Մեկուսացումը բանտարկություն չէ, բայց կարող է առաջացնել «բանտային նեւրոզ». հոգեդարմաններ մասնագետներից

Հոգեբանները զգուշացնում են, որ կարանտինը եւ սոցիալական մեկուսացումը կարող են մի շարք ներանձնային եւ միջանձնային խնդիրների պատճառ դառնալ. կարող են հանգեցնել ինչպես դեպրեսիայի, ալկոհոլամոլության եւ նեւրոզների սրացման, այնպես էլ՝ ընտանեկան վեճերի, բախումների, հարաբերությունների լարման:

Հոգեբանական խնդրի վտանգավոր աստիճանի սրմանն ականատես եղանք օրեր առաջ. գյումրեցի տղամարդը, վախենալով կորոնավիրուսով վարակված լինելուց, ինքնասպանության փորձ էր արել: Այսօրինակ դեպքերի ահազանգում են հոգեբաններն ամբողջ աշխարհում, առաջիկայում առավել շատ ենք առերեսվելու: Բժշկական կայքերում եւ առաջատար լրատվամիջոցներում մասնագետները հոգեբանական խնդիրների սրացումից խուսափելու բազմապիսի ուղիներ են նշում՝ հավաստելով՝ կարող է լինել մի պահ, որ ինքնուրույն հաղթահարել չստացվի: Հայաստանի մի խումբ հոգեբաններ ներքին խնդիրների լուծումը չպատկերացնող, անզորության զգացումով համակված մարդկանց առաջարկում են առցանց հոգեբանական խորհրդատվության համար դիմել հանրապետության լավագույն մասնագետներին, որ համաձայնել են արտակարգ իրավիճակում աշխատել այս հարթակում: Իսկ մենք փորձենք ներկայացնել ընդհանուր ուղենիշներ՝ ինչպես ժամանակին կանխել խնդիրների սրացումը եւ ինքնուրույն գտնել հոգեդարման:

Թեեւ կարանտինը կորոնավիրուսային համաճարակը վերահսկելու ամենաարդյունավետ միջոցն է, սակայն հոգեկան առողջությունը պահպանելու համար կարեւոր է առնվազն զանգերի եւ նամակագրության միջոցով պահպանել սոցիալական շփում: Եվ թեպետ ստիպված ենք տեւական ժամանակ անցկացնել միեւնույն մարդկանց հետ՝ ունենալով բազմաթիվ աշխատանքային, ֆինանսական, սոցիալական խնդիրներ, պետք է փորձենք չկենտրոնանալ մեր հարազատների հետ հարաբերությունների այն կետերի վրա, որտեղ կան սկզբունքային տարբերություններ, հակասություններ, նախկինում ունեցել ենք ընդհարումներ: Ընդհանուր առմամբ այսպես են տեսնում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հարթումը հոգեբաններն աշխարհի տարբեր անկյուններում:

Իսկ հիմա «առավել սպասելի» հոգեբանական շեղումների եւ դրանց համար տարբեր մասնագետների առաջարկած բավական տարբեր կարգավորումների մասին ավելի մանրամասն:

Ռուսաստանի Շտապ հոգեբանական օգնության կենտրոնի ղեկավար Յուլիա Շոյգուն Vesti.fm-ի հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսային մտահոգություններով ու կենսակերպով պայմանավորված՝ չորս հիմնական հոգեբանական խնդիր կա:

Առաջինն ու ամենատարածվածը սահմանափակումներով լի իրավիճակին հարմարվելու դժվարությունն է: Մարդը, անկախ նրանից, թե նախկինում ինչ կյանքով է ապրել, հարմարված էր դրան: Իսկ հիմա շատ կարճ ժամանակահատվածում իրավիճակը փոխվել է, այն էլ՝ հսկայական թվով մարդկանց համար: Երկրորդ խնդիրը, որ նշել է Շոյգուն, համընդհանուր անհանգստությունն է. երբ անհանգստացնում է ամեն ինչ: Երրորդը՝ որոշակի իրավիճակով պայմանավորված ապրումներն են, օրինակ՝ տնից դուրս գալու, վարակվելու, վարակելու կամ աշխատանքը կորցնելու վախերը: Չորրորդը մերձավոր մարդկանց հետ հարաբերությունների լարման մակարդակի բարձրացումն է:

Նրա դիտարկմամբ՝ հնարավոր է՝ մարդն այս խնդիրների հավանականությունը փոքրացնի, եթե հետեւի առօրյային, իրեն չծանրաբեռնի հուզական նորություններով եւ սահմանափակի հաղորդակցությունն ընտանիքի անդամների հետ, որպեսզի «հանգստանան միմյանցից»: «Պետք է ինքներդ ձեզ համար պլան կազմեք: Վատ է, երբ պետական վերահսկողության մեխանիզմները փլուզվում են, քանի որ մարդը վերահսկողության զգացողության կարիք ունի: Որքան շուտ վերադարձնենք դրանք, այնքան ավելի շուտ լավ կզգանք»,- ասել է նա:

Բեռլինի հոգեբանության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ֆրենկ Յակոբին Deutsche Welle-ի հետ զրույցում նշել է, որ պետք է միշտ հիշել, որ հարկադիր կարանտինը բանտարկություն չէ. դա մեր օգնությունն է առավել թույլ, տարեց, վատառողջ մարդկանց, հասարակությանը մատուցված ծառայություն, որ կատարում ենք խղճով: «Հավաքական պատասխանատվության զգացումը կօգնի մեզ բոլորիս առավել դյուրին կրել մեկուսացման օրերը»,- ասել է նա:

Երկրորդ կարեւոր կետը, որի վրա ուշադրություն է հրավիրել պրոֆեսորը, մարդու առօրյան է: Կարգուկանոնը, գործունեության հստակ կառուցվածք սահմանելով՝ ինքնավստահություն է տալիս, օգնում հաղթահարել սթրեսային իրավիճակները, ապագայի հույս ներշնչում: Մասնավորապես՝ սա նշանակում է, որ պետք չէ օրվա կեսը տանը դեգերել գիշերազգեստով, ծուլանալով լվացվել, ընդհակառակը, պետք է առավոտյան վեր կենալուն պես հարդարվել, պահել սովորական կենսառիթմը՝ օրվա կառուցվածքը հարմարեցնելով արտակարգ դրությանը:

Պետք է մանրամասնորեն ծրագրել օրը եւ հետեւել կազմած ծրագրին. դա կվանի անգործության ու անզորության զգացումը: Պետք է հստակ ժամանակ հատկացնել երեխայի հետ զբաղվելուն (սա նաեւ կօգնի նրան էլ կարգավորել իր քաոսը), եւ անսահմանափակ ժամանակ չանցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առաջ: Լավ կլինի օգտվել մաքուր օդում զբոսնելու թույլտվությունից եւ երեխայի հետ օրվա մեջ անպայման գնալ զբոսանքի: Եվ պարտադիր, ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա միայն իր գործերին, իր տնօրինությանը հատկացված ժամանակ: Այս ամենը կնվազեցնի ընտանեկան հակամարտությունների հավանականությունը:

Այնուամենայնիվ, այսպիսի իրավիճակները, երբ մարդիկ ստիպված են երկար ժամանակ ապրել միմյանց հետ հանրակացարանում, բանտախցում, զորամասում, ճամբարում կամ հիվանդասենյակում, կարող են հարուցել այնպիսի սթրեսային իրավիճակներ, որ հոգեբանության մեջ կոչվում են «բանտային նեւրոզներ»: Դրանք արտահայտվում են գրգռվածությամբ, զայրույթի, հուսահատության կամ ընկճվածության կտրուկ դրսեւորումներով: Այո՛, ըստ Ֆրենկ Ջեքոբիի, մեկուսացումը բանտարկություն չէ, բայց կարանտինային պայմանները կարող են հանգեցնել ընտանիքում լուրջ վեճերի եւ նույնիսկ բռնության:

Ինչպես խուսափել ու հաղթահարել դրանք. հոգեբանը վստահ է, որ պետք է խոսել միմյանց հետ այն ժամանակ, երբ հակասությունները նոր են ծագում: «Սկզբնական շրջանում ավելի հեշտ է մարել: Փորձեք ամեն օր կազմակերպել ընտանեկան ճգնաժամային խորհրդի նման մի բան: Թող ամեն մեկն ասի, թե ինչ է կուզեր փոխել: Փորձեք միասին գտնել լուծումներ: Նաեւ, սովորեք զսպել ինքներդ ձեզ: Համբերատար եղեք միմյանց հանդեպ: Իրավիճակը դժվար է բոլորի համար: Սա արձակուրդ չէ, ինչպես երբեմն կոչվում է, քանի որ ոչ ոք չի կարող անել այն, ինչ կաներ արձակուրդում: Եվ մի եղեք չափազանց պահանջկոտ ձեր հանդեպ. ոչ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես ծրագրել եք: Դա լրիվ նորմալ է: Հարկադիր ինքնամեկուսացման իրավիճակում, երբ մարդը չի շեղվում՝ արտաքին աշխարհում խնդիրներ լուծելով, սրվում են ներքին խնդիրները`ընտանեկան եւ ներանձնային: Փորձեք խուսափել ինքներդ ձեզ քչփորելուց, մի կենտրոնացեք ներքին զգացողությունների, հույզերի վրա, այլապես ձեզ կարող է տիրել ներքին անհանգստությունն ու խուճապի զգացողությունը:

Խոսելն, իհարկե, կարեւոր է, բայց նյարդաբան Ջեյմս Քոանի դիտարկմամբ՝ որքան էլ կատարյալ լինեն ժամանակակից տեխնոլոգիաները, դրանք թույլ չեն տալիս գրկել, բռնել սիրելիի ձեռքը կամ գոնե շոյել հարազատներին. իսկ համակրանքի այդ դրսեւորումները, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, դրական ազդեցություն են ունենում առողջության վրա, նպաստում են արյան ճնշման իջեցմանը եւ նույնիսկ բարելավում մրսածների վիճակը: Այնպես որ, քանի դեռ մի հարկի տակ եք, լավ է առավել քնքուշ լինել:

«Գրկախառնությունները եւ ֆիզիկական շփման, քնքշության մյուս ձեւերն օգնում են մարդկանց առավել հեշտորեն դիմանալ ֆիզիկական ցավին, տհաճ զգացողություններն էլ նրանց թվում են պակաս ինտենսիվ: Նույնիսկ հիվանդանոցի աշխատողի՝ պաշտպանիչ կոստյումով հպվելն ավելի լավ է, քան ոչինչը»,- ասել է նյարդաբանը:

Ամփոփելով փաստենք. շատ բան կախված է նրանից, թե ինչքան է մարդը կենտրոնանում իր խնդիրների եւ հույզերի վրա: Արտակարգ դրության իրավիճակում մտքերն ու զգացմունքները մեծ դեր ունեն: Մեկը կարող է տեսնել իրավիճակի տված հնարավորությունները՝ ինքնուսուցման, գեղարվեստական գրականություն ընթերցելու, ֆիլմեր դիտելու եւ այլն: Մյուսը կարող է կենտրոնանալ հնարավորությունների սահմանափակման՝ դրսում զբոսնելու, ընկերների հետ զվարճանալու, սիրելիներին հանդիպելու արգելքների վրա:

Մեկը կարող է հաշվառել սեփական խնդիրները եւ դրանցից դուրս գալու ուղիներ փնտրել: Մյուսն էլ կարող է նախընտրել իր անգործությունն ինքնարդարացնելու մոլուցքով՝ մեղադրանք ներկայացնել բոլորին ու ողջ աշխարհին՝ պետությանը, կորոնավիրուսին, տարադրամի փոխարժեքի տատանումներին, ստվերային աշխարհի դավադիր խմբակներին: Իր ազդեցութան ոլորտից հայացքն ուղղելով այն տիրույթ, որ դուրս է թե՛ իր ազդեցությունից եւ թե՛ իր պատասխանատվությունից՝ մարդը կարող է գտնել սեփական խնդիրներից փախչելու հնարավորություն՝ ժամանակավոր խուսանավում խնդիրներից: Թվում է՝ նշված «մյուսը» իր խնդիրները չի լուծում, բայց՝ ոչ: Ինչպես նշում են հոգեբանները, եթե հաջողվել է խուսափել արտակարգ դրության պայմաններում հոգեբանական խնդիրների սրումից, ուրեմն նաեւ նա՝ «մյուսը» արդեն մի կարեւոր խնդիր լուծել է:

Տպել
1671 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան