Եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է հանգեցնել հումանիտար աղետի. Նիկոլ Փաշինյան

Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու, եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ։ Այս մասին այսօր հեռուստատեսային ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ իրենց ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար՝ տանելի։ Միեւնույն ժամանակ վարչապետը նկատեց նաեւ, որ մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում։ «Հետեւաբար մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության՝ նրա հետ համատեղ, եւ արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար՝ անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ փուլ առ փուլ թույլատրելու են տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում, բայց եւ հատուկ պատասխանատվություն են ակնկալում գործատուներից, որոնք պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ։ «Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ՝ խստացնել սահմափակումները»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա պնդմամբ՝ այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաեւ իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար։

«Կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել՝ հենց այս խնդիրը լուծելու համար։ Համաճարակային այս ժամանակաշրջանն առանձնահատուկ պատասխանատվություն է դնում մեզնից յուրաքանչյուրի վրա։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի առավելագույնը՝ նախ, չվարակվելու, ապա եւ ուրիշներին չվարակելու համար»,- ասաց վարչապետը՝ առաջարկելով բանաձեւ, որի կիրառման պարագայում կկարողանանք երաշխավորել ինքներս մեզ եւ մեր հարազատներին։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պարզագույն կանոն.

1. իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն,

2. դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով,

3. օգտվել միայն մաքուր սպասքից եւ ախտահանված վարսավիրական գործիքներից։

Փաշինյանը վստահեցրեց, որ այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց։ Միեւնույն ժամանակ նա ընդգծեց նաեւ, որ այս կանոնները պահպանելու համար մեզնից առանձնահատուկ եւ հավաքական ջանքեր են պահանջվելու։ «Նկատի ունեմ՝ ինչպես մեր ու մեր ընտանիքների, այնպես էլ՝ հանրային սննդի ոլորտի եւ գեղեցկության սրահների ոլորտում աշխատող տնտեսվարողների ջանքերը։ Կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ եւ ռեֆլեքսներ։ Ի վերջո, մեր վարքագծի բազմաթիվ կանոններ, բազմաթիվ ռեֆլեքսներ ձեւավորվել են ժամանակի ընթացքում՝ տարբեր գործոնների ազդեցության ներքո, եւ թերեւս հիմա ապրում ենք այսպիսի ժամանակներ, երբ իրավիճակն անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորույթների, շփման ձեւերի, առօրյա շարժուձեւերի մեջ»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են, բայց սա պետք է ոչ թե թուլացնի մեր զգոնությունը, այլ, ընդհակառակը, առավել եւս արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսեւորենք եւ եթե այդպես վարվենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի։ Իսկ եթե այդպես չվարվենք, համակեցության նոր կանոններ չորդեգրենք, Փաշինյանի խոսքով, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի։

«Եվ այստեղ է, որ իմ առաջարկած հայտնի կարգախոսը չի փոխվում։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, եւ իմացեք՝ ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն իմ մտքում են, ձեր բոլոր երազանքներն իմ հոգում են, եւ մենք միասին հաղթահարելու ենք այս ճգնաժամը եւ նրանից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ։ Եւ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում, դուխո՛վ, ժողովո՛ւրդ ջան»,- իր ուղերձը եզրափակեց վարչապետը։

Տպել
2852 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը