Թեստավորվել է Մարալիկի առողջության կենտրոնի 60-ից ավելի բուժաշխատող. կենտրոնի ոչ մի աշխատակից ծառայության մեջ չէ

Այսօր Մարալիկի առողջության կենտրոնում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ցուցումով թեստավորվել է ամբողջ աշխատակազմը: 60-ից ավելի բուժաշխատողի մասին է խոսքը:

Բուժաշխատողների մի մասից նմուշառում է իրականացվել իր բնակարանում, մի մասից՝ առողջության կենտրոնում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Նմուշառումներն ուղարկվել են թեստավորման, որպեսզի ամբողջական պատկերն ունենանք, ՀՎԿԱԿ-ը կոնտակտավորների շղթայի հստակեցմամբ է զբաղված եղել ամբողջ օրը: Արդեն նմուշառման արդյունքներից կախված Առողջության կենտրոնի ամբողջական գործունեության հետ կապված համապատասխան որոշումներ կընդունվեն»,- ասաց Շիրակի մարզպետը:

Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակազմի բոլոր անդամներն ունեն ինքնամեկուսացման ցուցում: Թեստերի պատասխաններից հետո նոր մնացած քայլերը կիրականացվեն:

Մարալիկում այս պահին ելք ու մուտքը հսկվում է ոստիկանության ծառայողների կողմից սովորական ընթացակարգով, բայց առավել զգոնությամբ: Այս պահին այլ սահմանափակումներ նախատեսված չեն: Ըստ մարզպետի, թեստավորման արդյունքներից հետո, եթե անհրաժեշտություն լինի, այլ որոշում կընդունվի:

Մարալիկի առողջության կենտրոնում ամբողջությամբ դադարեցված է մարդկանց ընդունելությունը, քաղաքացիների հետ շփումն, ըստ Տիգրան Պետրոսյանի, բերված է մինիմումի: Գործում է միայն շտապօգնության ծառայությունը: Աշխատակիցները Գյումրիից են: «Գյումրու շտապօգնության բրիգադն իրականացնում է ծառայություն Մարալիկում: Այդ կենտրոնի որեւէ աշխատակից ծառայության մեջ չէ, չի աշխատում, բոլորն ինքնամեկուսացված են»,-մեր հետ զրույցում ասաց Տիգրան Պետրոսյանը:

Ըստ Անի խոշորացված համայնքի (որի կազմում է Մարալիկը) ղեկավար Արտակ Գևորգյանի, իրենց շարունակում են ախտահանման աշխատանքներն ու սպասում են պաշտոնական երկու պատասխանի՝ բուժաշխատողների թեստավորման և վարակի տարածման օջախի: «Քաղաքում հատուկ սահմանափակումներ չկան, խուճապ  չկա, բայց անհանգստություն կա: Մարդիկ էլ պետք է գիտակցեն, որ իրենց շփումների սահմանափակումները պետք է խիստ պահպանեն, որ հնարավոր նոր զարգացումներ չլինեն: Պետք է փորձեն հնարավորինս տանը մնալ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ում մոտ կա հիվանդությունը և որտեղից կարող է զարգանալ»,- ասաց համայնքապետը:

Անի խոշորացված համայքնի այլ բնակավայրերում վարակի դեպքեր չկան: Օրեր առաջ կորոնավիրուսի ընդամենը մեկ դեպք  գրանցվել էր Ձորակապում: 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝  ապրիլի 15-ին, Առողջության կենտրոնի 9 աշխատակցի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Բոլորը մինչև գիշեր մեկուսացվել էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:

ՀՎԿԱԿ-ը դեռ վարակի օջախի մասին պաշտոնական հայտարարություն չի արել:  Կան միայն քննարկվող տարբերակներ: 

Նշենք, որ ապրիլի 6-ին կորոնավիրուսի հետևանքով մահացած մարալիկցի որսորդը մինչև Գյումրի, այնուհետ Երևան հասնելը 15 օր տնային բուժումներ էր ստացել: Մարտի 29-ին դիմել էր «Գյումրի» ԲԿ, որպես հիվանդ ընդունվել մարտի 30-ին, իսկ արդեն ապրիլի 1-ին տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ էլ տղամարդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Վերջինիս մահվանից հետո, ապրիլի 6-ին,  ի թիվս այլոց, մեկուսացվել էր նաև մարալիկցի այն բուժքույրը, որը տղամարդուն սրսկումներ էր արել, ինչպես նաև «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները: Վերջիններս կթեստավորվեն առաջիկա կիրակի, կամ երկուշաբթի օրը:

Ընդհանուր առմամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։ Վարակի տարածման սկզբից մինչ օրս Շիրակում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 մարդ բուժումը է ստանում մայրաքաղաքում: Մարզում մահվան մեկ դեպք է գրանցվել:

Տպել
1894 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված