Եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, այդտեղ սահմանափակումներն ուղղակի իմաստ չեն ունենա․ Գեւորգյան

Իմ պատկերացմամբ՝ որքան կայծակնային սկսվեց ճգնաժամը, մի քիչ ավելի ոչ կայծակնային տեմպով այն կվերանա։ Կարծում եմ՝ ամռանը մենք արդեն կունենանք իրավիճակի լուրջ փոփոխություն՝ դրական առումով։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2020 թվականի մայիսի 14-ը:

ՀԺ-ն զրուցել է Հայկ Գեւորգյանի հետ՝ պարզելու, թե արտակարգ դրության երկարաձագումն ու որոշ սահմանափակումների վերացում ինչ խնդիրներ կստեղծի տնտեսության համար։

- Պարո՛ն Գեւորգյան, արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը արդյոք ավելի՞ է խորացրել տնտեսական ճգնաժամը։  

- Տնտեսության վրա ոչ թե ազդում է արտակարգ դրության իրավական ձեւակերպումը, այլ այն սահմանափակումները, որոնք սահմանում է պարետատունը՝ վարակի տարածումը կանխելու համար։

- Այնուամենայնիվ, մի շարք ոլորտների նկատմամբ կիրառվող սահմանափակումները որոշվեց չեղարկել։ Այդ ոլորտներն ի՞նչ կենսական անհրաժեշտություն ունեն։

- Տնտեսության բոլոր ոլորտները, ըստ էության, ունեն կենսական նշանակություն, որովհետեւ որեւէ ոլորտի չաշխատելը ոչ միայն հենց այդ ոլորտում է դադարեցնում ավելացված արժեքի ստեղծումը, այլ նաեւ դրան հարակից սպասարկող բազմաթիվ այլ ոլորտներում։ Հիմա մենք, ցավոք սրտի, ունենք շատ ոլորտներ, որտեղ կան սահմանափակումներ, որը, իհարկե, տնտեսական լուրջ հետեւանքներ է ունենում, բայց առաջնայինը հանրային առողջությունն է, որը եթե դնենք կշեռքի նժարների վրա, իհարկե, ավելի ծանր է լինելու։ Սահմանափակումները հաճույքի համար չեն արվել։

- Կա՞ն ոլորտներ, որ կենսական նշանակություն ունեն, սակայն ստեղծված իրավիճակում դրանց գործունեության ծավալումը վտանգավոր է եւ այդ պատճառով սահմանափակվել է։

- Ամենաառաջինը տրանսպորտի ոլորտն է։ Տրանսպորտը վիրուսի տարածման ամենաբարենպաստ միջավայրն է։ Եթե սահմանափակումներն այդտեղ վերացվեն, ենթադրում եմ՝ կունենանք շատ աղետալի վիճակ վիրուսի տարածման առումով։

- Կառավարությունն արդեն 14 միջոցառում է հաստատել՝ կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները չեզոքացնելու համար։ Տնտեսական ծրագրերն ինչքանո՞վ կօգնեն բիզնեսին՝ վերականգնվելու։

- Բավականին կօգնեն, բայց հետեւանքները լրիվ չեզոքացնել հնարավոր չի լինելու՝ ցանկացած պարագայում։ Աշխարհում որեւէ երկիր չի կարողանալու զրոյացնել հետեւանքները։ Խնդիրն այն է, թե ինչքանով մեղմ կլինի, ինչքանով՝ ոչ մեղմ։ Իմ համոզմամբ՝ Հայաստանում հետեւանքները կլինեն մեղմ։ Այդ միջոցառումներն այս պահին ոչ միայն հետեւանքների մեղմացումների է բերելու, այլեւ հետագա զարգացման հարցում է օգնելու։

- Մի շարք բիզնեսներ՝ հարկային, վարկային եւ այլ պարտավորությունների հետ կապված, խնդիրներ են ունեցել 2019-ին եւ չեն կարողանում մասնակից լինել այդ միջոցառումներին։ Արդյոք Կառավարությունն այս դեպքերում պե՞տք է ընդառաջ գնա, որպեսզի բիզնեսը «փրկվի»։

- Մոտեցումն այնպիսին է, որ առաջնահերթ ու առավել աջակցություն ստանան այն ընկերությունները, որոնք եղել են պարտաճանաչ հարկատուներ, իսկ այն ընկերությունները, որոնք խնդիրներ են ունեցել, այլ ծրագրերով են աջակցություն ստանալու, որն այնքան չի լինի, ինչքան ստանում են պարտաճանաչ հարկատուները։ Մենք չենք կարող չտարբերակել, որովհետեւ այստեղ անարդարություն կլինի։ Ինչո՞ւ պիտի պարտաճանաչ հարկատուները նույնքան աջակցություն ստանան, որքան ոչ պարտաճանաչները։

- Քանի որ Կառավարությունն իր սոցիալական օժանդակությունները տրամադրում է միանվագ, իսկ այս իրավիճակը եւս մեկ ամիս երկարաձգվում է, հնարավո՞ր է, որ սահմանափակումների մեջ մտնող ոլորտների աշխատակիցները օժանդակություն ստանան լրացուցիչ։  

- Ես կարծում եմ, որ որոշակի քայլեր կձեռնարկվեն՝ ելնելով պետության հնարավորություններից։ Ամենահեշտ ճանապարհն այն է, որ մենք գնանք, արտաքին պարտք վերցնենք՝ 10 մլրդ դոլար, բերենք բոլորին փող բաժանենք, հետո ասենք՝ դե լավ, թող ձեր երեխաները, թոռները այդ փողը փակեն։ Մենք կարող ենք այդպես անել, դա ամենահեշտն է. տարիներով այդպես են արել, դրա արդյունքում էլ պետական պարտքն աճել է մինչեւ 7 մլրդ դոլար, բայց մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով։ Մենք կօգտագործենք այն ռեսուրսները, որոնք այսօր ունենք։ Դրանից հետո արդեն կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել։

- Եվրոպական որոշ երկրներ, չնայած առողջապահական խնդիրներին, պատրաստվում են անցնել սովորական կյանքի՝ առաջնահերթություն տալով տնտեսությանը, օրինակ՝ Ավստրիան։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ իրավիճակում Հայաստանն էլ սկսի տնտեսությունն առաջնահերթ համարել։  

- Կորոնավիրուսով հիվանդների վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք կարողացել ենք որոշակիորեն լոկալիզացնել՝ բավական մեծ հաջողությամբ, ինչը չի հաջողվել մի շարք երկրների, որոնք այսօր անցնում են սովորական կյանքի։ Օրինակ՝ եվրոպական երկրներից Շվեդիայում ի սկզբանե սահմանափակումներ գրեթե չկային, բայց այնտեղ մահացության թիվն էլ է բարձր տոկոս կազմում։ Բայց եկեք օբյեկտիվորեն խոսենք. գուցե մի քիչ վախենալու բան եմ ասում. եթե հանկարծ պարզվի, որ մենք չենք կարողանում դեմն առնել, այսինքն՝ սահմանափակումներ լինեն, թե չլինեն, իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, այդտեղ արդեն սահմանափակումներն ուղղակի իմաստ չեն ունենա։ Բայց վերջին օրերի գործողությունները ցույց են տալիս, որ մեզ հաջողվում է դա պահել վերահսկողության տակ։ Խնդիրն այն է, որ ծանր հիվանդների թիվն այնքան պիտի լինի, որ առողջապահական համակարգը կարողանա արձագանքել։ Փառք Աստծո, այսօր նրանք կարողանում են արձագանքել՝ ի պատիվ մեր բժիշկների, փառք Աստծո, որ այսօր կարողանում ենք վերահսկողության տակ պահել՝ ի պատիվ մեր իրավապահների եւ այլ կառույցների։ Կարծում եմ, որ այս հաջողությունը մեզ դրդում է նրան, որ սահմանափակումները առայժմ գոնե պահենք, թեկուզ՝ ի վնաս տնտեսության։ Առողջությունն ամենից վեր է։

- Ձեր կանխատեսմամբ՝ ինչպե՞ս դուրս կգա Հայաստանի տնտեսությունն այս վիճակից։

- Ես կարծում եմ, որ նվազագույն կորուստներով դուրս կգանք, այսինքն՝ մենք չենք ունենա նախորդ ճգնաժամերի պես իրավիճակ, երբ Հայաստանում արձանագրվում էր աշխարհում ամենախոր տնտեսական անկումը, ինչպես 2009-ին եղավ։ Ավելի հավանական եմ համարում, որ այս տարի այս իրավիճակում մենք կունենանք տնտեսական աճի դրական ցուցանիշ։ 

Տպել
2006 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են