Շիրակի մարզպետարանը սննդային փաթեթներ է բաժանել անապահով ընտանիքներին. ծրագրին միացել են բարերարներ ու պատգամավորներ

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության մեկնարկին զուգահեռ Շիրակի մարզպետարանն աշխատանքներ է սկսել մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների ու ընկերությունների հետ՝ խոցելի խմբերի կարիքները հոգալու նպատակով։ Սահմանված կարգով, պահեստավորման տարածք է նախատեսվել, որտեղ հավաքվում, տեսակավորովում և փաթեթավորվում է ամբողջ պարենը։

«Ամեն ինչ արվել է և արվում է թիրախային բոլոր խմբերին անհրաժեշտ օգնություն հասցնելու համար։ Համագործակցել ենք միջազգային և տեղի տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ։ Ընտանիքներին ընտրում է եւ մարզպետարանը, եւ հենց բարերարն ու կազմակերպությունը՝ բացառելով ընտանիքի կրկնությունը: Օրինակ, «IDEA» և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվեցին Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրեց օգնել Թռչունյան տան ընտանիք վերադարձած երեխաներին, պատգամավորական նախաձեռնություններ կային, որոնք օգնեցին բազմազավակ ընտանիքներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։


Հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը՝ Շիրակի մարզպետարանը կարևորում է նաև այն ընտանիքներին աջակցություն տրամադրելը, որոնք տուժել են հատկապես արտակարգ դրության ընթացքում։ Այսպես, USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամարդած 1000 սննդային փաթեթների կեսը մարզպետարանը բաշխել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հետ համագործակցելով։

«Մեր խնդիրն այն է, որ աղքատության և գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզի ազգաբնակչության համար պետական լայնածավալ աջակցության ծրագրերի հետ նաև կարիքների հստակ գնահատում իրականացնենք և պարենային աջակցություն տրամադրենք խոցել այն խմբերին, որոնք որևէ օգնություն չեն ստացել»,-ասաց մարզպետը։

Եվս 2000 պարենային փաթեթներ կտրամադրի «Ռուսաստանի հայերի միությունը»: Դրանք կտրամադրվեն մարզի գյուղական համայնքների թիրախային խմբերի ընտանիքներին։ Բացառելով անմիջական շփումներն ու կուտակումները՝ սննդային փաթեթները տեղ են հասցվում նախապես ձևավորված կամավորների խմբերի միջոցով։

«Դեռ արտակարգ դրության մեկնարկին մենք հայտարարություն տարածեցինք և ստեղծեցինք կամավորների խմբեր, որոնք պատրաստ էին մարզում աջակցել մեզ տարբեր աշխատանքներ իրականացնելիս։ Հավաքագրվեց մոտ 200 կամավորի տվյալ։ Մի շարք կամավորներ ընդգրկված են այս սննդային բաշխումների գործընթացում և մենք անչափ ուրախ ենք, որ մեր մարզում այսքան պատրաստակամ ու օգնության ձեռք մեկնող քաղաքացիներ ունենք»,- ասաց Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը։

Պարենային փաթեթները բոլոր ընտանիքների համար նույնն են: Բացի սննդից, նաև մաքրող եւ ախտահանող նյութեր կան դրանցում: Նպատակ կա օգնության ձեռք մեկնել 3000-3500 ընտանիքի:

Տպել
429 դիտում

Այսօր վարչապետի ճեպազրույցին մասնակցելու է կորոնավիրուսից բուժված «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանը

Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը. Արդարադատության նախարարի մի քանի արձանագրումները

Եթե 38 աստիճանից բարձր է ջերմում, հոսպիտալացման ցուցում է․ պոլիկլինիկայի աշխատակիցը խոսում է նոր կարգի մասին

Նախագահ Արմեն Սարգսյանն ու նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են (տեսանյութ)

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին

Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ

Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին. Լեւոն Տեր-Պետրոսյան

Արգավանդ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Խաչատրյանի որդու գտնվելու վայրի, Քյարամյանի հետ հարաբերությունների եւ կորոնավիրուսի մասին

Իրականացվող կոշտ մեթոդները՝ ուղղված համավարակի դեմ պայքարին, օրենքով նախատեսված մեթոդներով իրավաչափ է. փաստաբան

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հեռանալուց հետո ԱԱԾ-ն մի քանի միլիարդ դրամ մուտք է արել բյուջե. Մարտիրոսյան

Իրավապահների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չէ, այսօր դրա արդյունքը կտեսնեք. ԱԱԾ տնօրեն

ՀՀ ֆուտբոլի հավաքականի իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանում է. նա կարանտինում է

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, խաղալիք եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն. ոստիկանապետ

IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին. Ա. Նիկողոսյան

«Չեմ ասել, թե սխալվել եմ. սա Շվեդիայի համար առավել հարմար ուղի է». Թեգնելը հերքել է սկանդալային լուրերը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին․ պահանջում են նաեւ 1000 դրամ փոխհատուցում

ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի կունենա հուլիսի 17-ին․ Գալոյանն ավելի վաղ հաստատել էր իր մասնակցությունը

Եղել է մի հեղափոխական փոփոխություն, որն ուղղակի կերազեին նախկինում տեղի ունենար․ ոստիկանապետ