Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

09/04/2020 schedule23:02

Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող Արաբական կոալիցիան երկշաբաթյա հրադադար է հայտարարել Եմենում, որը կապված է երկրում կորոնավիրուսի տարածման հետ:

«Մենք պատրաստվում ենք կորոնավիրուսի դեմ պայքարին»,-ապրիլի 8-ին հայտարարել է կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Արաբական կոալիցիայի տարածած գրավոր հաղորդագրությունում նշվում է, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ի ժամը 12:00-ից, որը սակայն հետագայում կարող է երկարաձգվել: Ապստամբ հուսիթները դեռևս հրապարակայնորեն չեն արձագանքել այս նախաձեռնությանը: Ավելի վաղ եմենյան հակամարտության բոլոր կողմերը աջակցել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` քաղաքացիական բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու համար կրակը դադարեցնելու մասին կոչին, հայտնում է RegionMonitor-ը:

Առայժմ  Եմենում նոր տիպի կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել:  Երկարատև բախումների հետևանքով երկրում խարխլվել է բազային բժշկական համակարգը: Փորձագետները մտահոգված են, որ Եմենում կորոնավիրուսի տարածումը կարող է ողբերգության հանգեցնել:

Նշենք, որ Եմենում 2015 թվականից պատերազմ է ընթանում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ արաբական պետությունների կողմից աջակցություն վայելող նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի  զորքերի և Իրանի աջակցությունը վայելող ապստամբ հուսիթների միջև: Հակամարտության ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել, մեծ մասը` քաղաքացիական անձինք:

 
Տպել
417 դիտում

Կառավարությունն ու խորհրդարանական բոլոր ուժերը հեղինակել են ընտրություններին վերաբերող օրենքի նախագիծ

Շահավետ պայմաններով ուսանողական վարկեր Հայբիզնեսբանկի կողմից

Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքների բոլոր վագոններում տեղադրվել են հատուկ սանիտայզերներ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Սկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ հատվածը. նոր ձեւաչափի առաջին փորձարկումը կորոնավիրուսի պայմաններում

Արցախի ոստիկանապետ նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը, նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում. Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից

Լոռու չբացահայտված, բայց հրաշալի անկյուններից մեկը՝ «Մայորի ձորը» (լուսանկարներ)

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Վարակված աշխատակիցը 1 շաբաթում վարակել է 216 աշխատակցից 94-ին. նախարարը ներկայացնում է վարակի տարածման ձեւերից մեկը

36-ամյա տղամարդը զենքը մեքենայում դնելու ժամանակ անզգուշությամբ կրակել էր իր ոտքին

Արցախում կգործի 13 նախարարություն եւ պետական կառավարման 8 այլ մարմին. նախագահը մանրամասնել է

«Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին

Ալավերդցի Վահագնի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե. Վարոսյան

«Որքան էլ զարմանալի է, համաձայն եմ ձեզ հետ». Խաժակյանը քննադատեց, Մարությանն ընդունեց քննադատությունը

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին

Գոգյանը փաստեր ունի. նա համամիտ է նախարարի հետ, որ իրավական պետություն է, ու հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծվեն

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը