Նույնիսկ երկրի նախագահը իրավասու չէր հետաձգել ընտրությունները. Արցախի պետնախարար

«Ունենք վարակի երեք աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի են եւ սահմանափակված, մյուսի վրա դեռ շարունակում ենք աշխատել». Արցախում այսօր մեկնարկած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությանը մասնակցելուց հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը:

Պետնախարարն ասաց, որ երրրորդ վարակակրի մասով մի փոքր դժվարություն կա վարակակիր ընտանիքի շփումների առումով, ինչպես նաեւ այն պատճառով, որ մի քիչ ավելի խոշոր բնակավայրում է ապրում նա, սակայն վստահեցրեց, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է:

Հարցին՝ ռիսկային չէ՞ր այսպիսի պայմաններում ընտրությունների անցկացումը՝ մանավանդ որ առաջին վարակակիրը Միրիկ համայնքում մասնակցել էր ընտրությունների առաջին փուլին, Մարտիրոսյանը պատասխանեց.  

«Առաջին վարակակիը, այո՛, մասնակցել է ընտրություններին, բայց այդ անձը եղել է ինչպես որ ես՝ բոլոր համապատասխան միջոցներով ապահովված. եղել է ե՛ւ դիմակով, ե՛ւ ձեռնոցներով, եւ այս պահին Միրիկում միայն մեկ դեպք ունենք, որն իր ընտանիքի անդամ է»:

Ինչ վերաբերում է ընտրություններն անցկացնելու որոշմանը՝ չնայած արտակարգ իրավիճակին, պետնախարարը նկատեց. «Ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցի ճիշտ հասցեատերը երեւի ես չեմ, բայց ամեն դեպքում կպատասխանեմ. ինչպես նշել են նախագահը եւ պաշտոնյաները, ընտրությունների անցկացումը որեւէ մեկի ցանկությունը չէ, այլ սահմանադրական պահանջ է, եւ երկրի իշխանությունը, նախագահը տվյալ դեպքում նույնիսկ իրավասու չէր հետաձգել ընտրությունները կամ կիրառել այլ ռեժիմ, բացի նրանից, որ կիրառված է»:

Խոսելով արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների մասին՝ պարետը տեղեկացրեց, որ երեկ ստորագրել է 4 որոշում, որոնցից առաջինը վերաբերում է Արցախի մուտքի մոտ սահմանափակումների կիրառմանը, մնացածը՝ ներքին կյանքին:

Վարկային արձակուրդների մասով պետնախարարն ասաց՝ քանի որ Արցախում գործում են Հայաստանում գործող բանկերի մասնճյուղերը, եւ դրանք բոլորը առաջնորդվում են Կենտրոնական բանկի ընդհանուր կանոններով, ուստի Արցախում նույնպես օգտվում են վարկային արձակուրդներից:

Այլ միջոցառումներ եւս նախատեսվում են, ինչպես, օրինակ, հղի կանանց դեպքում, եթե նրանց ամուսինները կորցրել են աշխատանքն այս օրերին:

Գյուղատնտեսական ոլորտի համար եւս, Մարտիրոսյանի փոխանցմամբ, նախատեսվում է շուրջ 6 միջոցառում, որոնք ուղղված են տնտեսական վնասների վերականգնմանը եւ պարենային անվտանգության պահպանմանը:

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչու հնարավոր չէ թեստավորում անել Արցախում եւ ոչ թե Հայաստանում:

«Թեստերը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ առողջապահության պատասխանատուները բազմիցս արդեն ասել են՝ ինքնանպատակ չէ Արցախում թեստավորում իրականացնելը, այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, հնարավոր է՝ ինչ-որ մի փուլում նաեւ Արցախում իրականացվի: Այն առումով, որ թեստերն ուղարկում ենք Հայաստան, որեւէ խնդիր կամ խոչընդոտ չկա»,- ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախում ընտրություններ են: Արցախցիները ընտրում են երկրի նախագահ: Թեկնածուները երկուսն են՝ Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյան:

Տպել
3319 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին