Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող նախագահը 20 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը, որին մեղադրում են կոռուպցիայի համար, հրաժարական է տվել պաշտոնից: Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նշվում է, որ առցանց նիստի ընթացքում ֆեդերացիայի ղեկավար կազմն ընդունել է 81-ամյա հունգարացու հրաժարականը: Նախագահի պաշտոնակատար Ուրսուլա Պապանդրեան շնորհակալություն է հայտնել նրա կատարած աշխատանքի համար:

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Թամաշ Այանին ավելի քան 4 տասնամյակ ծանրամարտին ծառայելու եւ հատկապես նրա համար, որ վերջին տարիներին հակադոպինգային այնպիսի ծրագիր է ներդրել, որը համապատասխանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) չափանիշներին»,- ասել է նա:

Այանը ծանրամարտում է եղել 43 տարի: 1970 թվականից հունգարացին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում: 2000-10 թթ. եղել է ՄՕԿ-ի անդամ, գրեթե 2 տասնամյակ եղել է WADA հիմնադիր խորհրդի անդամ: 2000 թվականից Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն է: Իր խոսքում հույս է հայտնել, որ ծանրամարտը մոտ ապագայում կվերադառնա իր սովորական առօրյային:

«Երբ պանդեմիայի հետ կապված իրավիճակը թույլ տա նոր ընտրություններ անցկացնել, նոր սերունդը կգա եւ կսկսի աշխատել մեր սիրելի մարզաձեւի պայծառ ապագան ապահովելու ուղղությամբ»,- ասել է նա:

Ամեն դեպքում Այանի հեռացումը միայն գեղեցիկ հրաժեշտի խոսքերով չի սահմանափակվում: Միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են, որ նա մեղադրվում է կոռուպցիայի եւ դոպինգ մեխանիզմները թաքցնելու համար:

Տպել
628 դիտում

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն