 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը ու ոչ պակաս, քան  10.000 դրամը: Այսպիսի շուրջ 6000 տնտեսվարող  է ծանուցվել, աջակցության տրամադրուոմը կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Հակաճգնաժամային աջակցության 11-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն է ցուցաբերվում այն բաժանորդներին, որոնց փետրվարի էլեկտրաէներգիայի և գազի սպառման ծախսը կազմել է գազի համար 10.000 դրամ, էլկտրանէներգիայի համար՝ 6000 դրամ: ՀՀ-ում նման 235.000 բաժանորդ կա: Կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարումների 50 տոկոսը կփոխհատուցի: Այս խմբի շահառուները, որոնք արդեն վճարումները կատարել են, աջակցությունը կստանան որպես կանխավճար իրենց բաժանորդային հաշիվներին: Կառավարությունն այս ծրագրով արդեն վճարել է  786 մլն դրամ:

Հակաճգնաժամային աջակցության 12-րդ միջոցառումով միանվագ աջակցություն է ցուցաբերվում էլեկտրաէներգիայի և գազի այն բաժանորդներին, որոնք  փետրվարին սպառել են 10 001 դրամից մինչև 30.000 դրամի գազ, և 2001 դրամից մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիա:  ՀՀ-ում նման 280.000 բաժանորդ կա, եւ կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարումների 30 տոկոսի չափով աջակցություն է տրամադրել: Այս ծրագրի համար արդեն վճարել է 1 մլրդ 842 մլն դրամ:

Հակաճգնաժամային 12-րդ միջոցառումով միանվագ աջակցություն ենք ցուցաբերում էլեկտրաէներգիայի եւ գազի այն բաժանորդներին, ովքեր փետրվար ամսին սպառել են 10 հազար 1 դրամից մինչեւ 30 հազար դրամի գազ եւ 5001-ից մինչեւ 10 հազար դրամ էլեկտրական էներգիա: Հայաստանի Հանրապետությունում այսպիսի շուրջ 280 հազար բաժանորդ կա եւ կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարումների 30 տոկոսի չափով աջակցություն է տրամադրել: Այս ծրագրով արդեն իսկ վճարվել է 1 միլիարդ 842 միլիոն դրամ:

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումով նպաստառու ընտանիքներին աջակցություն ենք տրամադրում իրենց ամսական նպաստի կեսի չափով: Ընդ որում, աջակցության 70 տոկոսը կտրվի առձեռն, իսկ 30 տոկոսը կփոխանցվի էլեկտրաէներգիայի նրանց բաժանորդային հաշիվներին: Այս ծրագրից կօգտվի շուրջ 85 հազար ընտանիք, աջակցության համախառն չափը կկազմի շուրջ 1.2 միլիարդ դրամ: Ընտանիքների աջակցությունը նրանց կտրվի ապրիլ ամսվա նպաստի հետ:

Սրանք այս փուլում կառավարության ընդունած տնտեսական ծրագրերն են: Քննարկումները շարունակվում են, և առաջիկայում կընդունվեն տնտեսական բնույթի այլ ծրագրեր նույնպես:

Վարչապետն անդրադարձավ նաև  քաղաքացիների դժգոհություններին եւ ներկայացվող ծրագրերում ընդգրկվելու հետ կապված որոշակի դժվարություններին: «Պետք է խոստովանեմ, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, երբ մարդիկ դե ֆակտո ծրագրի շահառու են, բայց էլեկտրոնային ծրագրերը մերժում են նրանց դիմումը: Բոլոր այս դեպքերը մենք կրկին կդիտարկենք, բայց հիմա արդեն պարզ է, որ բազմաթիվ դեպքեր կան, որ քաղաքացիները ծրագրի շահառու չեն դառնում իրենց գործատուների անպարտաճանաչության եւ նույնիսկ ապօրինի գործունեության պատճառով: Մենք բոլոր նման դեպքերը, կրկնում եմ, կուսումնասիրենք եւ կանենք համապատասխան հետեւություններ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2060 դիտում

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է, որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)