ՌԴ-ում վատթարացել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. մեծ թիվ են կազմում ծանր դեպքերը. Պուտին

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ռուսաստանում փոխվում է ժամ առ ժամ, երկրում իրավիճակը վատթարացել է, չափազանց մեծ թիվ են կազմում վարակված ծանր վիճակում գտնվող հիվանդները:

Այս մասին այսօր համաճարակաբանական խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Աճել է վարակված անձանց թիվը, ընդ որում՝ շարունակ շատանում են հիվանդության ծանր տեսակով դեպքերը»,-հայտնել է ՌԴ նախագահը՝ հանձնարարելով կառավարությանը կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված թվերն ավելի հաճախ թարմացնել եւ զեկուցել ամենօրյա ռեժիմով:

Պուտինը նշել է, որ առաջիկա շաբաթներին առողջապահական համակարգին սպասվում է ծանր աշխատանք եւ ամեն ինչ հարկավոր է կազմակերպել օպտիմալ տարբերակով:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում կորոնավիրուսի դեպքերի աճ գրանցվեց շատ կարճ ժամանակահատվածում: Այսօրվա տվյալներով՝ երկրում 18.328 հաստատված դեպք կա, որից միայն 11.513-ը՝ մայրաքաղաք Մոսկվայում, մահացել է 148 մարդ, լիարժեք առողջացումով դուրս գրվել՝ 1470-ը:

Ռուսաստանի շրջանների մեծ մասում եւ մայրաքաղաքում գործում է մեկուսացման համազգային ռեժիմը: Իշխանությունները շարունակ կոչ են անում բնակչությանը մնալ տանը եւ դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, պահպանել համաճարակաբանական կանոնները:

Տպել
2812 դիտում

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճւռը

«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին

Գոգյանը փաստեր ունի. նա համամիտ է նախարարի հետ, որ իրավական պետություն է, ու հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծվեն

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը

Սասուն Միքայելյանի թասիբը ես կպահեմ ձեր փոխարեն. Անի Խաչատրյանը դեմ է ԵԿՄ-ին տարածք տրամադրելու հարցն օրակարգից հանելուն

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

1991-2018-րին մարդու իրավունքների խախտումների մասին «Փաստահավաք հանձնաժողովի» փաթեթը ներկայացվե լէ հանրային քննարկման

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է առաջին եռամսյակի ցուցանիշները. ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով

Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սարգսյան

Ենթադրում եմ, որ գնահատականը բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին․ Միրզոյանը ողջունեց ԼՀԿ-ի վերադարձը խորհրդարան

Պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով Մ6 ճանապարհի՝ Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ փակ է լինելու

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում 5-ամյա երեխա է մահացել

7-ամյա տղային, որպես պատիժ, քնեցրել են բետոնե հատակին. երեխան տեղափոխվել է «Զատիկ» կենտրոն

Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով

Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ․ Ռուբեն Ռուբինյան

Ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին դժբախտ պատահարի զոհ դարձած իրենց աշխատակցի հիշատակը

Վաղը գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան

Գեւորգ Պետրոսյանին նկատողություն տրվեց՝ ԱԺ դահլիճում դիմակ չկրելու համար