ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն:

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինձ էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ կինն ու 3 ամսական երեխան մնացել են Ռուսաստանում միայնակ և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Հարցը հրատապ էր, քանի որ կինը չէր կարողանում միայնակ զբաղվել նորածին երեխայի խնամքով, սահմանափակումների պատճառով խնդիրներ ուներ տնից դուրս գալու և առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ ձեռք բերելու հարցում, իսկ ամուսինը, ով եկել էր կարճ ժամանակով Հայաստան, այլևս չէր կարողանում մեկնել Ռուսաստան»,- գրել է Թաթոյանը։

Գործի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ երեխան ծնվել էր Ռուսաստանում, երեխան և երեխայի մայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, իսկ ՄԻՊ-ին դիմած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության: Սա էապես բարդացրել է հրատապ քննարկման ենթակա գործի ընթացքը: Կինն ու երեխան ստեղծված իրավիճակում  չէին կարող վերադառնալ Հայաստան՝ ընտանիքի վերամիավորման նպատակով:

«Գործի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ քաղաքացու կինը ծնվել է Հայաստանում և ունի նաև Հայաստանի քաղաքացիություն։ Հարցը գիշերով անմիջապես քննարկեցի Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ և դեսպանի խորհրդով՝ նաև մեր հյուպատոսի հետ: Անհրաժեշտ էր արագ գործել. կար նախատեսված չարտերային չվերթ և հաշված օրեր մինչ այդ չվերթը։ Դեսպանության մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո ինձ դիմած քաղաքացուն առաջարկեցինք, որ իր կինը համապատասան փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմի դեսպանություն։ Շնորհիվ դեսպանի և հյուպատոսի շուրջօրյա աշխատանքի, արագ պատրաստվեցին կնոջն անհրաժեշտ փաստաթղթերը։ Չարտերային թռիչքով կազմակերպվեց երեխայի և մոր բարեհաջող վերադարձը Հայաստան։ Ընտանիքն արդեն վերամիավորվել է և գտնվում են ինքնամեկուսացման մեջ՝ ապահով պայմաններում»,-տեղեկացրել է Թաթոյանը։

Տպել
589 դիտում

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին

Գոգյանը փաստեր ունի. նա համամիտ է նախարարի հետ, որ իրավական պետություն է, ու հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծվեն

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը

Սասուն Միքայելյանի թասիբը ես կպահեմ ձեր փոխարեն. Անի Խաչատրյանը դեմ է ԵԿՄ-ին տարածք տրամադրելու հարցն օրակարգից հանելուն

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

1991-2018-րին մարդու իրավունքների խախտումների մասին «Փաստահավաք հանձնաժողովի» փաթեթը ներկայացվե լէ հանրային քննարկման

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է առաջին եռամսյակի ցուցանիշները. ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով

Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սարգսյան

Ենթադրում եմ, որ գնահատականը բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին․ Միրզոյանը ողջունեց ԼՀԿ-ի վերադարձը խորհրդարան

Պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով Մ6 ճանապարհի՝ Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ փակ է լինելու

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում 5-ամյա երեխա է մահացել

7-ամյա տղային, որպես պատիժ, քնեցրել են բետոնե հատակին. երեխան տեղափոխվել է «Զատիկ» կենտրոն

Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով

Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ․ Ռուբեն Ռուբինյան

Ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին դժբախտ պատահարի զոհ դարձած իրենց աշխատակցի հիշատակը

Վաղը գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան

Գեւորգ Պետրոսյանին նկատողություն տրվեց՝ ԱԺ դահլիճում դիմակ չկրելու համար