Եթե ենթադրությունների դաշտ մտնենք, կարող ենք ենթադրել, որ երկրագնդի վրա աստերոիդ կընկնի․ Ավինյանը՝ Սիմոնյանին

Օրենքը երբեմն այնպես է գրվում, որ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման մասին թեմայի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա ասաց, որ 2018 թվականից առաջ օրենսդիր մարմնում դա լայնորեն կիրառվող պրակտիկա էր։ «Երբ կառավարությունն ասաց, որ անսահման անգամ կարելի է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, մեկ սցենար պարզապես ներկայացնեմ․ պատկերացրեք՝ արտակարգ դրությունը հայտարարվում է ոչ թե համավարակի հիմքով, այլ՝ քաղաքացիական անհնազանդության, հեղափոխական շարժման հիմքով եւ իշխանությունը կարծում է, որ դրանք սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ են եւ հայտարարում է արտակարգ դրություն․ այդպիսի դեպք ունեցել ենք 12 տարի առաջ։ Եւ իշխանությունը, օգտագործելով այդ առիթը, 2-րդ, 4-րդ, 5-րդ անգամ երկարաձգում է արտակարգ դրության իրավական ռեժիմը»,- ասաց Սիմոնյանը՝ հարցելով, որ եթե դա անգամ օրինական է, արդյո՞ք իրավաչափ է։

«Պարոն Սիմոնյան, եթե ենթադրությունների դաշտ սկսենք մտնել, կարող ենք օրինակ ենթադրել, որ երկրագնդի վրա աստերոիդ կընկնի ու այդ դեպքում արդյո՞ք այն իրավական գործիքակազմը, որ մենք ունենք, բավարար չափով մեզ թույլ կտա այդ իրավիճակին արձագանքել»,- Սիմոնյանի դիտարկմանն արձագանքեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նրա կարծիքով՝ ամեն նման մասշտաբային ֆորս մաժորի դեպքում գործում են ուրույն իրավիճակից բխող կանոններ եւ համապատասխանաբար աշխարհը վերափոխվում է, ինչպես նաեւ՝ իրավական գործիքները։

«Ինչ վերաբերում է ձեր հարցին, խորհրդարանն ունի կոնկրետ գործիքակազմ, որով կա՛մ առաջարկում է արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ որոշման մեջ սահմանափակող դրույթներ վերացնել, կա՛մ՝ առհասարակ արտակարգ դրության ռեժիմը վերացնել»,- ասաց Ավինյանը՝ շեշտելով, որ դա կարող է անել խորհրդարանը՝ լինի դա հեղափոխություն, համավարակ, թե՝ աստերոիդ։

Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ հասկանում է, որ այսօրվա մեկնաբանությունը վերաբերում է համավարակին եւ ինչ-որ առումով կարելի է լեգիտիմ համարել։ «Բայց իմ խնդրանքն այն էր, որ հետագայում իրավունքի մեկնաբանման պարագայում ավելի պատասխանատու մոտեցում դրսեւորենք, որ հանկարծ մեր այսօրվա մեկնաբանությունը 10 տարի, 5 տարի հետո հանկարծ չօգտագործվի ի վնաս այդ նույն իրավական պետության»,- ասաց նա։

Ավինյանն էլ պատասխանեց, որ վերահսկողական մեխանիզմը փաստացի գործում է եւ ամբողջ հանրությունը տեղեկացված է լինում այդ պրոցեսներից։ «Նույնիսկ եթե ձեր ասած սցենարով ապագայում նման քննարկումներ լինեն, այս ամբիոնից այդ ժամանակվա պարետը գալու է եւ ինչ-որ հիմնավորումներով փորձելու է ապացուցել, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգել։ Եթե դուք կարծում եք, որ կա ունիվերսալ գործիք, որը թույլ կտա բոլոր տիպի արտակարգ իրավիճակներից բխող արտակարգ դրության ռեժիմներին, ես կառաջարկեմ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ունիվերսալ լուծումներ չկան եւ համաճարակի դեպքում դա մի լուծում է, հեղափոխության դեպքում՝ մեկ այլ լուծում, աստերոիդի դեպքում՝ 3-րը, որը կարող ենք հիմա քննարկել եւ կանխատեսել, թե ինչ կարող է լինել»,- եզրափակեց Ավինյանը։

Տպել
1515 դիտում

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը