Լոռու մարզում կորոնավիրուսով եւս 1 քաղաքացի է վարակվել, 10 կոնտակտային անձ մեկուսացված է. մարզպետ

Լոռու մարզում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության եւս 1 դեպք: Մարզի տարածքում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է 9 դեպք, որից 1 պացիենտ արդեն առողջացել ու դուրս է գրվել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը․ «Այսօրվա վարակված պացիենտը հարեւան մարզից է, բայց մեր մարզում է աշխատում, եւ մեր մարզում էլ վարակվել է: Մոտ 10 հոգի էլ մեկուսացվել է որպես կոնտակտային անձ»: Անդրեյ Ղուկասյանը չնշեց, թե որ մարզի բնակիչ է ու նաեւ, թե ինչ ոլորտի աշխատակից է:

Ներկայացնելով մարզում տիրող իրավիճակը, մարզի ղեկավարն ասաց՝ ներկա դրությամբ Լոռու մարզից 8 բուժվող հիվանդ կա, նրանց վիճակը բավարար է, առողջական լուրջ խնդիրներ չունեն. «Բացի դա, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվող հիվանդների թիվը անընդհատ փոփոխվում է 10-15-ի սանդղակում: Այսօրվա դրությամբ 9 վարակված հիվանդ է բուժվում՝ Հայաստանի տարբեր վայրերից տեղափոխված»,-ասաց Անդրեյ Ղուկասյանը: Մարզպետի խոսքով՝ Թուրքիայից վերջերս Հայաստան ժամանած 74 քաղաքացի էլ պարտադիր մեկուսացման է ենթարկվել մարզի 2 հյուրանոցներում: Կարանտինի 14 օրը լրանալուց հետո նրանք բոլորը կթեստավորվեն, բացասական արդյունքի դեպքում՝ բոլորը կգնան իրենց տուն: Մոտ 70 քաղաքացիներ էլ ինքնամեկուսացել են իրենց բնակարաններում:

Անդրադառնալով Ստեփանավանի բժշկական կենտրոնի ամբուլատորիայի անձնակազմի՝ կորոնավիրուսով վարակվելու կասկածանքով մեկուսանալուն, Ղուկասյանն ասաց. «Բոլոր աշխատակիցները թեստավորվել են, դրական պատասխան բարեբախտաբար չի արձանագրվել, միայն ՌԴ-ից վերադարձած կինն էր, որ դրական արդյունք է տվել: Ուրախալի է նաեւ այն, որ երեկվա դրությամբ Աղավնաձորից 18 լոռեցի արդեն վերադարձել են իրենց տուն, քանի որ կրկնակի թեստավորվել են, արդյունքը բացասական է եղել»:

Անդրեյ Ղուկասյանը հայտնեց նաեւ, որ ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղում արդեն մի քանի օր է, ինչ թեստավորում են իրականացնում Լոռու եւ Շիրակի մարզերի բնակչության համար. «Մենք այս դեպքում 6-8 ժամվա ընթացքում արդեն թեստի պատասխանը ստանում ենք, եւ այլեւս կարիք չկա Երեւան հասցնելու»:

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի ողջ անձնակազմը արդեն իսկ պարգեւատրվել է իրենց 1 ամսվա աշխատավարձի չափով առողջապահության նախարարության կողմից: Ինֆեկցիոն հիվանդանոցի բոլոր աշխատակիցների համար հյուրանոցներում սենյակներ են ամրագրվել, որպեսզի աշխատակիցները աշխատանքից հետո չգնան տուն եւ հնարավոր վարակը տանեն իրենց հետ իրենց բնակարաններ: Ղուկասյանի խոսքով՝ բուժաշխատակիցները ապահովված են սննդով, տրանսպորտով եւ անհրաժեշտ պայմաններով:

ՀԺ-ի հարցին՝ պարետատան նոր որոշմամբ հանվել էին մի շարք սահմանափակումներ, որոնցից մեկով էլ թույլատրվում է ապրիլի 20-ից տեքստիլ արդյունաբերության վերսկսումը, արդյոք «Գլորիա» կարի ֆաբրիկան կաշխատի, թե ոչ, Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Որոշումը ապրիլի 20-ից է, բայց դա կախված է իրադարձությունների զարգացումներից, եւ այդ հարցը պարետատանը մեկ անգամ եւս պետք է քննարկվի, դեռ միանշանակ չեմ կարող ասել»։

Տպել
14735 դիտում

Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է եղել

Բազում դժնդակ օրեր հաղթահարած ժողովուրդը միաբան ջանքերով կհաղթահարի նաեւ առկա մարտահրավերը. կաթողիկոսի ուղերձը

Կամրջից նետված 14-ամյա աղջնակի վիճակը ծանր է, բայց՝ կայուն. ունի բազմաթիվ դիմածնոտային վնասվածքներ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

1 օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով 15 նոր մահ. 442 նոր դեպք է հաստատվել

Առաջին հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը

Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել. ԲԴԽ նախագահի ուղերձը

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել. անհայտ անձը պոկում ու նետում է խաչը. ահազանգում է Փայլանը

Վարչապետն ու ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, Արցախի նախագահը հարգանքի տուրք են մատուցում հուշահամալիրում (տեսանյութ)

«Կարմիր» կոչվող կամրջից 14-ամյա աղջիկ է նետվել. հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցը զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով. մանրամասները պարզվում են

Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք. վարչապետ

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ

Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Երկրորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Արտաքին տուրիզմի մասին խոսելը վաղ է, բայց ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք. Տիգրան Պետրոսյան

ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան