Անիվավոր տրակտորներ են տրամադրվել Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզի երկու համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվներին

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված 82 ձ/ուժ հզորությամբ 4 անիվավոր տրակտոր տրամադրվել է Գեղարքունիքի Այրք (3 տրակտոր) և Արագածոտնի Ամանոս (1 տրակտոր) համայնքների արոտօգտագործողների կոոպերատիվներին: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը:

Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր խոսքում նշել է, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ:

«Արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ փորձեցինք հնարավորինս շուտ գյուղատնտեսական տեխնիկան հասանելի դարձնել համայնքներին, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները կարողանանք խրախուսել: Այսօր արդեն 4 տրակտոր տրամադրվեց 2 համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվներին: Եվս երկուսը (120 ձ/ուժ հզորությամբ) նախատեսվում է հաջորդ շաբաթ տրամադրել ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերին: Ընդհանուր առմամբ` ծրագրին մասնակցում է ավելի քան 100 համայնք», - ասել է նախարարի տեղակալը։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրն՝ ընդգծել է, որ այն համահունչ է Կառավարության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին` խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը, ապահովել սննդի  անվտանգությունը և ավելացնել գյուղական եկամուտները:

Ծրագրի երեք բաղադրիչներով նախատեսվում է բարելավել նպատակային համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը, օժանդակել ընտրված արժեշղթաների զարգացմանը` կատարելով նպատակային ներդրումներ արտադրողների և վերամշակողների միջև կապերի ամրապնդման, սննդի անվտանգության խթանման, մշակման և շուկայահանմանն օժանդակելու համար, օժանդակել պետական հատվածում մասնագիտացված կառույցների զարգացմանը, որոնք կարևոր դեր են խաղում այդ ապրանքատեսակների արտադրական ծավալների աճի համար:

«Գյուղտեխնիկայի տրամադրումն իրականացվում է առաջին բաղադրիչի շրջանակում։ 2020 թվականին նախատեսվում է 39 արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվի համար ձեռք բերել շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա, որից 25-ը՝ տրակտոր։ Գործընթացն իրականացվում է համաֆիանսավորմամբ. կոոպերատիվները ներկայացնում են, թե ինչ տեխնիկա է պետք իրենց և ներդնում գումարի 20%-ը, մնացած 80%-ը ներդնում է կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ», - ավելացրել է նա:

Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի ներկայացուցիչը համայնքի հողօգտագործողների անունից շնորհակալություն հայտնելով տրամադրված տրակտորների համար` նշել է.

«Սա շատ կարևոր և մեծ օգնություն է Այրք համայնքի համար` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը: Հիմա հնարավորություն կունենանք 1 օրում վարելու 6 հա հողատարածք, քանի որ յուրաքանչյուր մեկ տեխնիկա մեկ օրում վարում է 2 հա տարածություն»։

Ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսվում է 2 ամսվա ընթացքում 5 մարզի 11 համայնքների համար ձեռք բերել 18 միավոր գյուղտեխնիկա, որից 9 միավոր՝ տրակտոր։ Գյուղատնտեսական տեխնիկան մատակարարված և հասանելի կլինի մինչև աշնանային աշխատանքների սկիզբը:

Տպել
3161 դիտում

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան