Այն հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ենթադրում է ներդրումներ․ փոխվարչապետ

09/04/2020 schedule12:48

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե արդյոք «Գազպրոմ» ՀԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերն արձագանքել է իր նամակին:

Նշենք, որ Գրիգորյանը դիմել էր նրան՝ սահմանին գազի գնի նվազեցման հարցով բանակցություններ սկսելու համար։ Ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց. «Դեռեւս պատասխան չկա։ Կարծում եմ՝ այսօր աշխատանքային եւ հանգստյան օրերի խնդիր էլ կա։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»։

ՀԺ-ն փոխվարչապետից նաեւ հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ սահմանին գազի 1000 խորանարդ մետրը պետք է 165 դոլարից դառնա 142 դոլար, որպեսզի գործող սակագինը պահպանվի, ինչպես ինքն էր հայտարարել օրեր առաջ: 2019-ին սահմանին գազի գինը թանկացել էր 15 դոլարով՝ 150-ից դառնալով 165, եւ Գրիգորյանից հարցրինք, թե արդյոք 23 դոլար հնարավոր նվազեցման դեպքում սպառողների համար գազի գնի նվազեցման հարց չի առաջանա։

«Նախ այդտեղ կա նաեւ հարկերի հաշվարկման հարց, դրանով էլ է պայմանավորված տարբերությունը՝ սահմանին 15 դոլարի եւ իմ հնչեցրած 23 դոլարի։ Բայց այստեղ խնդիրը պետք է ավելի ընդարձակ տեսնենք։ Այն հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնելու կամ չիրականացնելու մասին գնահատականը կարծում եմ՝ կտրվի այն ժամանակ, երբ որ հայտի վերաբերյալ քննարկումները սկսեն հանրային կերպով, եւ բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը, եւ ինչ նշանակություն կունենան տվյալ ներդրումները ապագայի համար»,- ասաց փոխվարչապետը։  

Հիշեցնենք, որ մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել էր, որ պատրաստվում է հայտ ներկայացնել ՀԾԿՀ՝ գազի սակագների վերանայման հարցով։ Իսկ ապրիլի 1-ին նրանք արդեն հայտ են ներկայացրել հանձնաժողով։ 

Տպել
800 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)