Սովորական և արտասովոր միջոցառումներ՝ ընդդեմ կորոնավիրուսի տարածման. վարակված աշխարհն այսօր

Բրիտանիան կարող է լինել Եվրոպայում նոր կորոնավիրուս COVID-19-ից ամենաբարձր մահացությունն ունեցող երկիրը: Ինչպես հաղորդում է BBC-ին, այսպիսի կանխատեսում է արել բրիտանական կառավարության ավագ խորհրդական Ջերեմի Ֆարարին:

Վարակակիրներին բացահայտելու թեստավորումների ցուցանիշներով Բրիտանիան զիջում է եվրոպական շատ երկրների: Իշխանությունները չեն կարողանում ժամանակին հայտնաբերել վարակված մարդկանց եւ մեկուսացնել՝ վարակի տարածման արագությունը մեղմելու համար:

Բրիտանական իշխանությունները հույս ունեն, որ ապրիլի վերջին կկարողանան ամեն օր թեստավորել մինչեւ 100 հազար մարդու. շատ բժիշկներ վստահ չեն, որ դա հնարավոր է: Կիրակի օրը բրիտանական հիվանդանոցներում COVID-19-ի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 10 հազարը: Նախարարները պահանջում են խստացնել կարանտինը:

Ըստ Coronavirus (COVID-19) Armenia տեղեկատվական հարթակի՝ Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածության ու մահացության ցուցանիշներով առաջինն է Իսպանիան. այստեղ նոր կորոնավիուսով վարակված է մոտ 166 հազար մարդ, մահացել է 17 հազարը, առողջացել՝ 62 հազարը:

Իտալիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ այստեղ վարակվածների թիվը ավելի քան 150 հազար է. մեկ օրում գրանցվել է եւս մոտ 5 հազարը, մահվան դեպքերը մոտ 20 հազարն են, ապաքինվածները՝ 33 հազարը:

Երրորդը Ֆրանսիան է. վարակված է մոտ 130 հազար մարդ, մահացել է 13 հազարը, առողջացել՝ 26 հազարը: Նախատեսվում է, որ այսօր՝ ապրիլի 13-ին, ֆրանսիացիներին կոչով կդիմի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա կհայտարարի նոր կորոնավիրուսի դեմ իրականացվելիք միջոցառումների մասին: Սպասվում է, որ մինչեւ ապրիլի 15-ը երկրում հայտարարված կարանտինը կխստացվի, քանի որ Ֆրանսիայում ամեն օր կորոնավիրուսով մահացողների թիվը մի քանի օրվա անկումից հետո կրկին սկսել է աճել:

Աշխարհում թե՛ վարակվածության եւ թե՛ մահացության ցուցանիշներով առաջինը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Այստեղ վարակված է մոտ 533 հազար մարդ, մահացել է 20 հազարը, առողջացել՝ 30 հազարը: ԱՄՆ բոլոր՝ 50 նահանգներում առաջին անգամ պատմության մեջ հայտարարված է «խոշոր աղետի ռեժիմ»:

Իսկ Դանիան առաջիններից մեկն է, որը մեղմացնում է կարանտինի պայմանները: Այսօրվանից Դանիայում բացվում են որոշ բիզնեսներ, որ կենսական կարեւորության չեն: Չորեքշաբթի օրվանից դպրոց կհաճախեն մինչեւ 11 տարեկան երեխաները: Դանիան առաջին եվրոպական երկրներից էր, որը մոտ մեկ ամիս առաջ մտցրեց խիստ կարանտին, եւ իշխանությունները կարծում են, որ իրենց հաջողվել է վերահսկողության տակ վերցնել կորոնավիրուսի տարածումը: Երկրի սահմաններն առայժմ կմնան փակ:

Անսովոր միջոցառումներ

Չեչնիայում նոր կորոնավիրուսի դեմ «ահաբեկչական» մեթոդներ են կիրառվում: Այս մասին հաղորդում է «Новая газета»-ն: Թերթը պնդում է, որ Ռամզան Կադիրովը գործնականում հավասարեցնում է Չեչնիայում կորոնավիրուսով վարակվածներին ահաբեկիչների հետ եւ կոչ է անում պայքարել նրանց դեմ համապատասխան մեթոդներով:

Ինչպես պատմում են թերթի զրուցակիցները, մարդիկ վախենում են խոսել բարձր ջերմություն ունենալու, հազի եւ այլ ախտանիշների մասին, գերադասելի են համարում լռելյայն, աննկատ մեռնել կորոնավիրուսից: Խնդիրն այն է նաեւ, որ երկրի բազմաթիվ բուժհաստատություններ փակվել են, բժիշկներն ուղարկվել են չվճարվող արձակուրդ, իսկ այն բուժհաստատությունները, որ բաց են, համապատասխան հիգիենիկ միջոցներ եւ սարքավորումներ գրեթե չունեն:

BBC-ի տեղեկություններով՝ Թուքմենստանում կորոնավիրուսը վախի շղարշի ներքո է. թե՛ քաղաքացիները, թե՛ լրագրողները խուսափում են խոսել կորոնավիրուսի մասին: Եթե հարկ է կորոնավիրուսի մասին տվյալներ հաղորդել, ասում են՝ «սուր-շնչառական վարակ»: Պաշտոնական տեղեկություններով՝ այս երկրում վարակի որեւէ դեպք չի գրանցվել, սակայն Թուրքմենստանի առողջապահությունն ուսումնասիրող Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Մարտին Մակկին նշել է. «Թուրքմենստանի առողջապահության ոլորտի պաշտոնական վիճակագրությունը անվստահելի է»: Արտերկրից բոլոր վերադարձողները պահվում են 14-օրյա կարանտինում (սակայն քիչ չեն տվյալները, որ հնարավոր է կաշառքով դուրս գալ կարանտինի համար նախատեսված վայրերից): Նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կարող է վնասել երկրի՝ տարիների ընթացքում ձեռք բերած «առողջական վարկանիշին»: Այստեղ պարբերաբար պետական հեռուստատեսությունները ցուցադրում են, թե ինչպես է մարզվում նախագահ Գուբանգուլ Բերդիմուհամեդովը, հեծանիվ վարում եւ առողջ ապրելակերպ քարոզում:

Reuters-ի հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեան խստացնում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները՝ առանց մատնանշելու գրանցված դեպքեր կամ որեւէ այլ պատճառ:

Fox News-ի տվյալներով՝ Ֆիլադելֆիայում ոստիկանները ստիպողաբար հանրային տրանսպորտից իջեցնում են դիմակ կրել չցանկացող անձանց: Հանրային տրանսպորտում դիմակ կրելու պարտադրանքը, ի դեպ, ընդունել է ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը:

Russia Today-ի տվյալներով՝ Ուկրաինայի ոստիկանությունը ինքնամեկուսացումը խախտողներին սկսել է հայտնաբերել դրոնների միջոցով. Ուկրաինայում հաստատված դեպքերի թիվը մոտ 3 հազար է, 93 մահ և 97 բուժված: 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, շարունակում է անտեսել Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտարկումները, որ երկրում ընդդեմ կորոնավիրուսի տարածման որոշակի միջոցառումներ են անհրաժեշտ: Բելառուսում կորոնավիրուսի վարակ է հաստատվել մոտ 2500 մարդու մոտ, այդ թվում՝ 300 բժշկի, մահերը 26-ն են, բուժվածները՝ մոտ 300-ը: Լուկաշենկոն կոշտ հայտարարություններ է արել կորոնավիրուսից մահացածների մասին. «Վարակը թույլերին է կպչում», «Ինչպե՞ս կարելի է 135 կիլոգրամ քաշով ապրել, հասկանո՞ւմ եք՝ արդեն ո՛չ սիրտն է աշխատում, ո՛չ՝ մյուս օրգանները» կամ «Մահացել է անվանի դերասանը… բայց ի՞նչ էիք ուզում, վաղը, մյուս օրը նա դառնալու էր 80 տարեկան, ինչի՞ էր գնացել աշխատանքի»: Նա կտրուկ է արտահայտվել նաեւ կարանտին կամ պարետային ժամ սահմանելու կոչերի մասին. «Դա մենք կարող ենք մի օրում անել, բայց հետո՞, ի՞նչ ենք լափելու»: 

Կրճատվում է նավթի արդյունահանումը

Տնտեսական լուրերից թերեւս ամենաակնառուն այն է, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանագիր են կնքել ՕՊԵԿ +-ի շրջանակում. BBC-ի տվյալներով՝ որոշել են նավթի արդյունահանումը կրճատել օրական 10 միլիոն բարելով: ԱՄՆ-նշել է, որ կնվազեցնի ամենօրյա արտադրությունը 250 հազար բարելով:

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մայիսի 1-ից: Երկրները պետք է վերջ տան գնային պատերազմին, որ տեղի է ունենում համավարակով պայմանավորված՝ ցածր պահանջարկի պայմաններում: Նավթային գերտերություններն ակնկալում են, որ Զատկի տոներից հետո քիչ-քիչ կգրանցվի նավթի գների բարձրացում:

Երաժշտություն, որ ամոքում է

Երեկ աշխարհի բոլոր անկյուններում ունկնդրում էին աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիի «Երաժշտությունը հույսի համար» առցանց համերգը, հիասքանչ դասական համերգը, որ ուղեկցվում էր դատարկ փողոցների շարժապատկերներով, դիտել է ավելի քան 24 միլիոն մարդ:

Իսկ ապրիլի 13-ի երեկոյան, ՀՀ կառավարության պաշտոնական էջի ուղիղ եթերում նախատեսված էր  Արտո Թունջբոյաջյանի եւ աշխարհահռչակ Armenian Navy Band-ի համերգը:

Տպել
1763 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել