«Անտոկոս վարկն ինչպես կարող է օգուտ չտալ»․ գյուղատնտեսության ոլորտի գործարարները՝ 2-րդ միջոցառման մասին

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների երկրորդ միջոցառման շրջանակներում, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, արդեն 1035 վարկային հայտ է հաստատվել, որից 856-ը միկրովարկերն են։ Այս մասին օրերս ՀՀ կառավարությունում խորհրդակցության ժամանակ ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։  

Նշենք, որ այդ միջոցառման շահառու են գյուղոլորտի այն տնտեսվարողները, որոնք ունեն բարվոք վարկային եւ հարկային պատմություն, ինչպես նաեւ՝ գյուղացիական կոոպերատիվները։ Օժանդակությունը տրամադրվում է տոկոսադրույքների սուբսիդավորման տեսքով, իսկ կոոպերատիվների դեպքում՝ նաեւ համաֆինանսավորման տեսքով (այդ թվում՝ լիզինգի)։ Միջոցառման համար գյուղոլորտի տնտեսվարողը կամ անհատը պետք է դիմի բանկերին կամ Հայաստանի Զարգացման եւ ներդրումների կորպորացիային:

Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դիմել է 44 տնտեսվարող, եւ այդ դիմումներն այժմ քննարկման փուլում են. «Դրանցից շուրջ 20-ը գյուղտեխնիկայի լիզինգի համար են դիմել։ Այդ 44 հայտերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1 մլրդ 500 մլն դրամ։ Ունենք նաեւ տրամադրված 9 գյուղտեխնիկա լիզինգի տեսքով՝ 55 մլն դրամի»։

Բադալյանի խոսքով՝ այս միջոցառումը հնարավորություն է տալիս ոլորտի տնտեսվարողներին դիմել 9 ծրագրով՝

Գյուղատնտեսության ոլորտում զբաղված անձանց կարողությունների զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման եւ գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տրամադրվող վարկ,

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ,

Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ,

Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ,

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ,

Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ,

Տոհմային ոչխարաբուծության եւ այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ,

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ,

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում՝ ջերմատների, սառնարանային եւ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ։

«Այս բոլոր ծրագրերը 0 տոկոսով են։ Գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում կա եւս մեկ գործիք՝ համաֆինանսավորում է Կառավարությունը»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ սրանցից բացի, եւս 2 ծրագիր կա։

Դրանցից մեկը ֆիզիկական անձանց համար խոզաբուծության եւ թռչնաբուծության վարկավորման ծրագիրն է, իսկ երկրորդ ծրագիրը ֆիզիկական անձանց տրամադրվող միկրովարկերն են՝ մինչեւ 1 միլիոն դրամի չափով, որոնց տոկոսադրույքը եւս սուբսիդավորում է Կառավարությունը։

«Սա շատ լավ հնարավորություն է գյուղատնտեսական տնտեսություններին՝ զարգանալու համար։ Աշխուժություն կա բավականին»,- նշեց Արթուր Բադալյանը։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նաեւ ծրագրին դիմած 2 շահառուի հետ, որոնցից մեկին տրամադրվել է գյուղտեխնիկա, իսկ մյուսին՝ վարկային միջոցներ։

Այգեգործությամբ զբաղվող «Ծիրանուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը դիմելու ընթացակարգը բավականին հեշտ էր։

«Մենք կարողացանք 3 տարբեր տեխնիկաներ ձեռք բերել լիզինգային տարբերակով՝ տրակտոր, սրսկիչ եւ խոտ հնձող տեխնիկա։ Մեր ծիրանի այգու համար սա շատ էական նշանակություն ունի։ Արդեն սկսվում է գյուղատնտեսական շրջանը, եւ քանի որ արագ կերպով արձագանքեցին, մեզ համար օգտակար եղավ, ու այժմ արդեն դրանք օգտագործում ենք»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իրենք ունեն մոտ 6000 ծիրանի ծառ եւ նաեւ սերկեւիլի ծառեր. «Ներդրումներ ենք անում այս ոլորտում եւ 1500-ից ավելի նոր ծառ ենք տնկել, նաեւ շուրջ 15 հեկտար յոնջա ենք ցանել, տրակտորն օգտագործում ենք դրա համար»։

Հարցին՝ շահավե՞տ էր ծրագրի պայմանները, Մկրտչյանը պատասխանեց. «Ծրագրի պայմանները շատ շահավետ են։ Բոլոր 3 տեխնիկաներն էլ նոր են։ Մեր այգին բավականին մեծ է, եւ անհրաժեշտություն ունեինք այսպիսի տեխնիկաների։ Գումարի 80 տոկոսը՝ մոտ 24 միլիոն դրամ, ֆինանսավորել է Կառավարությունը, 20 տոկոսը՝ 5.9 մլն դրամ, մենք ենք տրամադրել՝ որպես կանխավճար։ 6 տարվա ընթացքում պետք է գումարը մարենք։ Սա մեզ համար շատ կարեւոր է եւ օգտակար»։

Հարցին՝ սա կօգնի՞ տնտեսական այս ծանր վիճակից դուրս գալու հարցում, նա պատասխանեց. «Միանշանակ, այս շրջանում, երբ միջոցները քիչ են, շատ ճիշտ ժամանակ մենք կարողացանք օգտագործել այս ռեսուրսը»։

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Բիոկաթ» ընկերությունը եւս դիմել է միջոցառման համար, եւ պայմանագրի կնքումը արդեն ավարտական փուլում է։

Ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հրաչ Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ միջոցառման պայմաններն իրենց համար շահավետ են։ «Այնքանով էր հարմար, որ նախ, այսօր ինձ գումար էր անհրաժեշտ կաթնամթերքի արտադրության համար, եւ երկրորդը, անտոկոս վարկն ինչպես կարող է օգուտ չտալ»։ Հակոբյանն ասաց, որ գումարը կտրամադրվի մեկուկես տարով։

Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն գումար են իրեն տրամադրել եւ կոնկրետ ի՞նչ նպատակով, Հակոբյանը պատասխանեց. «41 միլիոն դրամ են տրամադրել, որն օգտագործելու եմ հումքի, ավելի կոնկրետ կաթի ձեռքբերման համար»։ Նա նշեց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում Երեւանում, եւ ունեն շուրջ 70 աշխատակից։ «Օրինական դիմել եմ, օրինական գործունեություն եմ ծավալում, գոհ եմ, օրինական կարգով աշխատող հիմնարկ է իմ հիմնարկը»։

Հարցին՝ սա կլուծի՞ ստեղծված իրավիճակում իր ընկերության համար առաջացած խնդիրները, Հակոբյանը պատասխանեց. «Մեզ բավականին կօգնի։ Այն առումով կօգնի, որ ստեղծված իրավիճակում բավականին մեծ ծախսեր են ավելացել հիմնարկի վրա, սա կուղղորդենք կաթի ձեռքբերմանը, իսկ որոշակի գումար էլ կծախսենք չնախատեսված ծախսերի վրա։ Սրա կարիքը առաջանալու էր»։

Տպել
3366 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում