Վարդաշենում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն  համայնքի Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 62-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել նույն բնակարանում իր հետ միասին բնակվող 48-ամյա տղամարդու որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 62-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ առերևույթ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաքրեագիտական դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
395 դիտում

«Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» ծրագիրն առաջիկայում կմեկնարկի մարզերում

Ստամբուլում ամերիկացի լրագրողի դի է հայտնաբերվել

Կանխվել է Արմավիրի բնակչի ինքնասպանության փորձը. սպառնում էր նետվել աշտարակից

Հրազդանում խաչքարի ընկնելու հետեւանքով մահացած տղամարդը Ջրառատի թաղապետն է եղել

Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվել է տան տանիք

Երկրաշարժ Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ

Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «Նորք» ԻԿՀ-ից բաց նամակ ՀՀ նախագահին և վարչապետին

Քննարկվել են հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրները եւ դրանք լուծելու ուղիները

Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ու խնդրանքով դիմել իր հետ շփված անձանց

Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման հարցեր

«Խաժակյանի պատմության հետ ինքներդ կարող եք համեմատություն անել». քաղաքապետի վարորդի հաստիքն ազատ է

roadpolice.am. վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար պետք է հերթագրվել այս կայքի միջոցով (տեսանյութ)

Մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

Գեբելսյան սո՞ւտ է, որ ԲՀԿ-ն կարող է իշխանություն փոխել․ քաղաքական ուժերի արձագանքը ՀՀ՝ մինչեւ 2050-ի ռազմավավարությանը

Առաջին անգամ ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ-ն ծրագիր են իրականացնում Եվրոպայի խորհրդի տարածքում

Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերությունը 155 միլիոն դոլար է փոխանցել ադրբեջանական 2 օֆշորային ընկերությունների

Արսեն Թորոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու հեռանկարները

Հրազդանում խաչքարն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. վերջինս տեղում մահացել է

Մանուել Պետրոսյանը՝ «Երևանի գավաթ» մրցաշարի հաղթող