ՀՀ փոխվարչապետը տնտեսվարողներին առաջարկում է չգրանցված եւ օրավարձով աշխատողների ցուցակ ներկայացնել ՊԵԿ. չեն պատժելու

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ օրավարձով աշխատողներին որեւէ աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ աշխատողներն իրենց գործատուի հետ համաձայնեցված չգրանցված աշխատողների ցուցակ ներկայացնեն Պետեկամուտների կոմիտե:

«Ես չեմ ասում, որ դրանից հետո մենք պետք է որոշակի պատժիչ գործողություններ իրականացնենք, բայց որպեսզի պատկերը մենք  ինքներս հասկանանք, հասկանանք էդ անձանց շրջանակը, քանակը, սոցիալ-տնտեսական վիճակը, մենք պետք է ունենանք օբյեկտիվ ինֆորմացիա ինչ-որ մի ձեւով: Ենթադրում եմ՝ ճիշտ կլինի տնտեսվարողի հետ միասին այդ աշխատակիցները տան ցանկ անձանց շրջանակի, որոնք գրանցված չեն եղել տնտեսվարողի մոտ: Հետագայում կոմպլեքս ինչ-որ մի լուծում գտնենք Կառավարությունում»,- ասաց Ավինյանը՝ կրկին հավելելով, որ այդ անձանց շրջանակը մեծ է, բոլորին չեն պատժելու:

Այնուհետեւ նա կրկին հիշեցրեց, որ այս օրերին շահում են այն անձինք, որոնք գրանցված են՝ որպես աշխատող, եւ այն տնտեսվարողները, որոնք պարկեշտ հարկային քաղաքականություն են վարել, գրանցել են իրենց աշխատողներին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է արտակարգ դրությունը 30 օրով հետաձգելու Կառավարության որոշումը եւ իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը: 

Տպել
2252 դիտում

Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Երկրորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Արտաքին տուրիզմի մասին խոսելը վաղ է, բայց ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք. Տիգրան Պետրոսյան

ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան

Ճանապարհաշինություն, մշակույթի տան հիմնանորոգում ու ոչ միայն. Լոռիում եւս 10 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

«Կացնով մարդասպանը», հունգարական անմեղությունն ու արդարությունը՝ 16 տարի անց. միջազգային անդրադարձը՝ ՄԻԵԴ վճռին

Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել. բերման է ենթարկվել 42-ամյա տղամարդ

Աշխարհը դարձավ անհոտ ու անհամ, աննկարագրելի թույլ էի․ պատմում է COVID-19-ը հաղթահարած լրագրողը

Հրազդանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել 58-ամյա տղամարդ (տեսանյութ)

Մեկնարկել է «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիրը»

Գո՞հ չեք, մենք գոհ ենք․ վարչապետը՝ տրանսպորտի ոլորտում իրանացվելիք նոր ծրագրի մասին

Վախեցնում ես մեզ, որ ի՞նչ անես. մենք վաղուց ավարտել ենք. Սերգեյ Բագրատյանը՝ Նազելի Բաղդասարյանին

Գյումրու պոլիկլինիկաները ստացել են համապատասխան պարագաներ և ցուցումներ. կորոնավիրուսի դրական դեպքերը հսկվում են տանը

2 անչափահաս երեխա, ամուսինն էլ՝ սահմանին. բուժքույրը հերթափոխով աշխատել չի կարող, տնօրենն էլ ասում է՝ պայմանը միայն դա է

Սիրուշոն տեսակապով խոսել է «Թղթե տունը» սերիալի երգչուհու հետ. վերջինս խոստովանել է, որ նոր եթերաշրջան է լինելու

Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն. ՍԱՏՄ

«Սրանից հետո դուք եք հերքելու ամեն ինչ. դե, գնացեք հերքեք, տեսնեմ՝ ոնց եք հերքում». Նիկոլ Փաշինյանը՝ ԼՀԿ պատգամավորին

Ունենք կորոնավիրուսի 2 օջախ․ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը․ Արսեն Թորոսյան

ԱՆ-ն ձեռք է բերել 500 մատնային պուլսօքսիմետր. դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի եւ Երեւանի հիվանդանոցներին

Իսպանիայում ֆուտբոլասերները գուցե կարողանան մարզադաշտ գնալ հաջորդ մրցաշրջանում