Որեւէ գործարքի մասին խոսք չի կարող լինել․ արդարադատության նախարարը՝ Բաբաջանյանին

Արդեն 2 տարի է՝ մեր պետությանը չի հաջողվում ստեղծել այնպիսի դատաիրավական համակարգ, որտեղ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող ամբաստանյալի հարցը կլուծվի ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեհաճության կամ նախագահների եւ վարչապետերի տրամադրություններով կամ քաղաքացիների ճաշակով, այլ՝ միայն ու միայն արդար դատարանի կողմից։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայատարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ըստ նրա՝ բանը հասել է նրան, որ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ աշխատակազմի ղեկավարը նախօրեին հարցազրույց է տալիս եւ իշխանություններին գործարք է առաջարկում։ «Նա ասում է, որ երկրի կայացած տնտեսական ընտանեկան կլաններին ՀՀ-ում խաղի նոր կանոններով բիզնեսի զարգացման համար քրեական եւ այլ հետապնդումների փոխարեն պետք է խրախուսել նրանց կողմից նոր ներդրումների նախաձեռնությունը։ Մարդիկ, ովքեր այս պահին պետք է բոլորովին այլ տեղ գտնվեին, այդպիսի առաջարկներ են հրապարակում»,- ասաց Բաբաջանյանը՝ հարցնելով, թե ի՞նչպես են վերաբերում այս առաջարկներին։

Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ շեշտելով, որ իրենց բոլոր քայլերը պարզ են, արտացոլված ռազմավարական փաստաթղթերում կոնկրետ նախագծերի տեսքով։ «Պետք չէ շտապել, որովհետեւ դատական համակարգում բարեփոխումները չեն տրվում ո՛չ մեկ տարում, ո՛չ երկու, դրանք շարունակական գործընթացներ են։ Հուսով ենք, Դատական օրենսգիրքը, որ ԱԺ-ում ընդունվեց, շուտով ուժի մեջ կմտնի եւ դրանով նախատեսված բարեփոխումներն էլ հնարավոր կլինեն իրականացնել»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է քրեական գործերի եւ գործարքի առաջարկներին, նախարարը նշեց, որ ծանոթ չէ կոնկրետ հայտարարությանը, բայց, այնուամենայնիվ, որեւէ գործարքի մասին խոսք չի կարող լինել, ամեն ինչ պետք է տեղավորվի օրենքի շրջանակում։

Արման Բաբաջանյանը հավելեց, որ երկու տարվա մեջ ուժի մեջ մտած ոչ մի դատական վճիռ չի եղել եւ մարդիկ, որոնք տարիներով կեղեքել են երկիրը, շարունակում են կա՛մ ինչ-որ հնարքներով լքել ՀՀ-ի տարածքը, կա՛մ մնալ ազատության մեջ ինչ-ինչ պատճառներով։

«Չունենք ակտեր, բայց ունենք դատարան ուղարկված մի շարք գործեր, այդ թվում՝ հնչեղ կոռուպցիոն բնույթի գործերով, որոնց ընթացքին պետք է սպասենք, հետեւենք, եւ վստահ եմ, որ կունենանք ուժի մեջ մտած դատական ակտեր»,- եզրափակեց նախարարը։

Տպել
1378 դիտում

Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Երկրորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Արտաքին տուրիզմի մասին խոսելը վաղ է, բայց ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք. Տիգրան Պետրոսյան

ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան

Ճանապարհաշինություն, մշակույթի տան հիմնանորոգում ու ոչ միայն. Լոռիում եւս 10 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

«Կացնով մարդասպանը», հունգարական անմեղությունն ու արդարությունը՝ 16 տարի անց. միջազգային անդրադարձը՝ ՄԻԵԴ վճռին

Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել. բերման է ենթարկվել 42-ամյա տղամարդ

Աշխարհը դարձավ անհոտ ու անհամ, աննկարագրելի թույլ էի․ պատմում է COVID-19-ը հաղթահարած լրագրողը

Հրազդանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել 58-ամյա տղամարդ (տեսանյութ)

Մեկնարկել է «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիրը»

Գո՞հ չեք, մենք գոհ ենք․ վարչապետը՝ տրանսպորտի ոլորտում իրանացվելիք նոր ծրագրի մասին

Վախեցնում ես մեզ, որ ի՞նչ անես. մենք վաղուց ավարտել ենք. Սերգեյ Բագրատյանը՝ Նազելի Բաղդասարյանին

Գյումրու պոլիկլինիկաները ստացել են համապատասխան պարագաներ և ցուցումներ. կորոնավիրուսի դրական դեպքերը հսկվում են տանը

2 անչափահաս երեխա, ամուսինն էլ՝ սահմանին. բուժքույրը հերթափոխով աշխատել չի կարող, տնօրենն էլ ասում է՝ պայմանը միայն դա է

Սիրուշոն տեսակապով խոսել է «Թղթե տունը» սերիալի երգչուհու հետ. վերջինս խոստովանել է, որ նոր եթերաշրջան է լինելու

Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն. ՍԱՏՄ

«Սրանից հետո դուք եք հերքելու ամեն ինչ. դե, գնացեք հերքեք, տեսնեմ՝ ոնց եք հերքում». Նիկոլ Փաշինյանը՝ ԼՀԿ պատգամավորին

Ունենք կորոնավիրուսի 2 օջախ․ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը․ Արսեն Թորոսյան

ԱՆ-ն ձեռք է բերել 500 մատնային պուլսօքսիմետր. դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի եւ Երեւանի հիվանդանոցներին

Իսպանիայում ֆուտբոլասերները գուցե կարողանան մարզադաշտ գնալ հաջորդ մրցաշրջանում