Երեւանում օդը մաքրվել է, թռչունները՝ շատացել․ COVID-19-ի դեմ պայքարի դրական կողմերը

Տանը մնալը, երթեւեկության եւ որոշակի տնտեսական գործունեության սահմանափակումներն ու արգելքները օգնում են ոչ միայն COVID-19-ի դեմ պայքարում, այլեւ դրական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի համար։ Վերջին շաբաթներին Երեւանում աղտոտող նյութերի, մասնավորապես՝ փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել։

Մարտին, նախորդ ամսվա համեմատ, փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: Մարտի 22-31-ն ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով:

Սրանք Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից կատարված դիտարկումների արդյունքներն են, որոնք վկայում են, որ օդի աղտոտվածության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված միջոցառումներով։

Մեզ հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լրատվական բաժնից տեղեկացրին, որ որեւէ այլ վերլուծություն չկա, թե այլ բաղադրիչով ինչպե՞ս է ազդել համաճարակի բռնկումը Հայաստանում։

Բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով՝ ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, քանի որ տրանսպորտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազել է, որոշ ժամանակ բեռնատար մեքենաները չեն աշխատել, արտանետումների ու փոշու քանակը քչացել է, օդն էլ մաքրվել է։

Բնապահպանի կարծիքով, հատկապես՝ Երեւանում եւ այլ քաղաքներում այս հարցում մեծ դեր են ունեցել շինարարական աշխատանքների դադարեցումը, հանքերը, որոնք կա՛մ չեն աշխատել, կա՛մ էլ քիչ են աշխատել։

Ինչ վերաբերում է այլ երկրներին, ըստ նրա, բնականաբար, աղտոտվածությունը կքչանա այն վայրերում, որտեղ աշխատանքները դադարեցված են եղել։ Օրինակ՝ Չինաստանում ընդհանրապես արտանետումների քանակը շատ էր։

Զառաֆյանն ընդգծեց, որ մեզ մոտ էկոլոգիական վնասները հիմնականում կրում են ջրային ռեսուրսները՝ գետերը, բայց այս դեպքում դեռեւս չի կարող ասել` արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է։

Բնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով էլ՝ Երեւանում կարելի է զգալ օդի մաքրության, մթնոլորտի հետ կապված փոփոխություններ։ Քաղաքում ավտոմեքենաների քանակության կտրուկ անկումը կբերի օդի, մթնոլորտի բարելավման։

Երեւանում նկատվում է նաեւ տարիներ շարունակ բացակայած թռչունների վերադարձ․ խոսքը մասնավորապես հայկական որորների մասին է, որոնք, ըստ բնապահպանի, վերջին 5-6 տարին շատ քիչ են եղել մայրաքաղաքում։ «3-4 օր առաջ էր հենց մեր տան կողքն այդ թռչունների 4-5 առաձնյակ նկատվեցին»,- պատմեց Ադամյանը։

Բացի որորներից, շատացել են նաեւ գիշատիչ թռչունները, հիմնականում՝ բազեները։ Բնապահպաններն այս մասին տարբեր տեղերից տեղեկատվություն են ստացել։

Սիլվա Ադամյանի խոսքով՝ մարդու գործունեության սահմանափակումը բերում է որոշակի փոփոխություններ։ Դրանք կապված են նաեւ արտանետումների նվազման հետ։

Հայաստանում, ըստ նրա, դեռեւս այսքանն է նկատվել, իսկ այն երկրներում, որտեղ արդյունաբերությունը շատ է զարգացած, օրինակ՝ Չինաստանում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգերում, դրական փոփոխությունն առավել շատ է․ շատ վայրերում, Եվրոպական երկրներում կա շրջակա միջավայրի առողջացում։ Միջերկրական ծովի տարբեր նավահանգիստներում մարդիկ  նկատում են, որ կենսաբազմազանությունը սկսել է ակտիվանալ։

 

Տպել
1081 դիտում

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. մահացել է Հայկ Կոնջորյանի հայրը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ Պետականության օրվա առիթով

ՀՀ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ. մեկուսացված է 67-ը

Քարինջի սկզբնամասում իրականացվել է հարկադիր քարաթափման աշխատանք

ԿԳՄՍ նախարարն այսօր կանցկացնի համադպրոցական ժողով

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, թիվը հասել է 8927-ի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք

Հրդեհ Ախուրյան գյուղում. վնասը նյութական է

ՃՏՊ Իոսիֆյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել