Բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու բռնության քարոզը քրեականացվեց. պատգամավորներից 97-ը կողմ քվեարկեցին

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը, բռնությունն արդարացնելը, բռնության քարոզը:

Պատգամավորներից 97-ը կողմ քվեարկեցին նախագծին, 14 հոգի՝ դեմ։

Հիշեցնենք՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են քրեական օրենսգրքի այլ հոդվածների հատկանիշներ։

Սակայն երեկ իր ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն ասաց, որ խոսքը հրապարակայնորեն որոշակի սոցիալական դիրք ունեցող անձի հնարավորինս իրական արարքի կատարման մասին է։ «Այնպիսի արարքի, որը կարող է առաջացնել իրական հետեւանք»,- հստակեցրեց Գալյանը։

Տպել
1016 դիտում

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)

Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին