Ատամների տակ ամբողջը թարախակալած էր․ COVID-19-ով վարակված երեխան, որը վիրահատվել էր, այժմ իրեն լավ է զգում

COVID-19-ով վարակված 4-ամյա երեխայի վիրահատությունը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է երեկ գիշեր ժամը 23։00-ի սահմաններում։

Երեխան ունեցել է դիմածնոտային խնդիր, ատամների տակ ամբողջը թարախակալած էր։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը։

Նրա փոխանցմամբ՝ ոչ թե իրենց այդ հիվանդանոցը մեկն է այն 9 բուժհաստատություններից, որը զբաղվում է միայն COVID-19-ով վարակվածների բուժմամբ, այլ քանի որ երեխայի մոտ նման խնդիր է առաջացել, տեղափոխել են «Մուրացան»։ Եթե չի սխալվում, երեխային տեղափոխել են մեկուսարանից։

Երեխան տեղափոխվել է այդ կենտրոն, քանի որ մանկական դիմածնոտային նմանատիպ միջամտությունները հենց այդտեղ են արվում։ Դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրել են վիրահատությունը մանկական վարակաբանի ներկայությամբ:

Վիրահատությունը կատարվել է անզգայացումով, երեխան իրեն այժմ լավ է զգում, սակայն այսօր դեռեւս կմնա բժիշկների հսկողության տակ։

Դանիելյանի խոսքով՝ վաղը նորից փոքրիկը կստուգվի, որպեսզի տեսնեն՝ վիճակն ինչպես է, թարախն ամբողջությամբ դուրս եկել է, այնուհետեւ դուրս կգրեն։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վիրահատությանն անդրադարձել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնելով «Մուրացան»-ի բուժանձնակազմին։

«Դուք լավագույններից եք: Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»,- եզրափակել էր նա։

Տպել
4047 դիտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ Պետականության օրվա առիթով

ՀՀ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ. մեկուսացված է 67-ը

Քարինջի սկզբնամասում իրականացվել է հարկադիր քարաթափման աշխատանք

ԿԳՄՍ նախարարն այսօր կանցկացնի համադպրոցական ժողով

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, թիվը հասել է 8927-ի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք

Հրդեհ Ախուրյան գյուղում. վնասը նյութական է

ՃՏՊ Իոսիֆյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել