Այն սարդի նման մի բան է, որն անսպասելի ներթափանցեց մեր կյանք՝ վախի մեջ պահելով բոլորիս. «Բալետն ընդդեմ կորոնավիրուսի»

Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներից Րաֆֆի Գալստյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել: Այն կոչվում է «Բալետն ընդդեմ կորոնավիրուսի»:

Բալետի պարողը ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Տիգրան Առաքելյանի հետ, բայց գաղափարն իրենն է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում բալետի արտիստը հայտնեց, որ այս ֆոտոշարքով ցանկանում է կոչ անել հանրությանը մնալ տանն ու պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

Րաֆֆի Գալստյանին խնդրեցինք բնութագրել ֆոտոշարքից առավել խորհրդավոր իր լուսանկարներից մեկը. ընտրեց հետեւյալը՝

«Ըստ իս՝ այս նկարը սարդ է հիշեցնում: Մարդկանց մեծ մասը սարդը համարում է վախենալու եւ զզվելի միջատ: Կորոնավիրուսն էլ սարդի նման մի բան է, որն անսպասելի ներթափանցեց մեր կյանք՝ վախի մեջ պահելով բոլորիս, անգամ՝ մեր տներում»,- ասաց նա:

Մեր հարցին, թե նպատակ ունի հետագայում այս բալետային շարժումները պարի վերածելու, Րաֆֆին նկատեց, որ դեռեւս՝ ոչ, բայց երբ աշխատանքները վերսկսվեն Օպերայի թատրոնում, անձնակազմի հետ համատեղ կկարողնանան մի հետաքրքիր բան ստանալ: Դե, իսկ գաղափարն արդեն կա:

Լուսնակարները՝ Տիգրան Առաքելյանի 

Տպել
663 դիտում

Շիրակի մարզում ինքնամեկուսացված 312 քաղաքացուց 24-ն ունի դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները Չինաստան կարող են մեկնել առանց արտոնագրերի ձևակերպման, սովորական անձնագրով

Երևանի բնակարաններից մեկում 67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

Արտակարգ դրության պայմանների իրավախախտման 1251 դեպք է հայտնաբերվել

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է

Ինքնասպանության փորձ Բաղրամյան պողոտայում. 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. մահացել է Հայկ Կոնջորյանի հայրը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ Պետականության օրվա առիթով

ՀՀ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ. մեկուսացված է 67-ը

Քարինջի սկզբնամասում իրականացվել է հարկադիր քարաթափման աշխատանք

ԿԳՄՍ նախարարն այսօր կանցկացնի համադպրոցական ժողով

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, թիվը հասել է 8927-ի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք

Հրդեհ Ախուրյան գյուղում. վնասը նյութական է

ՃՏՊ Իոսիֆյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան