Օրերս բողոքի ցույց արած վարորդները կառավարության ծրագրով աջակցություն կստանան. հարկադիր պարապուրդում է 800-900 վարորդ

Երեւանի հասարակական տրանսպորտի՝ օրերս բողոքի ցույց իրականացրած վարորդների խնդիրը կարծես թե լուծվել է: Կառավարության ապրիլի 16-ի որոշման համաձայն՝ ընդլայնվել էր սոցիալական աջակցության 8-րդ միջոցառման շրջանակը, որում ներգրավվել են նաեւ վարորդները:

Ըստ Կառավարության նոր փոփոխությունների՝ միջոցառման շահառու են նաեւ ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ) գործունեության մեջ ներգրավված քաղաքացիներն ու անհատ ձեռնարկատերերը:

Այս պահին մայրաքաղաքում հարկադիր պարապուրդի է մատնված առնվազն 900 վարորդ: Հիշեցնենք՝ հարկադիր պարապուրդի մատնված մասնավոր «Մուատ» ՓԲԸ-ի մոտ 250 վարորդները մեկ ամիս է՝ աշխատավարձ չէին ստացել եւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ աջակցություն պահանջելով Կառավարությունից։  «Մուատ» ՓԲԸ տնօրեն Կարեն Բեգլարյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ ՓԲԸ-ն ունի ընդհանուր մոտ 300 աշխատակից, եւ բոլորն անխտիր օգտվելու են Կառավարության ընձեռած աջակցման ծրագրից:

«Մեր աշխատողներն արդեն դիմել են, բոլորինն էլ հաստատվել է: Գումար, որպես այդպիսին, դեռ չեն ստացել, բայց բոլորի դիմումներն էլ ընդունվել են: Իրականում շատ զգացված ենք, որ Կառավարությունից նման արագ արձագանք եղավ»,- ասաց նա:

Կարեն Բեգլարյանը նաեւ նշեց, որ ինքն էլ է դիմել՝ որպես անհատ ձեռնարկատեր, եւ 113 հազար դրամ էլ իր անունով է հաստատվել: «Անկեղծ ասած՝ դիմել եմ, բայց այդ գումարը չեմ վերցնելու: Կարծում եմ՝ ինձնից ավելի շատ կարիքավորներ կան: Եթե վերցնեմ էլ, ապա մի բարի նպատակի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ինչ-որ միջոցառան կծառայեցնեմ այն»,- ասաց «Մուատ» ՓԲԸ-ի տնօրենը: 

Նշենք, որ Կառավարության օժանդակությունը լինելու է միանվագ՝ մեկանգամյա աջակցություն: Վարձու աշխատողը աջակցություն կստանա հունվար եւ փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 136 հազար դրամը: Եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով, ապա ոչ պակաս, քան 68 հազար դրամը, իսկ անհատ ձեռներեցներին աջակցությունը կտրամադրվի 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 136 հազար դրամը:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ավելի վաղ ՀԺ-ին հայտնել էր, որ քաղաքապետարանն արտակարգ դրության այս օրերին հոգում է իր ենթակայությամբ գործող բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների աշխատակիցների գումարի հարցը: Նրանք օրավարձով աշխատողներ չեն եւ շարունակում են աշխատավարձ ստանալ, ավելին՝ վարորդների մեծ մասն այս օրերին զբաղված է բուժաշխատողներին ավտոբուսներով տեղափոխելով:

Մայրաքաղաքն ունի ընդհանուր 104 երթուղի՝ 38 ավտոբուսային եւ 66 միկրոավտոբուսային: Ավտոբուսային երթուղիներից 19-ը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանին է պատկանում նաեւ 5 տրոլեյբուսային երթուղիները, այսինքն՝ 104 երթուղուց 24-ն է միայն Երեւանի քաղաքապետարանինը, իսկ մնացածը մասնավոր փոխադրողներինն է:

Կարապետյանը հայտնեց, որ «մինչկարանտինային ժամանակահատվածում» օրական երթուղի է դուրս եկել շուրջ 810 միկրոավտոբուս, 400 ավտոբուս եւ 35-40 տրոլեյբուս, այսինքն՝ 1300 վարորդ, որոնցից առնվազն 800-900-ն այս պահին հարկադիր պարապուրդի մեջ են: Մնացած 400 վարորդները քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատողներն են: Ըստ խոսնակի՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող եւ 24 երթուղի սպասարկող բոլոր վարորդներն անխտիր գրանցված են: 

Մասնավորի դեպքում միանշանակ ասել չենք կարող: Թե քանի չգրանցված վարորդ է աշխատել այս ընթացքում, եւ քանիսը կզրկվեն պետության աջակցությունից, հայտնի չէ:

Տպել
2709 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)