Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

Ռուսաստանի Դաշնության Ռայչիխինսկում 2011 թվականին ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։ «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասել է, որ Միսաք Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց էքստրադիցիոն կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի որոշմամբ:

«Նախ՝ նշեմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված՝ Լազարյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությամբ պայմանավորված, իսկ նման դեպքում քրեական դատավարության օրենքը այդ փուլի համար այլընտրանք չի թողնում:

Իսկ դատախազի կողմից խափանման միջոցի փոփոխման որոշման կայացումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասել է Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշել է, որ այս կապակցությամբ Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է՝ մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։

«Միաժամանակ, ստացվել է ՀՀ միգրացիոն ծառայության պետի գրությունն այն մասին, որ որոշում է կայացվել Հայաստանում ապաստան ստանալու մասին Լազարյանի դիմումի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին:

Այսինքն՝ այն հանգամանքը, որ նշված քրեական գործով Միսակ Լազարյանի նկատմամբ արդեն ընտրված է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, իսկ նա անազատության մեջ է պահվում հանձնելու նպատակով կալանավորման որոշման հիման վրա, մինչդեռ հանձնման միջնորդության քննարկման հետաձգման պայմաններում անձին անազատության մեջ պահելը դառնում է առարկայազուրկ»,- եզրափակել է Աբրահամյանը։

Վերոնշյալ հոդվածը վերաբերվում է փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն։

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ 2011 թվականին Ռուսաստանի Ռայչիխինսկ քաղաքի հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ազգությամբ ադրբեջանցիներ անվայել արտահայտություններ էին հնչեցրել հայերի հասցեին։ Միսաք Լազարյանը ինքնապաշտպանության հիմքով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում էր հասցրել։

2012 թվականից Լազարյանը հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից։ 2020 թվականին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան ձերբակալել են, այնուհետև կալանավորել։

Տպել
359 դիտում

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները

Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ ունենանք, 2019-ին 41 տոկոս ունեինք. վարչապետ

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը նկարահանեք եւ ուղարկեք իմ ֆեյսբուքյան էջին. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտից կփակվի 72 ժամով. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Երկրում դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված այսօր, խնդիրը դե ֆակտոյի մեջ է. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տեղափոխվում են գերբեռնված ավտոբուսով. վարչապետը լուսանկար է հրապարակել

Sputnik-ի պրոդյուսերից բացի, ԱՄՆ-ում տուժել են այլ ԶԼՄ-ների աշխատակիցներ. նահանգապետը ներողություն է խնդրել (տեսանյութ)

Դեպի ԵՄ երկրներ թռիչքների արգելքը չի վերաբերում միջազգային ավիաընկերություններին. քաղավիացիայի կոմիտեի արձագանքը

Իրավապահների վրա առանձնակի պատասխանատվություն է դրված. սահմանված կանոնների խախտումներին կլինի կոշտ ու չոր վերաբերմունք

Հայկական ավիացիայի մուտքը Եվրոպական Միության օդային տարածք արգելվեց. Հայաստանն այդպիսի 16 երկրներից մեկն է

Արարատ Միրզոյանը եւ իր ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, պատասխանները բացասական են

Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Մարտի համեմատությամբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ապրիլին աճել են 3, մայիսին՝ 13 անգամ. ՀՎԿԱԿ տնօրեն

12 մարզադաշտերը, որոնք 10 օրից պետք է սկսեին ընդունել Եվրո 2020-ի խաղերը, եթե չլիներ կորոնավիրուսը

Կայացվել է 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում