2 նոր նշանակում շրջակա միջավայրի նախարարությունում

10/04/2020 schedule13:25

Շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով՝ Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» նորաստեղծ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։ Մեկ այլ հրամանով էլ՝ Վահե Մացակյանը Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։

2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։
Գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։

Տեխնիկական գիտությունների թեկնածու է։  

Աշխատանքային գործունեությունը

2017 թվականի հունվարի 9-ից - ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,
2012-2016 թթ - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ,
2010 թ. առ այսօր հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ,

2009-2011 թթ. - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ,

2006-2011 թթ. - «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ։

Գործունեությունը միջազգային ծրագրերում՝

2016 թ. առ այսօր - «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ,

2013 թ առ այսօր - ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգող։

Եղել է մի շարք միջազգային ծրագրերի փորձագետ։
20-ից ավելի գիտական հրատարակումների հեղինակ է։

Վահե Մացակյանը ծնվել է 1985 թվականին։

2007 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը (մասնագիտություն՝ ագրոնոմ),

2010-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝
(մասնագիտությունը՝ անտառագետ):

Կենսաբանական գիտությունների թեկնածու է։

2011-ին սկսել է աշխատանքը Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի» պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող։
Նույն տարում աշխատանքի է անցել գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
2013-2018 թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ։
2018 թ. հուլիսի 11-ին նշանակվել է Բնապահպանության  նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ։
2019 թ. սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։

Հեղինակել է 4 գիտական հոդված։

Տպել
466 դիտում

Արցախում կորոնավիրուսի եւս մեկ դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 34 է

Գրանցվել է այս տարվա մայրական մահվան առաջին դեպքը. 31-ամյա կին է մահացել. կորոնավիրուսի առկայությունը պարզվում է

Հաստատվել է կորոնավիրուսի նոր ռեկորդ՝ 452 նոր դեպք 1 օրում, գրանցվել է 12 մահ, 6-ը՝ այլ հիվանդությունից

Ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Հերթական կրակոցները Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում (լուսանկարներ)

Սյունիքում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածի տեղափոխող շտապօգնության մեքենան. վարորդը հարբած է եղել

Հայտարարվել է Հ46-Խոտ մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ

Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել՝ հիշեցնելով ամենուր դիմակ կրելու անհրաժեշտության մասին

Սևան քաղաքը մայիսի 25-ից հունիսի 4-ը փակ է լինելու. պարետի նոր որոշում

Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր. ՔԿ-ն պարզաբանում է քաջարանցիների ձերբակալումը

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)