ԱՀԿ-ն ժամանակին չի զգուշացրել աշխարհին վտանգի մասին. Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 14-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, քանի որ, ըստ նրա, կազմակերպությունը ժամանակին չի տրամադրել պատշաճ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին եւ համապատասխան կերպով չի իրազեկել մարդկությանը համաճարակի վտանգավորության մասին:

Fox News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնաբանել է Նահանգների որոշումը՝ նշելով.

«Մեզ պետք են բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեզ պետք է թափանցիկություն: Պետք է, որ ԱՀԿ-ն կատարի իր գործառույթները, որպեսզի աշխարհը ճիշտ եւ ժամանակին ստանա իր համար կարեւոր տեղեկատվություն, թե ինչ է կատարվում առողջապահության գլոբալ համակարգում: Այս պարագայում COVID-19-ի իրավիճակով պայմանավորված՝ ԱՀԿ-ն չի կատարել իր գործառույթները»:

Նշենք, որ Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում արդեն կորոնավիրուսով վարակման 608 հազար դեպք է գրանցվել, մահացել է 26 հազար մարդ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվն արդեն հատել է 2 միլիոնի սահմանը, մահացել է ավելի քան 117 հազար մարդ:

Տպել
693 դիտում

Գորիսից Երևան է տեղափոխվել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա. վիճակը գնահատվում է ծանր

Կա կորոնավիրուսի 515 նոր դեպք և 27 առողջացած. գրանցվել է 12 մահվան դեպք, եւս 3 մահ՝ այլ հիվանդությունից

Դատախազի խորհրդականը պարզաբանել է դատախազությունում հաստիքների ավելացման պատճառներն ու հիմքերը

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը

Գյումրիում շների հարձակման ենթարկված 2,5-ամյա փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակում դրական դինամիկա կա

Ամեն տեղ «սպեցնա՞զ» բերենք, դուբինկաներո՞վ պայքարենք. 3 միլիոնով վարակվենք ու ասենք՝ մեզ չեն բուժում, որտե՞ղ բուժենք

«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը

«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ, հարուցվել է քրեական գործ

Դժբախտաբար, ունենք Կավասակիի սինդրոմի առաջին դեպքը 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս. նախարար

Չարենցավան քաղաքում հրդեհվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Հենց հիմա Վանաձորի ծննդատան բակում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Ակունք գյուղի մոտ հայտնաբերվել է հրթիռ․ փրկարարները սահմանազատել են տարածքը

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարաների համար

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել են շինության տանիքն ու գազի հաշվիչներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները