Արայիկ Հարությունյանը տնտեսության թռիչքային աճ է խոստանում. նա ասաց, թե ինչպես է ընտրելու կադրերին

«Չեմ կարող վերջնական նշել՝ կոալիցոն, թե համագործակցության այլ ձեւաչափ կլինի, բայց պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ». այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը՝ նշեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա ասաց, որ համագործակցության օրակարգը արդեն հրապարակել է՝ սոցիալ-տնտեսական ընդհանուր ծրագիր, ղարաբաղյան խնդիր, անվտանգություն, հայաստանյան իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք:

Հարությունյանն ասաց, որ առաջիկա օրերին կսկսի հանդիպումներ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան համագործակցել:

«Եթե փողոցի եւ պառլամենտի ընդդիմության նպատակը մեկն է՝ մեր երկրի ապագան, ապա մեզ հաջողվելու է համախմբել, իսկ եթե ունեն այլ օրակարգ, իհարկե, դժվար է լինելու…Որեւէ խոչընդոտ չկա համագործակցել ե՛ւ, ձեր ասած, փողոցի ընդդիմության հետ, ե՛ւ պառլամենտում, ե՛ւ արտախորհրդարանական»,- նկատեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ բանակցությանը, պաշտոնի առաջարկին, Հարությունյանն ասաց, որ որեւէ բանակցություն չի եղել, Բաբայանն էլ բազմիցս հայտարարել է, որ իրեն պաշտոնը չի հետաքրքրում:

Խոսելով սպասվող կադրային փոփոխությունների մասին՝ նորընտիր նախագահն ասաց, որ կլինեն փոփոխություններ, նաեւ կլինեն գործիչներ, որ կմնան, բայց այսօր դեռ չի մտածել այդ ուղղությամբ: Վստահեցրեց, որ բոլոր կադրերի մասով կլինեն հիմնավորումներ, թե ինչու է տվայլ անձը նշանակվում տվյալ պաշտոնին: Պայմանը մեկն է՝ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է լինեն թափանցիկ, արհեստավարժ, մարդկային, հասանելի:

Հարությունյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչ է սպասվում Արցախին իր ղեկավարման օրոք.

«Եթե աշխատեմ եռանդով, թափանցիկ, կարողանամ համախմբել մի շարք ուժեր (ամբողջությամբ հնարավոր չէ)՝ պառլամենտում եւ պառլամենտից դուրս, եթե հնարավորություն լինի իրականացնել այն ծրագրերը, որը նախանշել ենք, ինձ թվում է՝ մեր առաջընթացը ակնառու է լինելու, բոլորի համար տեսանելի է լինելու, իսկ ժողովրդի արձագանքը մենք կտեսնենք»,- ասաց Հարությունյանը՝ նաեւ հավելելով, որ իր ծրագրերը իրականացնելու պարագայում առաջիկա տարիները լինելու են Արցախի պատմության լավագույն ժամանակներից մեկը:

Այս իմաստով նա 2021 թվկանին տնտեսության թռիչքային աճ խոստացավ, եթե, իհարկե, կորոնավիրուսի հետեւանքով տնտեսությանը շատ մեծ վնաս չհասցվի:

Ցանկացած պարագայում նա պատրաստվում է դիմել ՀՀ իշխանությանը՝ վստահ լինելով, որ նրանք կանգնելու են Արցախի կողքին:

«Չարախնդությունը, քաղաքական այլակարծությունը այստեղ թշնամի են մեզ, մենք պետք է միավորվենք: Ես նորից ուզում եմ զգուշացնել. վտանգը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, բայց, ցավոք, քաղաքական ենթատեքստ ենք տեսնում ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում»: Արցախի նորընտիր նախագահը համոզված է, որ միակ ճիշտ ճանապարհը այս իրավիճակից համախմբված դուրս գալն է:

Տպել
800 դիտում

Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ

Գոգյանի նման մարդկանց պետք է համարենք մեր հարստություն, արժեքավոր ռեսուրս․ Արծրունի Սահակյան

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Դիմակով նստած ենք եղել, կարծում եմ խնդիր պետք է առաջացած չլինի. Մակունցը՝ Փաշինյանի հետ շփման եւ թեստ հանձնելու մասին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գեւորգյան

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Քաջարանի բնակչին առևանգելու եւ ծեծի ենթարկելու գործով 3 անձ կալանավորվել է

«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ կա. 9 մահ է գրանցվել մինչ այսօր

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 3 անձի մոտ. ժամանել էին արտերկրից

Կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 13 մահ, 5-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց կա. ահրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և սանիտարներ՝ խնամքի համար

Ավստրալական «Ձայնը» նախագծում Մաշա Մնջոյանի ելույթի ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի օրոք 15 միլիարդ է տրամադրվել բանակին՝ զենք գնելու համար, այդ զենքը մինչ օրս չկա. Հ. Հակոբյան (տեսանյութ)