Գյումրիում ոստիկանների դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է

2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրու Հայուհու հրապարակում ոստիկանության ծառայողների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

ՔԿ տեղեկատվության համաձայն, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն»: Ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, իսկ մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապահապարեկային ծառայության տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:00-ից, Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները ծառայություն են իրականացրել Գյումրու «Հայուհու» հրապարակում:
Ժամը 14:30-ի սահմաններում, «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, ոստիկանի կողմից կանգնեցվել է հիշյալ ավտոմեքենան: Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար:

Ի պատասխան՝ նշված ավտոմեքենայի ուղևորը սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից և ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին, ապա սկսել է դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ՝ առերևույթ նրանց նկատմամբ գործադրելով բռնություն, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին, որոնցից մեկը ձերբակալվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Տպել
491 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան