Ոստիկանությունն առգրավել է Պոտիոյի տեղադրած տեսախցիկները. պաշտպաններն ահազանգում են

14/04/2020 schedule14:40

Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու համար մեղադրվող Պոտիո մականունով հայտնի Պետրոս Հարությունյանի պաշտպանները ահանզանգում են, որ ոստիկանությունը փորձում է վերացնել ապացույցները:

Նշված դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին. այդ օրը Պոնտիոն իր երկու եղբայրների՝ Հակոբ եւ Գեւորգ Հարությունյանների հետ մտել էր «Բաղնիքի» աշխատասենյակ, որտեղ վիճաբանություն էր տեղի ունեցել  Արման Ապիրյանի եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ. վիճաբանությունն ավարտվել էր կրակոցներով: Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ էին ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ կտրող-ծակող վնասվածքներ է ստացել նաեւ Պոտիոյի եղբայրը՝ Գեւորգ Հարությունյանը: 

Պաշտպան Լուսինե Սահակյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հանրությունը բավականին ծանոթ է 2018թ. դեկտեմբերի 4-ին Վստրեչի Բաղնիքում տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը բաղնիքի տիրոջ՝ Արման Ապիյանի (Բաղնիքի Արման), բաղնիքում գտնվող սենյակ են հրավիրվել Պետրոս, Գևորգ և Հակոբ Հարությունյան եղբայրները, ապա բաղնիքում հավաքված բազմաթիվ անձինք հարձակվել են նրանց վրա, փորձել սպանել՝դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Գևորգ Հարությունյանի թիկունքին: Այդ սենյակից փախչելու, իրենց կյանքը փրկելու համար, Պետրոս Հարությունյանը սենյակում դրված սեղանից վերցնելով ատրճանակ, կրակոցներ է արձակել Ա.Ապիյանի ոտքերին, որից հետո եղբայրներին հաջողվել է փախչել: Դեպքից հետո, սակայն, կալանավորվել էր միայն Պետրոս Հարությունյանը:

2019 թվականի հուլիսի 24-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք հրկիզում են Երկաթուղայինների փողոցում կայանած, Պետրոս Հարությունյանին պատկանող մարդատար ավտոբուսը:

2019 թվականի օգոստոսի 9-ին Արման Ապիյանի որդու Էդգար Ապիյանի կազմակերպմամբ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Աթոյան փողոցի մոտակայքում հարձակում է իրականացվում Հակոբ Հարությունյանի նկատմամբ, ով դաժան ծեծի է ենթարկվում բեյսբոլի բիտաներով, որի ընթացքում հափշտակում են նաև արժեքավոր իրեր: Հակոբ Հարությունյանը տեղափոխվում է հիվանդանոց, ենթարկվում վիրահատության: Որևէ անձ մինչ օրս կատարվածի համար պատասխանատվության չի ենթարկվել:

2019 թվականի նոյեմբերի 11-ին, ցերեկը ոստիկանության կողմից չպարզված անձինք կրակոցներ են արձակում Երկաթուղայինների փողոցի մոտ գտնվող արտադրամասերից մեկի ուղղությամբ ու վնասում անվտանգության տեսախցիկն ու ապակին (տես 5-7-րդ մեկնաբանությունները):

2019 թվականի նոյեմբերի 13-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք ինքնաձիգով կրակահերթեր են արձակում Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող Պետրոս Հարությունյանի կողմից վարձակալած գրասենյակներից մեկի ուղղությամբ (տես 8-րդ մեկնաբանությունը):

2019 թվականի նոյեմբերի 20-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք Տիգրան Մեծ պողոտայի մի մայթից ինքնաձիգով կրակահերթեր են արձակում մյուս մայթին կայանված Պետրոս Հարությունյանի ավտոմեքենայի վրա և այդ պահին գրասենյակում գտնվող Պետրոս Հարությունյանի ուղղությամբ, ով միայն երջանիկ պատահականությամբ չի վնասվում (տես 9-րդ մեկնաբանությունը):

Այս ընթացքում, հասկանալով, որ ոստիկանությունն «անզոր» է դեպքերի այս շղթան բացահայտելու հարցում, իրենց, հարազատների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև իրենց պատկանող գույքը վնասումից ապահովագրելու համար հարությունյանները ձեռնամուխ են լինում նշված տարածքներում անվտանգության տեսախցիկների տեղադրմանը: Ընդ որում, այս ընթացքում այդ տեղախցիկների կողմից արձանագրած, տեղի ունեցող իրադարձությունների վրա լույս սփռող տեսագրությունները խիստ հետաքրքրական են (այս մասին առավել հանգամանալի կանդրադառնանք հետագայում):

2020 թվականի ապրիլի 14-ին, սակայն, վերը թվարկված հանցագործությունները բացահայտելուն անընդունակ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նշված անվտանգության տեղախցիկներն ապամոնտաժելու ու փաստացի առգրավելու: Այստեղ, պարզ լինելու համար, ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ նշել, որ առգրավվել են ոչ թե տեսագրությունները, այլ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ։ Այս փաստի վերաբերյալ արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել:
Վերը նշված, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների շղթան, դրանց չբացահայտված մնալը, ինչպես նաև ոստիկանության կողմից տեսախցիկների առգրավումը առաջ են բերում մի շարք տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները ժամանակի ընթացքում անպայման տրվելու են. ո՞ւմ էին խանգարում այդ տեսախցիկները, ի՞նչ գործողություններ են պլանավորել այդ անձինք, որոնց իրագործմանը խանգարում էին տեսախցիկները, արդյո՞ք ոստիկանությունն այդ գործողությամբ ճանապարհ չի հարթում «անորսալիների» կողմից հերթական հանցավոր ոտնձգությունն իրագործելու համար:

Իսկ թե ինչու է ոստիկանությունը հատկապես շահագրգիռ տեսախցիկները վերացնելու հարցում, բոլորին ակնհայտ կդառնա այդ տեսախցիկների ֆիքսած որոշ հետաքրքիր տեսանյութերը հրապարակելուց հետո»:

Տպել
2231 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա